Ո՞վ և ի՞նչ է արել աղետի գոտին վերացնելու համար. Թվեր և փաստեր

Yerevan.today-ը գրում է. «Սպիտակի երկրաշարժից 31 տարի անց պետությունը դեռ ամբողջությամբ չի լուծել աղետից տուժած քաղաքացիների բնակարանի հարցը։ Չլուծված է մնացել 553 ընտանիքի հարցը։ Այս ցավոտ թեման, մշտապես, եղել է շահարկումների առարկա։ Ինչպես շատ հարցերում, այս դեպքում ևս մարդկանց էմոցիաների հետ խաղալ սիրողները տարիներ շարունակ անկոտրում համառությամբ կրկնում էին, որ ոչինչ չի արվել, մարդիկ շարունակում են ապրել տնակներում:

Նոր իշխանությունն էլ ի լուր աշխարհի հայտարարեց, որ 2021 թվականին խնդիրն ամբողջությամբ կլուծվի և «աղետի գոտի շահառու» հասկացությունը կվերանա՝ ներկայացնելով, որ նախկին իշխանությունները ոչինչ չէին արել: Հարց կառաջանա՝ եթե նախկինները ոչինչ չեն արել կամ կարգին չեն արել, ապա դու ինչպես ես 31 տարվա խնդիրը միանգամից լուծելու կամ ինչպես է մնացել ընդամենը 553 ընտանիքի չլուծված խնդիր։

Հիմա այն մասին, թե ով, երբ և ինչքան է արել:

Ներկայացնենք առավել մանրամասն և ըստ տարիների: Այսպես, մինչ Ռոբերտ Քոչարյանի ` ՀՀ Վարչապետի պաշտոնում նշանակվելը, պետական բյուջեն աղետի գոտու նկատմամբ խորը անտարբերություն էր ցուցաբերում. Աղետի գոտու վերականգման համար հատկացվող և նախատեսված տողի դիմաց միշտ եղել է 0 դրամ:

Ի՞նչ աշխատանք է կատարել Ռոբերտ Քոչարյանը Գյումրիում ղեկավարման (նախագահության և վարչապետության տարիներին): Ուսումնասիրեցինք որոշ թվային պատկերներ, դիտեցինք նաև այդ ժամանակների տեսանյութեր համացանցից, որոնք կտեղադրենք ստորև:

Իսկ 1998-2007 թվականներին Շիրակի մարզում գործարկվել է 458.000 ք/մ բնակելի շենք: Այդ թվում՝ միայն «բնակարանաշինություն» ծրագրով, որը աղետի գոտու վերականգնման ծրագրերից միայն մեկն էր, Գյումրիում հանձնվել է 85 բազմաբնակարան շենք՝ 2095 բնակարանով:

Այդ տարիներին պետական բյուջեի աջակցությամբ գործարկվել է բնակարաների գնման ծրագիրը (այսպես կոչված ԲԳՎ-ները), որի շնորհիվ հարյուրավոր գյումրեցի ընտանիքներ ձեռք են բերել բնակարաններ: Գյումրիում սկսեցին վերագործարկվել արտադրություններ, բացվել նոր աշխատատեղեր, սկսեց զարգանալ մանր և միջին ձեռնարկատիրությունը:

1998-2006 Շիրակի մարզում գործարկվել են մի շարք հանրակրթական հաստատություներ` ընդհանուր 13101 աշակերի համար, վերականգնվել են հանրակրթական հաստատություններ՝ շուրջ 4000 աշակերտի համար:

Բնական է, որ միայն պետական բյուջեն ին զորու չէր աղետի գոտի վերականգնել, ուստի երկրի ղեկավարության ջանքերի շնորհիվ մի շարք բարեգործական խոշոր ընկերություններ միացել են աշխատանքին՝ նպաստելով նոր շենքերի ի հայտ գալուն:

Պետական ֆինանսավորմամբ և աջակցությամբ վերանորոգվել են մշակութային հիմնարկներ, Շիրակի մարզում ընդհանրապես և Գյումրիում՝ մասնավորապես, կատարվել է ճանապարհաշինական և այլ ենթակառուցվածքների զարգացման մեծածավալ աշխատանք: Լուսավորվել և բարեկարգվել են Գյումրու բազմաթիվ թաղամասեր, բարեկարգվել պուրակներ և այլ: Ահա այսպիսի պատկեր ստացվեց:

1988 թվականից մինչև 2008-ը տարբեր, այդ թվում՝ պետության մասնակցությամբ ծրագրերով բնակարան է հատկացվել 60 հազար ընտանիքի, իսկ 2008-ից մեկարկած պետական ծրագրով բնակարան է ստացել 4839 ընտանիք, իսկ մնացյալ 553-ի հարցը պետք է լուծվի առաջիկա երկու տարիներին, ամեն դեպքում այդպես է ասվել: Հետևությունները թողնում ենք ըներցողներին:

Պետք է արձանագրենք, սակայն, որ չափազանց ակնհայտ այս վիճակագրությունն ու փաստերը անտեսվեցին, երբ առաջին պլան եկավ քաղաքական պատեհապաշտությունը: Այսպես, իշխանափոխությունից հետո՝ 2018-ի հունիսի 18-ին Գյումրու ավագանին որոշմամբ Ռոբերտ Քոչարյանին զրկեց պատվավոր քաղաքացու կոչումից, «սիմվոլիկ պատահականությամբ» էլ դեկտեմբերի 7-ին կալանավորվեց:

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն անդրադառնալով կատարվածին, նշել էր. «Ինչպե՞ս պետք է արձագանքեմ` Աստված իրենց հետ: Ռոբերտ Քոչարյանը երբեք կոչումների հանդեպ թուլություն չի ունեցել, ու ժամանակին էլ ոչ մեկին չի խնդրել որ իրեն Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում տան: Ինչո՞ւ է ավագանին նման որոշում կայացրել, ո՞ւմ է փորձել քծնել կամ ի՞նչ նպատակների է փորձել ծառայեցնել այդ որոշումը` չգիտեմ ու, անկեղծ ասած՝ ինձ չի էլ հետաքրքում,- ասել է Վ. Սողոմոնյանը և հավելել,- Ամեն դեպքում, այդ 17 հոգու պատճառով նախագահ Քոչարյանը Գյումրու հանդեպ իր վերաբերմունքը չի փոխի: Նա այսօր էլ հպարտանում է այն աշխատանքով, որ կատարվել է աղետի գոտում իր նախագահության տարիներին: Կարծում եմ` գյումրեցիներն էլ երբեք չեն մոռանա Քոչարյանի վաստակը` անկախ որևէ ավագանու այս կամ այն որոշումից»:

Գյումրեցիները, իրոք չեն մոռացել պատմությունը: Ասում են, թե ժողովրդի հիշողությունը կարճ է, շատ հաճախ սեփական լավն ու վատը չի կարողանում տարբերակել, ընկնում է ամբոխահաճո տոնայնության հետևից։ Սակայն ոչ միշտ է այդպես։ Սպիտակում, որտեղ աղետի գոտի հասկացությունը դեռ կա, այնուամենայնիվ, շատերն են հիշում, թե որ նախագահի օրոք ինչ է կատարվել։ Սպիտակում մեր նկարահանող խումբը դեռ նախորդ տարի հանդիպեց աղետը տեսած ու վերապրածներից շատերին։ Պարզվեց, որ պատմության նենգափոխությունն ու կատարված գործի սևացման փորձերը մեղմ ասած այդքան էլ արդյունավետ չեն»։

 

դիտվել է 555 անգամ
Լրահոս
«Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am