«Դատավոր Լուսինե Հովհաննիսյանը թող բարի լինի բացահայտել, թե, ի վերջո, ի՞նչ ազգի ներկայացուցիչ է ինքը». Սերժ Սրապիոնյան

Օրվա իշխանություններն Արմեն Գրիգորյանին իր արժանիքների և փաստարկված ուղղախոսության համար են դատապարտել և մեկուսացրել հասարակությունից։ Եթե դեռ մնացել է բանական որևէ էակ, որ չի հասկանում, թե սա ինչ կարգի քաղաքական հետապնդում է, ուրեմն, այդ մարդն, առհասարակ, խնդիրներ ունի հասկանալու հետ։ Արմենի կալանավորումը տեղավորվում է քաղաքական հալածանքների դասական չափորոշիչների մեջ։ Այս մասին «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է գրականագետ, Սփյուռքի նախկին փոխնախարար Սերժ Սրապիոնյանը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վերաքննիչ դատարանը՝ Լուսինե Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր մերժել է Արմեն Գրիգորյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը։

Վերջինս հավելում է՝ բոլորովին չի զարմանում, որ հենց Արմեն Գրիգորյանի վերաբերյալ կալանքի որոշումն է մերժվել։ Թեև Արմենն իր խոսքի մեջ երբեմն խախտում է բարեկրթության նորմերը, սակայն նա ուղղախոս է, համարձակ և ազնիվ.«Արմենի փաստարկված և համոզչ խոսքն այս իշխանությունների համար չափազանց մեծ վտանգ է։ Որպեսզի ամբողջությամբ հասկանալ Արմենի կալանավորման պատճառների անհեթեթությունը, խորհուրդ կտամ լսել Արդարադատության գեներալ – մայոր Թաթուլ Պետրոսյանի վերջին հարցազրույցը, որտեղ նա մասնագիտորեն խիստ հստակ կերպով մեկնաբանում է երկու հոդվածների էությունն էլ, որով դատապարտվում է Արմեն Գրիգորյանը։ Այստեղ երեք կարևոր գործոն է մատնանշվում՝ ազգային և ռասայական խտրականությունը, ինչպես նաև՝ կրոնական անհանդուրժողականությունը։ Առհասարակ, բացատրելու խնդիր, անգամ, չկա, որ արարատցիներն ու շիրակցիները մեր հայրենակիցներն են։ Հիմա ես ուզում եմ հասկանալ՝ եթե արարատցիները ու շիրակցիները հայեր են, այսինքն, նույն կրոնի ու դավանանքի, նույն ռասայական պատկանելիության մարդիկ, ապա ի՞նչ ազգային և ռասայական խտրականություն կամ կրոնական անհանդուրժողականություն մասին է խոսքը, որովհետև ես ու կարծես ինձ հետ նաև ոչ մեկ, չի հիշում, թե Արմենն այսօրինակ խտրականություններ է դրել իր խոսքում։ Ուրեմն, սա ի՞նչ անհեթեթություն է, չեմ հասկանում…»,- տարակուսած և զայրացած նկատում է գրականագետը։

Սերժ Սրապիոնյանը պարզաբանումներ է ակնկալում.«Դուք Արարատում կամ Շիրակում հանդիպե՞լ եք սեւամորթ, դեղնամորթ կամ կարմրամորթ հայերի, որտեղ ռասսակայան խտրականությունը մաշկի գույնով է պայմանավորված։ Ես չեմ հանդիպել այդպիսիններին։ Հետևաբար, եթե այդ դատավորը՝ Լուսինե Հովհաննիսյանը, գտնում է, որ Արմեն Գրիգորյանի խոսքում, իր համար՝ որպես դատավորի և հայի, ազգային խտրականություն կա և ինքը դրանից վիրավորված է, ուրեմն, թող բարի լինի բացահայտել, թե ինքն, անձամբ, ի՞նչ ազգի ներկայացուցիչ է, ի վերջո։ Ես նրան չեմ տեսել, մեղմ ասած, մեծ ցանկություն էլ չկա տեսնելու, բայց, եթե նրա մաշկի գույնը դեղին, կարմիր կամ սև է ու նա ռասայական տարբերություն է տեսնում Արմեն Գրիգորյանի ասածների և իր անձի միջև, ուրեմն, դա բացառապես և միայն իր անձնական խնդիրն է»։

Գրականագետը հավելում է՝ ավելի քան վստահ է, որ Արմեն Գրիգորյանն, իր խոսքում, երևույթը բնութագրել է ելնելով, բացառապես, մարդկանց մտածողությունից և նրանց դրսևորած վարքից՝ ազգային արժեքների հանդեպ, իսկ մարդիկ, ովքեր չեն գիտակցում իրենց ազգայի արժեքները, ըստ վերջինիս, բնականաբար, սեփական գլուխն ուսերին դնելու արժանիք չունեն։

Սրապիոնյանը հարցադրում է կատարում՝ ո՞ր ազգի հետ է Արմեն Գրիգորյանն, իր խոսքում, ազգային թշնամանք քարոզել։ Եթե Արմենը չի ընդունում թուրքի գոյության իրավունքը, ապա սա, չի ընդունում հայերի 99 տոկոսը. «Բերեմ մի օրինակ՝ զուտ արվեստից, մշակույթից։ Հայտնի բան է, որ գրողն իրավունք չունի հակահումանիստ լինել, առավել ևս՝ հումանիստական գաղափարներին դեմ գրել։ Բայց մեր ամենահանճարեղներից՝ Սիամանթոն, Ավ. Իսահակյանը, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը, ելնելով այն արհավիրքներից, որ բերել է թուրք ազգն իր ժողովրդի գլխին, իրենց ստեղծագործություններում բացառապես ժխտում են թուրքի գոյության իրավունքը։ Ի դեպ, փաստենք, սա նրանց ստիպել է հենց թուրքը, այլ ոչ թե ուրիշ որևէ մեկը։ Երբ Սիամանթոն թքում է մարդկության արդարության ճակատին, սրանով նա մերժո՞ւմ է մարդկության գոյության իրավունքը…Արմեն Գրիգորյանը չի մերժել առհասարակ թուրքի գոյության իրավունքը, նա մերժում է հենց այդ տեսակի թուրքի գոյության իրավունքը, ով ցեղասպանելով՝ միլիոնով վերացրել է մեզ, ով բարոյական նորմերից զուրկ է, ով Էրդողան, Ալիև, Էնվեր ու Թալիաթ է»։

Ի վերջո, գրականագետ Սերժ Սրապիոնյանը Վերաքննիչ դատարանի դատավոր Լուսինե Հովհաննիսյանին խորհուրդ է տալիս, որոշումներ կայացնելուց առաջ, գրքեր կարդալ, մասնավորապես, ձեռքը վերցնել Արամ Անտոնյանի «Մեծ ոճիր» գիրքը և տեղեկանալ, թե ինչպե՞ս է Թալեաթը հրամայում հավաքել բոլոր ծանոթ հայ մարդկանց՝ 5 տարեկանից բարձր զավակներին և ոչնչացնել նրանց, որպեսզի գենետիկ հիշողությունն, անգամ, ջնջվի, վերանա.

«Հիմա, թույլ տվեք հարցնել, այսպիսի մեկը՝ լինի թուրք կամ այլ ազգի ներկայացուցիչ, գոյության իրավունք ո՞ւնի, թե՞ ոչ…»,- հռետորական հարցադրումով ամփոփում է զրույցը գրականագետ Սերժ Սրապիոնյանը

դիտվել է 1364 անգամ
Լրահոս
3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են Իսկ սա երազ չի, սա իրականություն ա. Արա Ղազարյան «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին» Դուք չեք գտնելու գեթ մեկ աշխարհաքաղաքական կենտրոն, որը կպաշտպանի այս իշխանությանը, երբ նրա դիրքերը սասանվեն. Վլադիմիր Մարտիրոսյան Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում Տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց․ Արման Թաթոյան Մոսկվան արձագանքում է Երևանի ու Բաքվի գազային ռեվերանսներին. Վահե Դավթյան Ո՞ւր են ներքաշում Հայաստանը «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն» Մտածել ես ոչ թե պետության շահերի տեսանկյունից, այլ՝ սեփական անվտանգությունը պահպանելու տեսանկյունից. հեռացի΄ր. Անանյան «Այսօր Նիկոլ Փաշինյանը կգնա Գավառ. արժանապատիվ քաղաքացիներ դուք գիտեք ինչ անել. սատանաները պետք է հանգիստ չունենան ոչ մի տեղ» «Ոտքի՛». Էրեբունի վարչական շրջանը վաղ առավոտյան միացել է Տավուշյան շարժմանը Ոչ ոք չպատժվեց 6 տարի առաջ զորամասը լքած ու իշխանափոխության ջատագով ցուցարարներին միացած զորախմբից, իսկ հիմա՞... Ի սրտե «շնորհավորում եմ» Ադրբեջանի քաղաքացիներին այս օրվա առթիվ. Ռուբեն Մխիթարյան Սա այն դեպքն է, երբ քո «բարեհոգությունը» Ադրբեջանը թուլություն և ողորմելիություն է թարգմանում. Արշակ Սրբազան «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է․ Արտակ Զաքարյան Հիմա արհեստածին Ադրբեջանում չկա և ոչ մի զինված ուժ․ Վարդան Ոսկանյան Մի կատարեք քայլեր, որոնք հանգեցնելու են նոր թշնամիների ավելացմանը. Գևորգ Դանիելյան Բախումներ սևբերետավորների և տավուշցիների միջև ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը Սուրեն Պետրոսյանը դուրս է գալիս ՁՊՎ-ից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am