«Արմեն Գրիգորյանի մահը սարքում են իրենց սեփականություն և փորձում են դրա վրա դիվիդենտներ շահել»․ Կարեն Ղազարյան. oragir.news

Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը, որը երեկ դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանի ընկերն ու երբեմնի խաղընկերն է, Oragir.news-ի հետ զրույցում ասել է, որ չի կարող գնահատական տալ, թե ում մեղավորության հետևանքով երեկ դատարանի դահլիճում, կալանքի մեջ գտնվելով, մահացավ Արմեն Գրիգորյանը։


«Ես չեմ կարող գնահատականներ տալ, թե ում կամ ինչի, որովհետև կարող են բժիշկները տալ դրա գնահատականը։ Ամեն դեպքում շատ ցավում եմ, որովհետև իմ մտերիմ ընկերն էր՝ շատ երկար տարիների, և կարծում եմ՝ աշխարհի ամենաանշնորհակալ գործն է քաղաքականացնել յուրաքանչյուր մահ։

Ես կարծում եմ՝ թող գնահատականը բժիշկները տան, եթե բժիշկները որոշակի գնահատական գտնեն այդտեղ, նոր թող իրավապահ մարմինները դրանով զբաղվեն։ Ամեն դեպքում ես շատ ցավում եմ, որ իմ ընկերն այսօր չկա, ու չեմ ուզում, որ դրա մասին շատ գրեն, շատ խոսեն, որովհետև դա ընտանիքին ու հարազատներին ցավ է, որը մարդիկ սարքում են իրենց սեփականություն և փորձում են դրա վրա դիվիդենտներ աշխատել»,- պատասխանեց Ղազարյանը։


Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել «ազգամիջյան թշնամանք հրահրելու» համար, Ղազարյանին լրագրողը հարցրել է՝ Արմեն Գրիգորյանը կարո՞ղ էր ազգամիջյան թշնամանք հրահրել՝ նկատի ունենալով, որ երկար տարիների ընկերներ էին, և ենթադրվում է, որ ինքը Արմեն Գրիգորյանին լավ էր ճանաչում։

«Ես չեմ կարող իրավական գնահատականներ տալ, որովհետև իրավաբան չեմ։ Համենայն դեպս ես իր որոշակի դիրքորոշումների հետ՝ քաղաքական առումով, հստակ համաձայն չեմ եղել, ինչի մասին իրար հետ շատ երկար բանավիճել ենք ու խոսել ենք, բայց դա չի խանգարում լավ ընկերներ լինել և ցավել ընկերոջ համար։ Իմ ընկերը այսօր չկա, կապ չունի, թե ինքը ինչ դիրքորոշում ուներ, դա իր որոշումն էր, ու ոչ ոք իրավունք չունի որևիցե մեկին մեղադրել այս կամ այն դիրքը պահելու համար։

Դա մեր յուրաքանչյուրի կյանքն է, և մենք իրավունք ունենք այսպես կամ այնպես մտածել։ Դրա համար չեմ ուզում քաղաքականացնել ու շատ ցավում եմ, որ մենք՝ հայերով, էնքան ենք փչացել, որ այսօր յուրաքանչյուր ցավ փորձում ենք քաղաքականացնել ու սարքել դրանից պատմություն։

Այսօր իրականում 2 երեխաներ մնացել են առանց հայր, իսկ Դուք, փոխարենը զանգեք, ինձ հարցնեք, թե այդ երեխաների ապագան վաղը ինչ է լինելու, հարցնում եք՝ ինքը կարո՞ղ էր այսպես լինել կամ այնպես, ամեն ինչ այս կյանքում կարող է լինել», – պատասխանեց նա։

Իսկ հարցին, թե 2 երեխաների ապագան, ըստ իրեն, ի՞նչ է լինելու, Կարեն Ղազարյանը արձագանքեց․ «Իրենց կողքը կան ընկերներ, որ հաստատ շատ լավ է լինելու, իրենք էլ կարգին տղեք են»։

դիտվել է 1329 անգամ
Լրահոս
Սթրեսից էր դուրս գալիս Վոյաժներին ոչինչ չի խանգարում Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից ՀՀ-ում ապստամբություն է սկսվել մի մարդու դեմ, ով ապօրինի կերպով հայտնվել է իշխանության ղեկին․ Սեմյոն Բաղդասարով Աշխարհում առաջին քրիստոնյա հայ ազգը իր ամենանվիրական հոգևոր արժեքին է հենվել․ Արսեն Ջուլֆալակյան Շուրջ 30 փողոց ու խաչմերուկ է փակվել, իրականացվել են ավտոերթեր․ պայքարի մեկ օրը «Թե՛ ռեկտորին, թե՛ պրոռեկտորին զգուշացնում եմ՝ սահմանները մի՛ անցեք»․ Բագրատ Սրբազանը վաղը կայցելի ԵՊՀ Պետությունն արտոնու՞մ է ԱԱԾ համազգեստի կեղծումը. հանցագործները քողարվելու նոր միջոց են գտել Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիելյան «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ դատախազություն «Զվարթնոց»-ում հացադուլ անող Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է Արփի Դավոյանը Բագրատ Սրբազանին համարում է քաղաքականապես ոչ հասուն Եթե շարժումը կազմավորված է այսպիսի պատանիներից, ապա ռեժիմին հաշված ժամեր են մնացել․ փաստաբան Վաղը դասադուլին են միանալու և ուսանողների հետ հանդիպելու Վարդան Ոսկանյանը և Վարուժան Գեղամյանը Վաղվանից Շիրակում` դասադուլ, գործադուլ, անհնազանդության ակցիաներ Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին Ալեն Սիմոնյանը եւս իր ընտանիքին դարձնում է թիրախ Դատավորն ինքնաբացարկով գլուխն ազատեց այս խայտառակ գործընթացի մաս կազմելուց․ Տիգրան Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 13-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 13-ին՝ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am