Մեղմ ասած, շատ հեռու է իրականությունից. Տիգրան Աբրահամյանը ՊՆ փոփոխությունների մասին

Քանի գլխավոր շտաբից խոսեցին առաջնագծում աստիճանաբար պարտադիր ժամկետային զինծառայողներին պայմանագրայիններով փոխարինելու հարցից, ապա մի քանի դիտարկում։

Առաջին, զինված ուժերում պայմանագրային անձնակազմի աստիճանաբար մեծացումը վերջին 2 տասնամյակում դրված օրակարգային հարց է եղել և ամեն տարի պայմանագրայինների թիվն աճել է։

Երկրորդ, տպավորություն կարող է ստեղծվել, որ այս քայլին գնում են, որովհետև պարտադիր ժամկետային զինծառայողները մարտական հերթապահություն արդյունավետ չեն իրականացնում։

Ես իմ աշխատանքային փորձից ասեմ, որ Պաշտպանության բանակում իմ իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պարտադիր ժամկետային զինծառայողները ոչ միայն արդյունավետ են մարտական հերթապահություն կրելիս, այլ մարտական այլ առաջադրանքներ կատարելիս։

Ինչպես դիվերսիաններ հետ մղելիս, այնպես էլ 2016 և 2020 թվականների մարտական գործողությունների օրերին, մեծ թվով ժամկետայիններ, պատերազմական տարբեր դրվագներում աչքի ընկան սխրանքներով։

Այսինքն՝ այստեղ հարցը պետք է լինի ոչ թե ժամկետայիններին պայմանագրայիններով մեխանիկորեն փոխելու և արդյունավետություն բարձրացնելու մոտեցումը, այլ այնպիսի մոդելների կիրառումը, որի դեպքում ժամկետայինը՝ իր տեղում, պայմանագրայինը՝ իր դիրքում, կլինեն առավելագույնը արդյունավետ։

Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ ես դեմ եմ պայմանագրայինների թվի՝ առաջնագծում էական մեծացմանը, այլ կարծում եմ, որ մարտական հերթապահության կրման, զորքերի մարտունակության բարձրացման համար անհրաժեշտ են համալիր միջոցառումներ, հակառակ դեպքում համակարգը կամ չի գործի կամ կգործի նվազ արդյունավետությամբ։
Երրորդ, երբ նշվում է, որ պարտադիր ժամկետային անձնակազմն աստիճանաբար առաջնագծից դուրս է բերվելու՝ ակնարկ կա նրանց անվտանգության ապահովման վերաբերյալ։

Այս տեսանկյունից՝
ա) Մարտական դիրքում պետք է առավելագույն անվտանգություն ապահովել ոչ միայն ժամկետայինների, այլ պայմանագրայինների, այդ թվում՝ սպայակազմի համար։
բ) Մեր օրերում զուտ անհատական անվտանգության տեսանկյունից շատ հարաբերական է գնահատել առաջին խրամատը կամ նրանից 5, 10, 15 կմ հետ տարբեր զորատեսակների մշտական տեղակայման վայրերը, դիրքերը, հրամանատարական կետերը, կրակակետերը և այլն։

Տարբեր իրադրություններում պայմանական թիկունքում իրավիճակը կարող է շատ ավելի խոցելի լինի, քան առաջին խրամատում։

2016, 2020 թվականների պատերազմը ևս սա ապացուցել է։ Հատկապես 44-օրյա պատերազմի օրերին, օրինակ՝ շատ ժամանակ թիկունքում, խորը թիկունքում Ադրբեջանը շատ ավելի վտանգավոր խոցումներ է իրականացրել, քան տարբեր զորամասերի պաշտպանության հատվածում։

Եվ այս տեսանկյունից, ասել, որ ժամկետայիններին հրաձգային ստորաբաժանումների կազմում մարտական հերթապահության չընդգրկելը անվտանգային խնդիր է լուծում, մեղմ ասած, շատ հեռու է իրականությունից։
Զինված ուժերում ցանկացած փոփոխություն պետք է դիտարկել համակարգային փոփոխությունների համատեքստում, որովհետև ցանկացած չհաշվարկված ծրագիր, փոփոխություն կարող է իր օղակում աշխատել, սակայն վնասել այլ օղակների բնականոն ծառայությունը։

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են «Kia»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան տուժածներ Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ ներկայացվել է վերաքննիչ բողոք «Քյոխը» հարցաքննվել է որպես վկա Միքայել Արզումանյանի գործով «Եթե մնա Նիկոլը…» ԱՄՆ-ն 2020-2023թթ. Վրաստանում փորձել է պետական հեղաշրջում կազմակերպել. Իրակլի Կոբախիձե Վրաստանի նախագահը վետո դրեց «օֆշորների մասին» օրենքի վրա Ռուսաստանը չի ոչնչացնի Հայաստանը, Հայաստանն է ոչնչացնում ինքն իրեն Ուիլյամ Սքոթ Ռիթթեր ՔՊ-ի սրտի դատավորը դարձավ ԲԴԽ դատավոր անդամ Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն Դատախազությունն իր տեղում չի գտնվում. Մենուա Սողոմոնյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Ժողովուրդը փնտրում է Վալերի Օսիպյան երկրորդին. Հրանտ Խաչատրյան Պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին. Զախարովա Ավտովթար Դիլիջան-Հաղարծին ճանապարհին․ կան տուժածներ Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել «Mercedes»-ում Կիրանց գյուղ տանող ճանապարհը բացվեց ականները հանելուց և պայթեցնելուց հետո․ «Տավուշը հանուն հայրենիքի» «Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի իշխանության՝ տարբեր գործերով կալանքի ենթարկված 4 քաղաքացիների. Աբրահամյան «Երեքնուկ» կամրջի մոտ բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Opel»-ը. կա 1 զոհ Սիսիանում նռնակի պայթյունի հետևանքով համայնքի անչափահաս բնակիչը մարմնական վնասվածքներ է ստացել․ ՔԿ Պետք է գործի լրագրողի աշխատանքի նկատմամբ օրինավորության ու բարեխղճության կանխավարկածը․ Արման Թաթոյան Այսօր, ձեր դերն առավել քան վճռորոշ է ... Այստեղ գտնվելով մենք ունենք մեկ նպատակ․ Սուրեն Պետրոսյան Աննա Վարդապետյանը ԱԺ ամբիոնից ստել է․ Irakanum.am Կիրանց տանող ճանապարհը բացվել է․ «Ազատություն» Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը․ 168.am Բոլոր նրանց, ովքեր մտածում են մեր պատմության և ապագայի մասին, կոչ եմ անում միանալ. Մհեր Ավետիսյանը հրավիրում է երթի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am