Հայաստանին պետք են բովանդակային հենքով քաղաքական միավորներ, որոնք կհասնեն հաջողության. Վահե Հովհաննւսյան

Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է Վահե Հովհաննիսյանի հոդվածը․

«Քայլ երրորդ. նոր համակարգեր

Հաջորդ տրամաբանական խնդիրը ապագա իշխանության թիմերի կոնսոլիդացիան է, համատեղ աշխատանքը՝ այս պահից սկսած։

Քաղաքակրթությունը նման նպատակների համար ձևաչափեր որոշել է՝ քաղաքական կուսակցություններ, քաղաքացիական միավորներ, նախաձեռնություններ, շարժումներ, շահերի պաշտպանության խմբեր, ակտիվ անհատներ և այլն։

Հաջորդ իշխանության համար լուրջ խնդիր է կուսակցությունների բացակայությունը։

Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը դաշինքներ են, որոնք կազմված են 4 չանցողիկ կուսակցություններից։ Մի դաշինքը կազմված է դժվար փուլերի միջով անցած և վերակազմավորման անհրաժեշտություն ունեցող ՀՀԿ-ից և դեռևս սաղմնային վիճակում գտնվող մեկ այլ կուսակցությունից։ Մյուս խոշոր դաշինքը՝ 3-4 տոկոսանոց ՀՅԴ-ից, որն ունի հեռանկարում աշխատանքի մեծ դաշտ, բայց նաև առկա է բովանդակային ճգնաժամի մեծ ռիսկ, և ընտրություններից 5 րոպե առաջ ստեղծված կուսակցությունից, որը կարող է ցանկացած հաջորդ 5 րոպեում դադարել գոյություն ունենալ։ Սա է ընդդիմության քաղաքական կուսակցությունների քարտեզը։ Եթե սրան գումարենք դժկամությունը կամ չգիտակցումը ձևաչափերի և պրոցեսների կառավարման փոփոխության գաղափարի, ապա պետք չէ զարմանալ, թե ինչու է հասարակությունը պասիվ, ինչու չի արձագանքում այս կամ պայքարի կոչին։

Իշխող կուսակցություն գոյություն չունի՝ դա մեկ հոգու անձնական շահերը սպասարկող հավաքածու է, որը փլվելու է մի օրում, մեկ րոպեում։

Երբ խոսում ենք արտախորհրդարանական ուժերի մասին, ապա դա սովորական ժամավաճառություն է։ Ուղղակի չկա նման բան՝ ո´չ Նիկոլի շուրջ, ո´չ Նիկոլի դեմ։

Իսկ երբ գնանք ճիշտ տրամաբանական ճանապարհով, կտեսնենք, որ արտախորհրդարանական համակարգերում կան նորմալ, պատրաստված մարդիկ, որոնք ճիշտ ձևաչափերում և համակարգերում կարող են լինել պիտանի։ Հայաստանում, այս պահից սկսած, կա առնվազն երկու նոր լուրջ քաղաքական ուժի անհրաժեշտություն՝ դրա համար բավարար մարդկային և բովանդակային ռեսուրսով։ Հայաստանին պետք են բովանդակային առումով ճիշտ և հանրային ներկայացվածության տեսակետից պատշաճ քաղաքական նոր միավորներ։ Այս պահին գործող և պոտենցիալ ունեցող 1-2 կուսակցություն ունեն լուրջ ռեֆորմացիայի խնդիր։ Հիմա բոլորը կա´մ իշխանություն են, կա´մ փորձագետ։ Դա նշանակում է, որ մենք ուղղակի չունենք միջավայր, որտեղ կգեներացվի քաղաքական միտք ու պետության վերականգնման ծրագրեր։ Բայց ամենակարևորը՝ չունենք համակարգեր, որոնք կապահովեն հանրային իրական համախմբում։

Վաղուց խոսում են, թե երկիրը կառավարվում է ֆեյսբուքով, բայց նույնը, թերևս, կարելի է ասել ընդհանրապես հայաստանյան քաղաքական միջավայրի մասին, որտեղ համատարած սկսել են շփոթել լայքը, լայվը, դիսլայքը, շեյրը, ֆլեշմոբը և այլ նման տեխնոլոգիական գործիքները քաղաքական իրական մտքի և քաղաքական ռացիոնալ տեխնոլոգիաների հետ։ Ռեալ ռեսուրսների տիրապետող գործիչները, միավորները լրջորեն տարված են այդ ինտերակտիվ գործիքներով, որոնք, իհարկե, կարևոր են, բայց այնուամենայնիվ ընդամենը գործիքներ են, որոնք նախատեսված են քաղաքական բովանդակություն ռեալիզացնելու համար։ Երբ չի լինում կամ թերի է լինում բովանդակությունը, ապա տեխնոլոգիան անզոր է։ Սրա ամենավառ ապացույցը նոյեմբերի 9-ից հետո սկսված շարժումների և պրոցեսների շարունակական անարդյունավետությունն է։ Միայն տեխնոլոգիաներով պետության տեսլականներ և զարգացման պրագմատիկ ծրագրեր չեն ձևավորվում։ Հեղափոխություններ կամ հեղաշրջումներ՝ գուցե, իսկ պետություն՝ ոչ։ Միակ հետևությունն է՝ Հայաստանին պետք են բովանդակային հենքով քաղաքական միավորներ, որոնք գրագետ տեխնոլոգիաների կիրառմամբ կհասնեն հաջողության»։

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am