Ի՞նչ պայմանների և կետերի շուրջ են բանակցելու Պուտինն ու Զելենսկին․ թուրքական արտահոսքի ենթատեքստը

«Украинская правда» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի առցանց ձևաչափով բանակցությունները տեղի կունենան երկուշաբթի օրը՝ մարտի 21-ին։ Ուկրաինական պատվիրակության անդամ, «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտնել է, որ «փորձագիտական խմբերի մակարդակով» բանակցությունները տեղի են ունենում ամեն օր։

Արդեն 25 օր շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի բանակցությունների բովանդակության մասին ըստ էության շատ բան հայտնի չէ։ Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել էր Մոսկվա, որից հետո նա հայտարարել էր, թե Մոսկվայի ու Կիևի դիրքորոշումները կարևոր հարցերում, այդ թվում ճգնաժամի կարգավորման հարցում, որոշակիորեն մոտենում են իրար։ «Կա երկու կողմերի դիրքորոշումների մերձեցում կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ կրիտիկական։ Մասնավորապես, մենք տեսնում ենք, որ դրանք գրեթե համընկնում են առաջին չորս կետերով։ Որոշ հարցեր պետք է լուծել ղեկավարների մակարդակով»,– Չավուշօղլուի խոսքը մեջբերել էր թուրքական Hurriyet թերթը և հավելել, թե Անկարան ցանկություն ունի անցկացնել Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների եռակողմ գագաթնաժողով:

Պարբերականի հետ զրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ կողմերը համաձայնության են եկել ՌԴ–ի կողմից առաջադրված 6 կետի առաջին կետերի շուրջ։ Այդ 6 կետերն են՝ Ուկրաինան հրաժարվում է ՆԱՏՕ–ին անդամակցելուց և դառնում անկողմնակալ,Ուկրաինան զինաթափվում է և փոխադարձ անվտանգության երաշխիքներ ստանում, Ուկրաինան հրաժարվում է նացիզմից, Ուկրաինայում հանվում են ռուսաց լեզվի օգտագործման սահմանափակումները, Ուկրաինան ընդունում է Դոնբասի և Ղրիմի կարգավիճակը՝ որպես անկախ հանրապետություններ։ «Կարևոր թեմաներում երկու կողմերի դիրքորոշումներում համաձայնություններ կան։ Սակայն որոշ կետեր պետք է երկրի ղեկավարների կողմից համաձայնություն տրվեն։ Եթե կողմերը ներկայիս իրենց դիրքորոշումներից հետքայլ չանեն, ապա զինադադարի համար հույսեր չունենք։ Եթե կողմերը համաձայնության գան, Զելենսկու եւ Պուտինի հանդիպումը հնարավոր է»,– նշել է Չավուշօղլուն։

Չավուշօղլուի վերը նշած 6 կետերի մասին ավելի վաղ հայտնել էր նաև Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։ Կիրակի օրը՝ մարտի 20-ին, նաև հայտնի դարձավ, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք՝ ռազմական դրության ժամկետը 30 օրով երկարացնելու մասին։ Ուկրաինայում ռազմական դրության ժամկետն ավարտվում էր մարտի 26-ից, որը փաստորեն մեկ ամսով երկարացվել է, ինչը նշանակում է, որ Կիևն առայժմ խաղաղության հաստատման հույս չունի։ Զելենսկին կիրակի օրը նաև նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ նա անգլերենով պատմում է Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի մասին՝ նշելով, թե Ուկրաինան հաղթելու է։ «Մենք կհաղթենք։ Կլինեն նոր քաղաքներ։ Կլինեն նոր երազանքներ։ Կլինի նոր պատմություն։ Այդպես կլինի, կասկած չկա։ Իսկ նրանց, ում մենք կորցրել ենք, մենք կհիշենք։ Եվ նորից կսկսենք երգել և նորից կսկսենք տոնել»,- տեսանյութին կից գրել է նա։

Հատկանշական է, որ պատերազմի առաջին օրերին Զելենսկին հաճախակի էր հանդես գալիս ռուսերեն ուղերձներով։ Ավելի վաղ նա նաև հայտնել էր, թե պատրաստ է Պուտինի հետ բանակցությունների, բայց եթե դրանք հաջողություն չունեցան, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի։
Թերևս պատահական չէ, որ Պուտին-Զելենսկի հնարավոր բանակցությունների բովանդակության վերաբերյալ տեղեկատվական արտահոսքերը թուրքական կողմն է ապահովում։ Հատկապես վերջին կետի՝ Ղրիմի կարգավիճակի ճանաչման հարցում Թուրքիան սեփական ակնկալիքներն առայժմ չի բարձրաձայնում։ Բայց բացառված չէ, որ նա այդ մասին իր պահանջները կհայտնի ավելի ուշ, ավելի հարմար պահի։ Թուրքական դիվանագիտությունն այս իմաստով բավականին հզոր է․ նրանք կարողանում են միջնորդելով հարցերը լուծել հօգուտ իրենց։ Ռուս-ուկրաինական ռազմական բախման մեջ թուրքական կողմը կարծես թե միջնորդական ավելի լուրջ արդյունքներ է գրանցել, քան օրը 24 ժամ պատժամիջոցներից խոսող Արևմուտքը։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2382 անգամ
Լրահոս
ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Համատեղ պայքարի պլան դեռ չկա Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ 216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ պատգամավոր Ընդամենը մոտ 25-30 քայլ, և թշնամին կարող է հայտնվել այստեղով անցնող ցանկացած մեքենայի դռան մոտ Քննչական մարմինները հատել են ոչ պրոֆեսիոնալ գործելու սահմանագիծը. Թագուհի Թովմասյան Կիրանցում բնակիչները ստուգում են մեքենաները՝ բացահայտելու ականազերծողներին և արգելելու նրանց մուտքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am