Լավրովը գնում է Բաքու. ռուսները մերժում են ամերիկյան առաջարկը

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումը, այս մասին մի քանի լրատվամիջոցների երեկ հայտնել են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։ Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի համանախագահների աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում: Եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի էր ունեցել հունիսի 4-ին Մոսկվայում։

Հունիսի 23-24-ը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան։ «Նախատեսվում են բանակցություններ այս երկրի արտաքին գործերի նախարարի հետ։ Սպասվում է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ։ Դիտարկվելու է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ամբողջ շրջանակը»,- այսօր հայտնել է Մարիա Զախարովան։

Հերթական եռակողմի արդյունքները, փաստացի, Լավրովը կքննարկի Բաքվում:
Ի դեպ, Զախարովան անդրադարձել է նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող ԱՄՆ-ի պաշտոնյայի հայտարարությանը:

«Ազատությանը» տված բացառիկ հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման: Սա սենսացիոն հայտարարություն է, որովհետև մինչև վերջերս Մոսկվայից անընդմեջ հայտարարում էին, թե արևմուտքը արգելափակել է ԵԱՀԿ Մինսկի խումբը, ու այս վերջին ձևաչափում էլ Մոսկվայի հետ համագործակցության «թելերը» կտրվել են: Ամերիկացի պաշտոնյան Երևանում ոչ ավել, ոչ պակաս հայտարարում է, որ ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մինսկի խմբում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման:
Բայց պարզվում է, որ Մոսկվայում «կասկածում» են ամերիկյան հայտարարություններին...

Մոսկվան կասկածում է, որ ԱՄՆ հայտարարությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում աշխատելու պատրաստակամության մասին անկեղծ է, այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ես կցանկանայի ինձ թույլ տալ կասկածել Քարեն Դոնֆրիդի հայտարարության անկեղծության մեջ: Եթե Վաշինգտոնն ու Փարիզն իսկապես կարևոր համարեին Մինսկի խմբի բացառիկ միջնորդական ձևաչափը, ապա իրենց թույլ չէին տա արհամարհել բոլոր մասնակից պետությունների կողմից հավանություն ստացած մանդատը»,- ըստ aravot.am-ի՝ ասել է Զախարովան: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան փետրվարի 24-ին միակողմանիորեն, առանց խորհրդակցությունների խզել են կապերը Մինսկի խմբի ռուս համանախագահի հետ: Այդպիսով, ըստ Զախարովայի, եռանախագահների աշխատանքներին անուղղելի հարված է հասցվել:

«Չկա երաշխիք, որ նման անպատասխանատու գործողությունները չեն կրկնվի: Ձևացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, պարզապես չի ստացվի: Պետք է հաշվի նստել նոր իրողությունների հետ»,- ասել է Զախարովան: Ըստ Զախարովայի, ԱՄՆ-ը և Ֆրանսիան այնպես էին հաշվարկել, որ Ռուսաստանին կմեկուսացնեն, բայց սխալվեցին իրենց հաշվարկներում և «իրենք իրենց մեզնից մեկուսացրին»:

Եվ այսպես, Մոսկվան, ըստ էության, զարկ է տալիս եռակողմ բանակցությունների շարունակմանը: Հրապարակավ հայտարարել, որ կասկածում են ԱՄՆ-ի անկեղծության վրա, նշանակում է՝ այնպես անել, որ նման նախաձեռնությունը նույնիսկ կյանքի չկոչվի, կամ էլ՝ Վաշինգտոնից ավելի հստակ գործողություններ են սպասում ռուսները:

Իսկ եթե Վաշինգտոնն իսկապես՝ նախաձեռնի նման ձևաչափով նոր հանդիպում՝ ո՞րն է լինելու Ռուսաստանի ԱԳՆ-ի պատասխանը:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2646 անգամ
Լրահոս
Ո՞վքեր էին ներկա «Մայր Հայաստան» շարժման հավաքին և ի՞նչ քայլեր են սպասվում.video «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամների ելույթները՝ մեկ տեսանյութով. video Վարչապետը հայտարարել է խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրությունների մասին Ալիևն Արցախին արդեն «հորդորեց» կամովին հանձնվել. Պատասխանող չկա «Հիմա մենք շատ ավելի վատ վիճակում ենք, քան 2020 թ. նոյեմբերի 9֊ի գիշերը»․ Տաթևիկ Հայրապետյան Ալիևի հոխորտանքը կանխատեսելի էր, բայց Ֆեյսբուքի տեղական «քաջ ստատուչիների» լռությունը մտածելու տեղիք տվեց․ ԱՀ ԱԺ պատգամավոր Ինչպե՞ս կարող է ողջամիտ մեկը հավատալ, որ Ադրբեջանը կարող է իրավունքներ և անվտանգություն ապահովել. ԱՀ ՄԻՊ Երկու հայ զինծառայողների առևանգման փաստով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Արցախի օկուպացված տարածքներում ամրաշինական կառույցների ինժեներական աշխատանքներ չեն կատարվել. ՊԲ Ստեփանակերտում վիճաբանության ժամանակ քաղաքացիները հայհոյել են միմյանց, օդ կրակել․ ԱՀ դատախազություն Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անհետացել է շատ կարևոր փաստաթուղթ․ Դեմոյան Ալեն, ազզզզզ, Օմար Խայամ ցիտելուց առաջ պատասխանի թիմակից ընկերոջդ` Վահագն անունով մեծ գլխով այն "կենդանուն", ով քեզ ասել էր "մարմնավաճառ"... Մինչ վարորդները ջանասիրաբար «մաքրում» են մեքենաների ապակիների «պլյոնկաները», իշխանությունները որոշում են փոխում․ ArmLur.am «Հայաստանի շնորհավորանքը չի փոխելու Թուրքիայի վերաբերմունքը մեր հանդեպ» Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը ողբերգություն է. Արձինբա․ «Ալիք Մեդիա» Ալիևը ոչ թե հակասում է Բրյուսելի պայմանավորվածություններին, այլ զարգացնում է դրանք «Այդ հայտարարությունները ցավոտ եմ ընդունում, դավաճանական քայլեր են կատարվում՝ ուղղակի սթափվեք, սթափվեք, սթափվեք». Հին Շենի գյուղապետ Արցախի խորհրդարանը միջազգային հանրությանը կոչ է արել՝ կանխել Ադրբեջանի հնարավոր ագրեսիան Հունիսի 7-9-ը Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպումը Հարևանների վեճն ավարտվել էր դանակահարությամբ Պուտինը ստորագրել է Ռուբեն Վարդանյանը՝ Սամվել Բաբայանի հետ հնարավոր համագործակցության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Մայիսի 30-ին, ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 30-ին, ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 30-ին, ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Մայիսի 30-ին, ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է երգչուհի Արմինե Գրիգորյանը։ Մայիսի 30-ին, ժամը 11:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Մայիսի 30-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումի հյուրն է քաղաքագետ Արման Ղուկասյանը Մայիսի 29-ին, ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Մելիքյանը Մայիսի 29-ին, ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 29-ին, ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Telegram-ում https://t.me/hayeli_am
Hayeli.am