Ես այս պահին չեմ կարող ասել, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ․ ԵՄ դեսպան. Oragir.news

Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինից Oragir.news-ը հետաքրքրվել է, թե իր կարծիքով՝ ով է պատասխանատու դատարանի դահլիճում պորոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան համար։

Դեսպանը հորդորել է շուտափույթ եզրահանգումներ չանել․


«Ես ինչքանով որ տեղեկացված եմ, նա սրտի խնդիր ուներ։ Ես այդքանը գիտեմ եւ գիտեմ, որ նա ձերբակալված էր մինչ այդ։ Ես արդեն ասել եմ եւ կրկնում եմ, որ նախնական կալանքի փուլում պետք է տարբեր ծառայությունների մշտական հասանելիություն լինի՝ նրանց առողջության պահպանման առումով»,- պատասխանել է Վիկտորինը։

Հարցին՝ ի՞նչ է տեղի ունենում Եվրոպական երկրներում, երբ նման դեպք է տեղի ունենում, Անդրեա Վիկտորինը պատասխանել է․

«Նմանատիպ դեպքերում Եվրոպական միությունում, իհարկե, հետաքննություն է իրականացվում։ Հետաքննության արդյունքները պարզ կլինեն, դա այն է, ինչ ինձ ասաց արդարադատության փոխնախարարը, մենք բոլորս սպասում ենք հետաքննության արդյունքներին, նույնը կլինի նաեւ Հայաստանում։ Եկեք սպասենք, եկեք արագ եզրակացությունների չհանգենք»։

Լրատվամիջոցը հետաքրքրվել է նաեւ, թե ինչ է կարծում դիվանագետը՝ այժմ Հայաստանում կա՞ն բանտարկյալներ՝ նկատի ունենալով, որ բողոքի զանգվածային ցույցերից հետո շատերը դեռ կալանքի տակ են։ Վիկտորինի կարծիքով՝ այս պահին քաղբանտարկյալներ չկան․

«Ես այս պահին չեմ կարող ասել, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալի կարգավիճակ ունեցող անձինք։ Իհարկե, կան կալանավորվածներ, նրանցից որոշ մարդիկ արդեն ազատվել են, բայց եկեք արագ եզրակացությունների չհանգենք, եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ որոշումներ կկայացվեն»,- պատասխանել է ՀՀ-ում ԵՄ դեսպանը։

դիտվել է 596 անգամ
Լրահոս
Կիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհի Նորածին երեխայի մայրը հայտնաբերվել է Սրանք ստի, կեղծիքի, ատելության, թուրքասիրությա Սեբաստիայում վաճառքի հանված հայկական եկեղեցին ցանկանում են գնել հայտնի աստղեր Ռուսաստանի ՆԳՆ-ն միգրացիայի կարգավորման և միգրանտների նկատմամբ վերահսկողության բարեփոխում է նախապատրաստում Եթե չենք ուզում զինվորը հետ քաշվի, պետք է փոխենք հրաման տվողին. Հովհաննես Ավետիսյան Այս պայքարից հոգնելը մեզ կբերի ինքնաոչնչացման․ ուրեմն չենք հոգնում, չենք կոտրվում․ ԵՊՀ դասախոսի բաց նամակը Փաշինյանը ուզուրպատոր է, նա աշխատում է այլ պետությունների համար․ Սեմյոն Բաղդասարով․ Alphanews.am Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ, քան ներկայումս քպ-ի կողմից այդ պաշտոնին նշանակված անձն է․ Ռուբեն Մելիքյան Քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBC Երկակի ստանդարտները դարձել են միջազգային կառույցների թերևս գլխավոր բնութագրիչը․ Վահե Դավթյան Ժողովրդի մեծ սերը վայելող Փաշինյանը հիրավի ձեռք է բերել կարևոր հենարան. այդ հենարանը Բաքուն է․․․ ադրբեջանագետ Վաղը՝ ժամը 17:00 պետք է Ազատության հրապարակում մեր ընդվզումը հայտնենք Փաշինյանին. Բագրատ Սրբազան Պայքարի արդյունքը պիտի լինի հաղթանակը՝ Ճշմարտության հաղթանակը․ Մենք ուրիշ տարբերակ չունենք․ Բագրատ Սրբազան Պատրաստ եմ հանդիպել ՔՊ-ի հետ․ Բագրատ Սրբազան Երևան-Երասխ ավտոճանապարհին «Toyota»-ն վթարի է ենթարկվել Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի վիճակը օր օրի վատանում է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am