Անփոխարինելի մարդիկ չկան․ Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարեց, որ համաձայն է լքել բրիտանական կառավարության ղեկավարի, ինչպես նաև Միացյալ Թագավորության Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնը։
«Ակնհայտ է, որ խորհրդարանական Պահպանողական կուսակցության կամքն այն է, որ լինի այս կուսակցության նոր ղեկավար և, հետևաբար, նոր վարչապետ: Ես համաձայնել եմ մեր պատգամավորների նախագահ սըր Գրեհեմ Բրեյդիի հետ, որ նոր առաջնորդ ընտրելու գործընթացը պետք է սկսվի հիմա. Անփոխարինելի մարդիկ չկան», - ասել է նա: