Mercedes-Benz-ը հետ է կանչում Չինաստանից տասնյակ հազարավոր մեքենաներ
Mercedes-Benz /China/ Ltd.-ն եւ Beijing Benz Automotive Co.-ն սկսել են հետ կանչել որոշ մեքենաների մոդելներ չինական շուկայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի շուկայի կարգավորման պետական վարչությունը, հաղորդում է Xinhua-ն։
Գործակալության հաղորդագրության մեջ ասվում է, որ 2021թ․ մարտի 26-ից մինչեւ 2021թ․ սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում արտադրված C դասի 4628 ավտոմեքենա հետկանչման ենթակա է, քանի որ ընկերությունների կողմից հետ կանչվող բազմաթիվ շքեղ մեքենաներ ունեն տարբեր թերություններ: