Դե-ֆակտո իշխանությունները համաձայնել են թշնամիներին տրվող ճանապարհի շուրջ

«Հայկական ալիքը» գրում է. «Ռուսական «Իզվեստիյա» լրատվականը հայտնում է, որ Ռուսաստանն օգնել է Հայաստանին ու Ադրբեջանին համաձայնության գալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ավտոմոբիլային ճանապարհի հետ կապված, մնացել է միայն համաձայնեցնել 6-կիլոմետրանոց մի հատված։ Ըստ լրատվականի՝ այս մասին հայտնել է բարձրաստիճան տեղեկացված աղբյուրը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Հայաստանն ու Ադրբեջանը արդեն վաղուց՝ դեռ նախորդ տարվա աշնանից, համաձայնության են եկել դեպի Նախիջևան երկաթուղային միջանցքի շուրջ։ Ավտոմոբիլային ճանապարհի հարցում Երևանում երկար դադար են վերցրել։ Բայց հունիսի 3-ին՝ փոխվարչապետերի վերջին հանդիպման ժամանակ, կարողացել են համաձայնեցնել ապագա ճանապարհի երթուղին՝ բացառությամբ 6-կիլոմետրանոց բացակայող հատվածի։ Այնտեղ լեռներ են, և ռուսական «Ավտոդորը» այնտեղ ուղարկում է մասնագետներ, որպեսզի նրանք առաջարկեն պարզ ինժեներական լուծում»։

Հայկական կողմից ճանապարհն անցնելու է Արաքս գետի երկայնքով։ Մնացած հատվածի վրա, ըստ աղբյուրի, գործարկվելու են հին խորհրդային ճանապարհները, որոնք մինչև 1992 թ․ հայկական տարածքով կապել են Նախիջևանը և Կովսականը (ներկայումս ժամանակավորապես օկուպացված Ադրբեջանի ԶՈՒ կողմից)։ Ըստ աղբյուրի՝ հայկական կողմն արագացրել է բանակցային գործընթացն այն բանից հետո, երբ Բաքուն այս տարվա մարտին հուշագիր է ստորագրել Թեհրանի հետ Ադրբեջանն ու Նախիջևանը կապող ճանապարհն իրանական տարածքով անցկացնելու մտադրության վերաբերյալ։

Նշենք, որ հունիսի 3-ին Մոսկվայում կայացած ՀՀ, ՌԴ և ԱՀ փոխվարչապետերի համանախագահությամբ կայացած աշխատանքային խմբի նիստի արդյունքների վերաբերյալ ՀՀ կառավարության հայտարարության մեջ չի նշվում որևէ կոնկրետ երթուղու մասին։ Միայն նշվում է, որ «հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաև մտքերի փոխանակություն Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապն ապահովող ավտոմոբիլային ճանապարհի անցման հնարավոր երթուղիների շուրջ»[1]։

Երեկ՝ հունիսի 28-ին, ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հայտարարության մեջ ՀՀ դե-ֆակտո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ կառուցողական է համարում Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, և որ մի շարք հարցերում՝ հատկապես կապված սահմանային և մաքսային հսկողության, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների անվտանգ երթևեկության, տրանսպորտային միջոցների ու բեռների անվտանգ տեղաշարժի հետ, տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետերի աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել դիրքորոշումները[2]։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ՀՀ դե-ֆակտո նախագահ Վահագն Խաչատուրյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Մեղրիով Ադրբեջանից Նախիջևան ճանապարհ տրամադրելու վերաբերյալ քննարկումներին։ Խաչատուրյանը նշել է․ «Ըստ մեզ՝ Ադրբեջանի ցանկությունը Մեղրիով Նախիջևան արագընթաց ճանապարհն է։ Մենք պատրաստ ենք դա էլ քննարկել, բայց այսօր տեսականորեն, նույնիսկ՝ պրակտիկորեն հնարավոր չէ դա իրականացնել․ բարդ տեխնիկական խնդիր է։ Նրանք այդպիսի պատկերացում ունեն։ Մենք նույնիսկ դրան էլ դեմ չենք, բայց մենք ասում ենք՝ մինչև այդ գործող ճանապարհ կա՝ Անգեղակոթ-Բիչենեքը (Բջնակ – խմբ․)»,- նշել է նա։

