Բորիս Ջոնսոնը հեռանում է
Բորիս Ջոնսոնն այսօր հրաժարական կտա Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից, բայց կշարունակի մինչեւ աշուն կատարել վարչապետի պարտականությունները, տեղեկացրել է BBC-ի քաղաքական խմբագիր Քրիս Մեյսոնը:
Ինչպես տեղեկացրել է վարչապետի գրասենյակի մամուլի քարտուղարը, Բորիս Ջոնսոնն այսօր հանդես կգա երկրին ուղղված դիմումով։