Փաշինինին չի՞ հուզում. «Кому война, а кому — мать родная»

Ինչպես հայտնի է ռուս-ուկրաինական պատերազմից հետո, երբ տարածաշրջան եկան շատ Ռուսաստանի քաղաքացիներ, տնտեսական կյանքում կատարվեցին ահռելի փոփոխություններ: Գները զգալիորեն աճեցին, բնակարանների վարձի գները աճեցին և բնականաբար, դա խթան հանդիսացավ որ աճեն նաև բնակարանների վաճառքի գները: Իսկ դա իր հերթին բերեց շինարարության տեմպերի զարգացմանը, որն էլ իր հետևից բերեց տնտեսության մյուս բնագավառների զարգացման աճին:

Ցինիզմը մի կողմ, բայց կարելի է ասել, որ այդ պատերազմից շահեցին մասնավորապես մեր տարածաշրջանի երկրները:

Բայց այս ամենի հետ մեկտեղ եկան նաև բացասական երևույթները, որոնից մեծ մասը կրում է սուբյեկտիվ բնույթ:

Օրինակ վերցնենք ՀՀ բանկերի պահվածքը:

Օգտվելով առիթից Հայաստանի գրեթե բոլոր բանկերը իրենց անկանխիկից կանխիկացման տոկոսադրույթը դարձրին 3 տոկոս: Իսկ ռուբլիի մասով ավելի ցինիկ որոշում կայացրին, միայն այդ տարադրամի մասով ՀՀ բանկերը կանխիկացման չափը հասցրին 5 տոկոսի: Որի պատճառով շատ մեր հայրենակիցներ, որոնք աշխատամում են Ռուսաստանում, չեն կարողանում ռուբլով գումար փոխանցել Հայաստան:

Սա ինչ է, եթե ոչ լկտի ցինիզմ: Փաստորեն օրը ցերեկով, օգտվելով այս իրավիճակից, ՀՀ բանկերը իրենց հաճախորդներից գանձում անհասկանալի գումարներ:

Եթե գողը գիշերը մտնում է մարդու բնակարանը և գողություն է կատարում, ապա դա համարվում է քրեորեն արարք: Իսկ երբ բանկը, օրը ցերեկով լեգալ մակարդակով իր հաճախորդից կանխիկացման 3 տոկոսանոց գումար է վերցնում, դա չի համարվում գողություն:

Եվ դա արվում է մի երկրում, որտեղ իբր հռչակվել էին «արդար և ազնիվ» նոր խաղի կանոններ:

Շատերը կասեն, որ բանկերի քայլը, դա տնտեսական գործնեության ձև է: Դա այդպես կլիներ, եթե մարդիկ ունենային այլընտրանք:

Ընդ որում, հայկական բանկերի այս պահվածքը վիրավորական է նաև մի շարք առումներով:

Նախ նրանք այս քայլին գնացին, պատճառաբանելով պատերազմի գործոնով: Բայց իրականում դա առիթ էր մարդկանց հաշվին, լրացուցիչ ձևերով հարստանալու համար: Այստեղ է տեղին է հիշել հայտնի ռուսական ասացվածքը. «Кому война, а кому — мать родная»:

Բայց նույն վրացական բանկերը չփոխեցին իրենց բարոյաէթիկական նորմերը, և չշահարկեցին դա և Վրաստանում անկանխիկից կանխիկացման տոկոսը կազմում է ընդամենը 0,6 տոկոս: Իսկ բանկային տերմինալներից էլ ավելի ցածր` 0,2 տոկոս: Վրաստանում, ի դեպ բանկերը հաշիվ են բացում նաև Ռուսաստանի քաղաքացիների համար: Պարզապես այդ գործընթացը տևում է մի քանի օր: Մինջդեռ Հայաստանում կան բանկեր, որոնք ընդանրապես հրաժարվում են գործ ունենալ Ռուսաստանի քաղաքացիների հետ:

Այսինքն իբր «դաշնակցային» Հայաստանի բանկերի մի մասը հրաժարվում է գործ ունենալ ռուսաստանցիների հետ, ռուբլու կանխիկացումը հասցնում է 5 տոկոսի, իսկ «ոչ բարեկամական» համարվող Վրաստանում, ռուսաստանցիներին և հաշիվ են բացում, և կանխիկացումն էլ 0,6 տոկոս է կազմում:

Մինչդեռ դրսում, օրինակ հայկական բանկերի վարկանիշը զգալիորեն զիջում է, վրացական բանկերի վարկանիշին:

Եվ զարմանալի չէ, որ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում ՀՀ բանկերի շահույթը կազմել է 111 մլրդ դրամի չափ:

Փաստորեն օրը ցերեկով ՀՀ բանկերը թալանում են սեփական քաղաքացիներին, որոնց Փաշինյանը անվանում էր «երեք միլիոն վարչապետեր», նրանց հաշվին ստանալով գերշահույթ, իսկ թիվ առաջին վարչապետը այս ամենը համարում է «տնտեսության զարգացում»:

Միայն այս դրվագը ցույց է տալիս թե ինչ աստիճանի է թերզարգացած հայ հասարությունը, որի համար իր մեխքի բաժինն ունեն նաև բոլորը, նեռարյալ բոլոր տեսակի ընդդիմադիր շրջանակները, որոնք փաստացի անտեր են թողել մարդկանց ՀՀ բանկերի և Փաշինյանի առջև:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

 

դիտվել է 788 անգամ
Լրահոս
Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է Սրանք ստի, կեղծիքի, ատելության, թուրքասիրության ու ներքին պառակտման քարոզիչներ են․ Նաիրի Հոխիկյան Սեբաստիայում վաճառքի հանված հայկական եկեղեցին ցանկանում են գնել հայտնի աստղեր Ռուսաստանի ՆԳՆ-ն միգրացիայի կարգավորման և միգրանտների նկատմամբ վերահսկողության բարեփոխում է նախապատրաստում Եթե չենք ուզում զինվորը հետ քաշվի, պետք է փոխենք հրաման տվողին. Հովհաննես Ավետիսյան Այս պայքարից հոգնելը մեզ կբերի ինքնաոչնչացման․ ուրեմն չենք հոգնում, չենք կոտրվում․ ԵՊՀ դասախոսի բաց նամակը Փաշինյանը ուզուրպատոր է, նա աշխատում է այլ պետությունների համար․ Սեմյոն Բաղդասարով․ Alphanews.am Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ, քան ներկայումս քպ-ի կողմից այդ պաշտոնին նշանակված անձն է․ Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBC Երկակի ստանդարտները դարձել են միջազգային կառույցների թերևս գլխավոր բնութագրիչը․ Վահե Դավթյան Ժողովրդի մեծ սերը վայելող Փաշինյանը հիրավի ձեռք է բերել կարևոր հենարան. այդ հենարանը Բաքուն է․․․ ադրբեջանագետ Վաղը՝ ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան Պայքարի արդյունքը պիտի լինի հաղթանակը՝ Ճշմարտության հաղթանակը․ Մենք ուրիշ տարբերակ չունենք․ Բագրատ Սրբազան Պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն վթարի է ենթարկվել Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի վիճակը օր օրի վատանում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am