Ռուս զինվորականներն ամբողջությամբ լքել են Ղազախստանը
Բոլոր 10 ինքնաթիռները` ՀԱՊԿ-ի ռուս խաղաղապահներով ժամանել են Ղազախստանից Իվանովոյի օդանավակայան: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Օդանավակայանում վերջին ինքնաթիռի վայրէջքից հետո հանդիսավոր միջոցառում է անցկացվել ռուս դեսանտայինների համար, ովքեր պրոֆեսիոնալ կերպով կատարել են բոլոր առաջադրանքները։