Մանդատներից էլ զրկեք, սկսեք ինձնից, երևի դա է երկրի առջև ծառացած մարտահրավերը․ Արամ Վարդևանյան
Արցախի նախագահի այսօրվա հայտարարությունները որևէ կերպ չեն արտահայտում Արցախի ժողովրդի տրամադրությունները, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ դա ասում է հիմնվելով արցախցիների հետ իր շփումների վրա։
Արամ Վարդևանյանը նաև խոսեց Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից զրկելու՝ իշխանությունների նախաձեռնության մասին՝ նշելով, որ դրանով իշխանությունները ցանկանում են հերթական անգամ հասարակությանը շեղել օրհասական հարցերից։
«Զրկեք, այդ մանդատներից էլ զրկեք, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերը երևի թե դա է։ Սկսեք, օրինակ, Արամ Վարդևանյանից։ Հաշվի առեք այս հանգամանքը, սկսեք հենց իմ մանդատից, որովհետև ձեզ համար է, որ այդ մանդատը մեծ նշանակություն ունի»,– ասաց նա: