«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ադրբեջանի պահանջով միակողմանի զիջում են Հայաստանի Հանրապետության տարածքները»,- «Փաստի» հետ զրույցում Տավուշի մարզում տեղի ունեցող սահմանագծումն ու սահմանազատումն այսպես է բնութագրում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Հաջորդ կարևոր հարցն է՝ հնարավո՞ր է իրավիճակը փոխել: «Հնարավոր է, եթե լինի իշխանափոխություն: Սա նախանշված ծրագիր էր, որը սկսվել է 2018 թ.-ին, երբ քաղաքական այս ուժին բերեցին իշխանության երեք խնդիր լուծելու համար՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, որը չեզոքացնում է Ռուսաստանի ազդեցությունը Հարավային Կովկասում, «Զանգեզուրի միջանցքի» տրամադրումը, ինչը կասեցվեց Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերի շնորհիվ, և Ռուսաստանի հետ բոլոր կապերի խզում ու ամեն գնով «Խաղաղության պայմանագրի» կնքում, որպեսզի Ռուսաստանը Հայաստանից դուրս գա: «Խաղաղության պայմանագիր» կնքելու համար պետք է Ադրբեջանի բոլոր պահանջները բավարարվեն, ինչը և կատարվում է: Դա Արևմուտքի ծրագիրն է, ինչը քայլ առ քայլ իրականացվում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ սահմանագծումը և սահմանազատումը երկարատև գործընթաց է: «Խնդիրը շատ շտապ է դրված, որ ամեն գնով Ադրբեջանի բոլոր պահանջները պետք է կատարվեն: Այս գործընթացը սահմանազատման հետ որևէ կապ չունի»: Տավուշյան սահմանազատումը իր հետ նաև մարդկանց ընդվզումն է առաջ բերում, տեղի ունեցող գործընթացներն ընկալելի չեն մարդկանց համար: Կարծիքներ են հնչում, որ մարդիկ արթնացել են թմբիրից: «Մարդիկ երբևէ թմբիրի մեջ չեն եղել, մարդկանց գիտակցությունն է փոխվել: Ասում են, թե մարդիկ թմբիրի մեջ են, «քնած» են, պետք է ոտքի կանգնեն, սա նշանակում է, որ նման կարծիք հայտնողները հասարակության տրամադրություններին անիրազեկ են: Ուղղակի հասարակության մեծ մասի գիտակցությունը փոխվել է նախորդ երեսուն տարվա ընթացքում վարված քաղաքականության արդյունքում, երբ հասարակության դիմադրողականությունը սիստեմատիկ և ծրագրավորված ջարդում էին: Արդյունքում ունեցանք այն, ինչ ունեցանք: Տավուշի իրադարձություններում ամսի 25-ին ընդվզման գործընթացներ տեղի ունեցան, որոնք ոստիկանական ուժերը ջարդեցին, և վերջացավ»,-կարծիք է հայտնում քաղտեխնոլոգը:

Ստացվում է, որ ընտրություններով ու փողոցում ընդվզման տարբերակով հնարավոր չէ իշխանություններին հեռացնել: Այդ դեպքում ի՞նչ անել. «Տեղի ունեցող գործընթացները լրիվությամբ հասկանալի ու ընկալելի են ժողովրդի համար, այդ պատճառով մարդկանց մի մասը փորձում է ընդվզել, մյուս մասն էլ չի փորձում, քանի որ գիտակցության մեջ փոփոխություններ են տեղի ունեցել: Ինչ վերաբերում է նրան, թե ինչ անել, դա թող ընդդիմությունը մտածի: Պետք է նստեն ու մտածեն՝ ինչ անել, որ արդյունք լինի»: Իսկ հնարավո՞ր է, որ սեփական թիմում ևս ոչ բոլորն են աջակցում Նիկոլ Փաշինյանին՝ իշխանափոխությունից հետո «ալիբի» ունենալու համար: Բադալ յանը, սակայն, հակադարձում է սրան: «Չկա այդպիսի բան, հեքիաթներ են տարածում: Իշխանության բոլոր ներկայացուցիչները՝ սկսած խորհրդարանական խմբակցությունից, բուռն կերպով պաշտպանում են վարչապետին: Հակառակ դեպքում պետք է տեսնեինք հակառակ արձագանքը, եթե չենք տեսնում, ուրեմն պաշտպանում են նրան: Մանկամիտ խոսակցություններ են, թե Փաշինյանի ելույթի ժամանակ ականջներն են փակում կամ էլ այլ կետի են նայում»: Ոստիկանական ուժերի կողմից բիրտ ուժի կիրառման մասին խոսելիս մեր զրուցակիցն ասում է՝ սա ոչ թե ներքին վախի դրսևորում է, այլ լավ մոռացված հնի կրկնություն:

«Հայաստանում ոստիկանությունը միշտ էլ եղել է ոչ թե իրավապահ, այլ իշխանապահ մարմին: Ցանկացած իշխանություն հենվել է ոստիկանության վրա: Դա սկսվեց 1992-93 թթ.ին, երբ ներքին գործերի նախարար դարձավ Վանո Սիրադեղյանը ու երկրում հիմնեց ոստիկանապետություն: Հիմա ոստիկանները, լինելով այս իշխանությունների ջերմ պաշտպանները, իրականացնում են նրան պահպանելու իրենց քաղաքականությունը, հատկապես, որ դրա համար բավականին մեծ պարգևավճարներ են ստանում: Ոչ մի տարօրինակ բան չկա: Եթե նրանց վաղն ասեն, որ պետք է ադրբեջանցի վերաբնակիչների պաշտպանել, հավատացեք՝ նույն եռանդով ադրբեջանցիներին են պաշտպանելու: Նրանք ուսադիր են կրում և պարտավոր են կատարել ցանկացած հրաման, որ կգա վարչապետից՝ անկախ նրանից՝ օրինական է, թե ոչ: Նրանք ուսադիր են կրում, ուրեմն ենթակա են վարչապետին:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին, որոնք արձագանքում են իրավապահ համակարգի գործադրած ուժին, ձերբակալություններին ու կալանավորումներին, ապա միջազգային կառույցները նրանց լուրջ էին ընդունում մինչև 2018 թ.-ը, երբ կարծում էին, որ իրենցից իրոք կախված էին: Դրանից հետո, երբ իրենց բերած ուժը Հայաստանում խայտառակություններ իրականացրեց, լռում էին: Հիմա էլ նշանակություն չունի, թե միջազգային կառույցները կամ ԱՄՆ Պետդեպարտամենտն ինչ ելույթ է ունենում՝ դրական, թե բացասական, քննադատում է վարչապետին, թե ոչ: Օրեր առաջ Freedom House-ը և ԱՄՆ Պետդեպը զեկույցներ հրապարակեցին, քննադատեցին, բայց ի՞նչ: Քննադատելը քիչ է, պետք է պատժամիջոցներ լինեն: Եթե սրանից հետո գա ազգային իշխանություն, նա հաշվի չի առնելու, թե ԱՄՆ Պետդեպն ինչ զեկույց է հրապարակելու, ոստիկանական նույն բռնություններով ջարդելու է այսօրվա քպական մեծամասնությանը, որը կդառնա ընդդիմություն: Նա այլևս հաշվի չի առնելու, թե միջազգային կառույցները ինչ են քննարկում կամ չեն քննարկում», - եզրափակում է Արմեն Բադալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 390 անգամ
Լրահոս
Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Ավտովթար Տավուշի մարզում․ բախվել են «Mercedes»-ն ու «Iveco» «մանիպուլյատոր»-ը․ 3 վիրավորներին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները Բոլորս պետք է դեմ դուրս գանք Տավուշում միակողմանի զիջումներին․ Թևանյան Ինչու՞ են պետական համակարգում աշխատողներին սպառնում, որ վաղվա հավաքին չմիանան Ողջունում ենք Վիրահայոց թեմի հայտարարությունը և աջակցում ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Վրաստանի հայ համայնք Հայաստանը պետք է պահպանի իր հերոսների հիշատակը․ Աղվան Պողոսյան Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին Կհիշեցնե՞ք Բերձորի եկեղեցու ճակատին գրվածը․ Սրբազանը՝ Գուրգեն Մելիքյանին Լիտվան դիտարկում է վարժական նպատակով Ուկրաինա զորքեր ուղարկելու հարցը. Financial Times ՀԱՊԿ-ից արձագանքել են Հայաստանի՝ կազմակերպությանը ֆինանսավորումը դադարեցնելու որոշմանը Սա ոչ թե սահմանազատում է, այլ՝ կապիտուլացիա. ընդդիմադիրները՝ ԱՄՆ դեսպանին Խորապես զգացված եմ զորակցության խոսքերի համար, ամեն մարդ պատասխան կտա իր արածի համար Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի․ Էրդողան Արցախցիները միացան համազգային շարժմանը Հովհաննես Ազոյանը զայրացել է ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Տարոնիկ գյուղում ավտոմեքենա է այրվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը Վաշինգտոնում «Հաղթանակ» կամրջի հարևանությամբ գործող ռեստորանային համալիրի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի ԵԱՏՄ-ն իրական օգուտներ է բերում յուրաքանչյուր անդամ երկրի․ Պուտին ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ. Լարսը բաց է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադրբեկյանը Մայիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Հայկ Այվազյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արդարադատության նախարարի նախկին տեղակալ Կարապետ Մինասյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահագն Չախալյանը Մայիսի 7-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտաշես Գեղամյանը Մայիսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am