Խաչատուրյանի վստահեցմամբ՝ «միջանցքի» հարց ընդհանրապես չի քննարկվում՝ ինչպես ռուս, այնպես էլ եվրոպացի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ․ «Այդ հարցը քննարկման ենթակա չէ մեր կողմից»։

Ակնհայտ է, որ այն պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվում բանակցությունների ընթացքում, և ՀՀ դե-ֆակտո իշխանությունների հայտարարությունները չեն համապատասխանում միմյանց։ Մինչ դե-ֆակտո հայկական կողմը պնդում է, որ միջանցքի մասին խոսակցություն լինել չի կարող, քանզի դա կարմիր գիծ է Հայաստանի համար, իսկ ավտոմոբիլային ճանապարհների շուրջ ընդամենը «մտքերի փոխանակում» է տեղի ունեցել, մամուլից պարզ է դառնում, որ կողմերը գրեթե ամբողջությամբ համաձայնեցրել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ավտոմոբիլային ճանապարհը։

Հիշեցնենք, որ 2020 թ․ նոյեմբերի 10-ից սկսած՝ հայ և օտարերկրյա անկախ փորձագետներն ահազանգում են, որ Սյունիքով Թուրքիային և Ադրբեջանին տրամադրվող տարածքն ապագայում որպես ենթակառուցվածքային մահակ է օգտագործվելու թշնամական երկրների կողմից Հայաստանին լիովին ինքնիշխանությունից զրկելու և զավթելու համար»։

 

դիտվել է 300 անգամ
Լրահոս
«Աննայի ու Նիկոլի հովանավորչությա՞մբ է Մհեր Տերտերյանը զենքի գումարները թալանել» (video) Հետապնդումները սկսվեցին․ Հովհաննես Շահինյանը հրավիրվել է Քննչական կոմիտե (video) Նիկո՛լ, Պետրոսն էլ քեզ ուրացավ․ Արամ Սարգսյան (video) Ռուս սահմանապահները պատրաստվում են դուրս գալ Երասխից. գյուղապետ Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին ու կոտրել այն, ապա բախվել բնակելի տան պատին և փլուզել այն Կոտայքում տղամարդը մուտք է գործել ծանոթ կնոջ բնակարան, սպառնացել զենքով և սեռական բռնության ենթարկել նրան Երիտասարդները չելենջ են սկսել` մեկ խաչմերուկ, մեկ երգ խորագրով (video) Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել Սամվել Դանիելյանը Բժիշկ Դանիելյանն անձամբ կխոսի իրեն աշխատանքից ազատելու պատճառների մասին Ինքս իմ աչքով տեսել եմ, թե ինչպես է Փաշինյանի նեղ ու ավելի լայն շրջապատը բառացի փչացնում ու «հրեշ» դարձնում նրան. Հայրապետյան Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագծին Բագրատ Սրբազանն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ճանապարհը Բագրատ սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժը Քաղաքացիները 15:30-ից կդրսևորեն իրենց խաղաղ անհամաձայնությունը. որ փողոցներն են փակ լինելու Խնդիրներ եք ունենալու, զգուշացնում եմ․ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ կարմիր բերետներին (video) Շոյգուի տեղափոխությունը նշանակում է ազդեցության թուլացում. Սուրենյանց Ոտքի կանգնեք, Փաշինյանին հեռացնենք, կասեցնենք ՀՀ կազմաքանդումը․ ավտոերթ՝ Աշոցքում (video) Բժիշկ Դանիելյանն ազատվել է արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի պաշտոնից Սրբազանի հետ երթի ժամանակ ողջագուրվելու համար (video) «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ «Նիկոլ, հեռացիր». քաղաքացիներն աղբամաններով փակեցին Խանջյան փողոցը (video) Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են Արսեն Թորոսյանն առաջարկում է հիմնել Հայ առաքելական կուսակցություն Փաշինյանին հեռացնելու վերջին կարևոր քայլը․ Երվանդ Բոզոյան (video) Փակ են լինելու փողոցներ Գիշերը ձերբակալություններ են եղել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am