Ինձ համար շատ կարևոր էր․ Պուտինը՝ Իրանի հոգևոր առաջնորդի հետ հանդիպման մասին
Ինձ համար շատ կարևոր էր լսել նրա կարծիքը, նրա գնահատականները։ Պետք է ասել, որ շատ հարցերում մեր դիրքորոշումները համընկնում են Իրանի հետ։ Ըստ այդմ՝ այդ ահնդիպումը շատ կարևոր էր և օգտակար: Այդ մասին ասել է ՌԴ նախագահը՝ պատասխանելով Իրան կատարած այցի արդյունքներին վերաբերող լրագրողների հարցերին։
Պուտինը գոհունակությամբ շեշտել է, որ վերջին կես տարվա ընթացքում Իրան-Ռուսաստան ապրանքաշրջանառությունը 40 տոկոսով աճել է։
«Մենք փոխգործակցում ենք բավականին հեռակարային ուղղություներով՝ ընդ որում տարբեր ոլորտներում։ Դրանցից մեկը ենթակառուցվածքների հարցն է։ Տեղյակ եք, որ ՌԴ փոխվարչապետերից մեկի ղեկավարության ներքո գործում է աշխատանքային խումբ, որը զբաղվում է Անդրկովկասում հարաբերությունների կառուցմամբ, ենթակառուցվածքների զարգացմամբ, Հարավային Կովկասում ենթակառուցվածքների հարցերի լուծմամբ, որն առնչվում է Հայաստանին, Ադրբեջանին և Ռուսաստանին։ Ահա այդ՝ իրանական ուղղությամբ, շատ բան կարելի է անել»,- ասել է Պուտինը։