«Ջայլամային» քաղաքականությունը, հակառակորդի լկտիացումն ու Հայաստանի անտեսվող շահերը

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Եթե սկզբնական շրջանում ինչ-որ կարծիքներ կային, թե 2020 թ. նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարության ստորագրումից հետո հնարավոր է Հարավային Կովկասում քիչ թե շատ խաղաղություն ու կայունություն ապահովել, ապա ժամանակը ցույց տվեց, որ այդպիսի հույսերը սին են։ Ողջ 2021 թվականի ընթացքում հակառակորդն անընդհատ սադրանքների էր դիմում, սահմանային միջադեպեր ստեղծում, ներխուժում Հայաստանի տարածք, սպանում ու գերեվարում զինվորականների ու խաղաղ բնակչության ներկայացուցիչների և այլն։ Սակայն հակառակորդն այդպես էլ արժանի հակահարված չստացավ, որի արդյունքում Բաքվի լկտիությունն ու ինքնավստահությունը շարունակաբար աճում է։

Ուստի պետք է ենթադրել, որ 2022 թվականի ընթացքում սահմանային լարվածության ու միջադեպերի պակաս չենք ունենալու։ Դրա համար էլ տարին դեռ նոր մեկնարկած՝ հակառակորդը սրում է իրավիճակը։ Ադրբեջանը, կարծես, հակվել է այն մտքին, որ ինչ սադրանքի էլ դիմի, միևնույնն է, այս իշխանությունների օրոք անպատիժ է մնալու։ Իշխանության ղեկին հո Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը չե՞ն, որ Ալիևը իր չափը ճանաչի: Դրա համար էլ վերջինս հերթական անգամ սանձերը բաց է թողել, հոխորտացել և սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին։ Նա նշել է, որ եթե Հայաստանը չճանաչի իրենց տարածքային ամբողջականությունը, ապա իրենք էլ չեն ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ բացահայտ հավակնություններ ներկայացնելով Զանգեզուրի, Սևանի, Երևանի ու ընդհանրապես Հայաստանի նկատմամբ։

Սա քիչ չէ, Ալիևն, ըստ էության, չի բացառում նոր պատերազմի հավանականությունը և դրան զուգահեռ ցույց է տալիս, որ ընդհանրապես թքած ունի միջազգային իրավունքի և միջազգային հանրության կարծիքի վրա։ Ըստ այդմ էլ, Ադրբեջանի նախագահը պնդում է, թե Բաքուն կշարունակի խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Այսպիսով, Ալիևը միանգամից դեմարշ է իրականացնում ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ անդամ երկրների, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դեմ: Եվ թվում էր, թե Ալիևի այս հայտարարությունները կոշտ արձագանքի պետք է արժանանային Հայաստանի ղեկավարության կողմից: Սա՝ այն դեպքում, իհարկե, եթե ունենայինք խելամիտ ու պատասխանատու իշխանություններ։ Բայց արի ու տես, որ Փաշինյանն այս անգամ ևս իր ջայլամային քաղաքականության շրջանակներում ընդունակ չէ արձագանքել Ալիևի սպառնալիքներին, առավել ևս պորտը տեղը դնել։

Չէ, նա, իհարկե, արձագանքեց, բայց կառավարության նիստում միայն հայտարարելով, թե խաղաղ զարգացման օրակարգը բացելու համար ամուր նյարդեր են հարկավոր։ Բոլոր փորձագիտական, քաղաքական ու քաղաքագիտական գնահատականները ցույց են տալիս, որ ներկայիս պայմաններում հնարավոր չէ խաղաղության դարաշրջան բացել, սակայն, միևնույնն է, Փաշինյանը հայտնի համառությամբ շարունակում է պնդել այդ մասին։ Պատերազմից առաջ էլ նա խոսում էր հասարակությանը խաղաղության պատրաստելու մասին, տեսանք՝ վերջում ինչ տեղի ունեցավ։ Հիմա կարելի է պատկերացնել, թե նրա բացած խաղաղության դարաշրջանի արդյունքներն ինչպիսին կարող են լինել։ Կամ՝ հարց է առաջանում, թե այդ ինչի՞ հաշվին է խաղաղության դարաշրջանը բացվելու, Հայաստանի տարածքի՞։ Իհարկե, նախկինում ևս Ադրբեջանը փորձել է Հայաստանի նկատմամբ իր հավակնություններն ի ցույց դնել, սակայն բոլոր նախկին ղեկավարները ոչ միայն Ալիևին ցույց են տվել իր տեղը, այլև հասկացրել, որ չի կարող նման ակնկալիքներ ունենալ։

Այ, դրա համար էլ նա չի կարողանում անհանգստությամբ չանդրադառնալ նախկին նախագահներին: Իսկ ներկայիս պայմաններում հակառակորդը հասկանում է, որ քանի դեռ Հայաստանում պաշտոնավարում է անկարող, իրեն «դուխով» հռչակած, սակայն իրականում սպառնալիքների առաջ դողացող, նույնիսկ ՀՀ անվտանգային ու կենսական շահերի հաշվին սուր անկյունները հարթելու պատրաստ Փաշինյանը, ապա հնարավոր է հայկական կողմից ստանալ առավելագույն զիջումները, որովհետև ցանկացած պահի կարող է իրավիճակ փոխվել, և իշխանության գան ազգային ուժեր։ Հաջորդ հարցը. Փաշինյանն ի՞նչ ամուր նյարդերից է խոսում, երբ իր պատճառով ու մեղքով մեր պետականությունը միջազգայնորեն ստորացման է ենթարկվում, երկրի ինքնիշխան տարածքում կանգնած են հակառակորդի զորքերը, սահմանում անընդհատ զոհեր ու վիրավորներ ենք ունենում։

Իսկ ո՞վ պետք է պաշտպանի մեր երկրի ինքնիշխանությունը։ Համարձակություն չունեի՞ր անձամբ պատասխան տալու Ալիևին, գոնե դիմեիր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ուղղված կոչով, որ Ադրբեջանն ակնհայտորեն անցնում է բոլոր սահմանները։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ դրոշը գետնին գցած պաշտոնյային տեսնելով՝ Փաշինյանը կարող է էմոցիոնալ պոռթկման մեջ հայտնվել, շոու սարքել ու հրահանգել անմիջապես նրան պաշտոնից ազատել, իսկ երբ ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտված է, և հակառակորդը մեզ սպառնում է պետականության կորուստով, ապա Փաշինյանն այդ ամենը շատ հանգիստ է տանում։

Բաքուն միայն ուժի լեզուն է հասկանում, եթե իրական խաղաղություն ենք ցանկանում ունենալ, ապա պետք է հակառակորդին խաղաղություն պարտադրել, այլ ոչ թե նրանից խաղաղություն մուրալ։ Այլապես ինչ զիջումներ էլ արվեն, Բաքուն դրանով չի բավարարվելու և ավելին է ուզելու։ Բայց երևի Փաշինյանին այդ ամենը քիչ է հուզում. նրա համար կարևոր է, որ ինչքան հնարավոր է՝ երկար կառչած մնա աթոռին...»,-գրում է թերթը։

 

դիտվել է 921 անգամ
Լրահոս
Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am