Ունենում ենք 29 տարեկան ԱԱԾ տնօրեն, որից հետո ունենում ենք անակնկալ պատերազմ. Արամ Վարդեւանյան
Ունենում ենք 29 տարեկան ԱԱԾ տնօրեն, որից հետո ունենում ենք անակնկալ պատերազմ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 10-ին, ԱԺ-ում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։
Վարդեւանյանը հարց բարձրացրեց, թե ինչու՞ էր Նիկոլ Փաշինյանը կիրթ ու կառուցողական համարում մի մարդու, որն առնվազն ապրիլյան պատերազմից հետո երբեք չէր կարող լինել կիրթ ու կառուցողական. «Կարող էր լինել խելագար, մոլագար։ Կարող ենք ասել նաեւ միջազգային հումանիտար իրավունքի տեսանկյունից՝ հանցագործ, բայց ոչ երբեք կիրթ ու կառուցողական։ Օրինակ Անդրանիկ Քոչարյանը որպես պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ ի՞նչ էր զգում, երբ ԱԱԾ էր նշանակվում 29-30 տարեկան ՀՀ քաղաքացի Արգիշտի Քյարամյանը։ Կարող ենք համեմատականն անցկացնել, ունենում ենք 29 տարեկան ԱԱԾ տնօրեն, որից հետո ունենում ենք անակնկալ պատերազմ, որովհետեւ եթե պատերազմն անակնալ չի եղել, դա էլ ուրիշ հարցեր է առաջացնում»։