Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունից հայտնում են, որ հաջողությամբ ավարտել են «Не ту страну назвали Гондурасом» օպերացիան

Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունից հայտնում են, որ հաջողությամբ ավարտել են «Не ту страну назвали Гондурасом» օպերացիան, որի նպատակն էր պարզել, թե նախկիններից ո՞վ է ամենամեղավորը Հայաստանում ստեղծված աղետալի իրավիճակի համար։

Իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական գորղոծությունների արդյունքում պարզվել է, որ նիկոլի թվից 5 500 տարի առաջ քաղաքացի Նոյ Լամեհովիչ Ադամյանը , ապօրինի ճանապարհով օդերեւութաբանական զարգացումների մասին ներքին տեղեկություններ ստանալով «Աստված» կոչվող անհայտ աղբյուրից, առանց Սեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության կողմից սահմանված կարգով ձեւակերպված շինարարական թույլտվության իրականացրել է «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցի կառուցումը։

Ավելին, քաղաքացի Նոյ Ադամյանը խարդախությամբ ներ է քաշել եւ «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցում անազատության է մատնել մի շարք կենդանինեդի, այդ թվում՝ ՀՀ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ հաշվառված կենսաբանական տդսակներից։ Իր ապօրինի գոծողությունների ընթացքում Նոյ Ադամյանը դրսեւորել է խտրական գենդերային մոտեցում՝ «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցը տրամադրելով միայն արական եւ իգական սեռի ներկայացուցիչներին։

Տվյալ ապօրինությունները ուղեկցվել են նաեւ հստակ կլանային քաղաքականությամբ, քանզի «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցում տեղեր են հատկացվել բացառապես Նոյի ընտանիքի անդամներին եւ մերձավորներին։

Չունենալով նման փոխադրամիջոց վարելու վարորդական իրավունք՝ քաղաքացի Նոյ Ադամյանն անարգել նավարկել է Համաշխարհային օվկիանոսի ջրերում։ Այս արկածախնդրության ընթացքում, հանցավոր համաձայնության գալով ոմն «ագռավի» եւ «աղունի» հետ, նա որոշել է կայանել «տապան» տիպի ջրային փոխադրամիջոցը Արարատ լեռան գագաթին, թեպետ արդեն այդ ժամանակ աշխարհում առկա էին շատ ավելի բարձր լեռներ, զորօրինակ՝ Էվերեստը եւ Քիլիմանջարոն։

Սակայն անհերքելի ապացույցներ են ձեռք բերվել առ այն, քաղաքացի Նոյ Ադամյանը, իրականացրել է Հայաստանը ավետյաց երկիր դիրքավորելու, Արարատը բիբլիական լեռ հռչակելու, հայերին սին հպարտություն ներշնչելու, Թուրքիայի հետ հարաբերությունները փչացնելու, նախկիններին արդարացնելու, Արցախի հիմնախնդիրը Նիկոլի գրպանը գցելու ստոր եւ ազգակործան ծրագիրը։

Գործով նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցություն։

Հ.Գ. Միջոցներ են ձեռնարկվում «Աստված» մականունով աղբյուրը հայտնաբերելու եւ չեզոքացնելու ուղղությամբ։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 619 անգամ
Լրահոս
Անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն...լարված զրույց Հակոբ Արշակյանի և Սեյրան Օհանյանի միջև (video) Ձեր արմունկներն եք կրծելու․ Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին (video) Այ խուժան մլիցե՛ք, էս ի՞նչ եք անում Կիրանցում․ թքե՛լ եմ ես ձեր երեսին․ Գևորգ Պետրոսյան (video) Լարված վիճակ ու քաշքշուկ. ոստիկանները թույլ չտվեցին Սրբազանին և մյուսներին գնալ Կիրանց (video) ԱԺ-ում լարված իրավիճակ է․ «Հանգստացե՛ք հլը», «անբարոյական ստեր եք ասում» (video) Ագրարայինը կուտակել է գույքահարկի 350 միլիոն դրամի պարտք. Yerkir.am Դուք թքող, ականջ կտրող ու ասֆալտին փռող ՔՊ-ի պաշտպանն եք․ Թագուհի Թովմասյանը՝ ՄԻՊ-ին (video) Հրատապ. Ոստիկանները սահմանափակել են Բագրատ Սրբազանի ազատ տեղաշարժը Նայե՛ք սրանց դեմքերին՝ անչափահասներին ծեծել, ջարդել, խոշտանգել են․ Գառնիկ Դանիելյանը պոռթկաց (video) Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ Բեգլարյան «Մեզնից յուրաքանչյունը թող մի պահ մտածի, արդյո՞ք արել է ամեն ինչ, որ իր մասով պաշտպանի Ճշմարտությունը, ՀԱՅԿԱԿԱՆ Ճշմարտությունը»․ Էդուարդ Աբրահամյան Արման Թաթոյանը որոշում ունի. նա առաջիկայում կարող է հայտարարել ակտիվ քաղաքականություն մտնելու մասին Ադրբեջանում արտահերթ ընտրությունները կարող են փոխկապակցված լինել Հայաստանի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ. Վարուժան Գեղամյան Գետինը մտնեք․ Սրբազանը պոլին նստած ա, դուք հպարտ կանգնած եք․ քաղաքացին` ոստիկաններին (video) Մարդու իրավունքների միջազգային ընկերակցությունը Ալիեւի դեմ հայց է ներկայացրել ՄՔԴ Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ Սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (video) Լարված իրավիճակ․ «Ընգեր, չափի մեջ մնա», «էս պաշտոնը միշտ չի լինելու»․ քաղաքացին՝ ոստիկանին (video) Սաղս ողբի մեջ ենք,սրանք ուրախանում են, իրենց լավ են զգում, շնորհավորում են․պատգամավորը՝ ոստիկաններին (video) Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել ՇՏԱՊ․ «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է (video) Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ․ ընդդիմադիր խմբակցություններ Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի․ դեպքի վայրում գտել են մարտական ատրճանակ Կիրանցում ոստիկանները շրջում են, և անգամ փողոցով քայլողին հարցնում՝ ուր է գնում. գյուղապետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրերն են Միասին շարճման կանանց խորհրդի անդամները Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Մայիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վաչե Հովեյանը Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Սահակյանցը Մայիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլեանորա Մանադյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am