Ինչպես նույն բանի մասին երեք տարբեր սուտ ասել ու անպատիժ մնալ

Փաշինյանի երեկվա ասուլիսը մի շարք մանիպուլյատիվ ուղերձներ ուներ ներքին լսարանի համար։ Դրանց զգալի մասը տարբեր առիթներով արդեն ասել էր, բայց նորություն էլ կար։ Պարզվում է՝ նոր սահմանագծի անմխիթար վիճակը բանակի մեղքով է եղել։ Սա իսկապես նորություն է, որովհետև մի քանի շաբաթ առաջ «բահի և քլունգի ասպետ» Անդոն՝ Քոչարյանը, խոստովանեց, որ բանակն ինքնուրույն ի վիճակի չէ ամբողջական ծավալով ինժեներական աշխատանքներ կատարել և հայրենասերներն ու ուսանողներն իրենց բահ ու քլունգով պետք է գնան սահման կառուցելու։

Ամենազավեշտալին այն է, որ, ըստ Փաշինյանի, բանակը սահման չի կահավորել, որովհետև քաղաքականությամբ է զբաղվել մինչև 2021 թվականի ապրիլը։ Սա առաջին հերթին ինքնախոստովանություն է առ այն, որ ինքը, լինելով երկրի վարչապետ, չի կարողացել վերահսկել բանակը։ Սակայն իրականությունն այն է, որ լավ էլ վերահսկում էր, այլապես բունկերում իր հարցերը լուծած կլինեին, իսկ Օնիկ Գասպարյանը ոչ թե կգնար «սահմանադրական ճանապարհով», այլ տանկերով կմտներ Հանրապետության հրապարակ։ Այսինքն Փաշինյանն, իրեն հարազատ ոճով, ստում է։ Ի՞նչ է, ինքը հրամայել է սահման կահավորել, իսկ իր գրպանի Վաղարշակ Հարությունյանը հրամանը չի՞ կատարել։ Այդ դեպքում ինչո՞ւ պատասխանատվության չի ենթարկվել։ Ստում է, որովհետև ԱԺ–ում հայտարարում էր, որ առաջնագիծը կա, բայց շատերի համար անտեսանելի է։ Փաշինյանն այս հայտարարությունն արել է մայիսի 3–ին, այսինքն բանակը ոչ թե քաղաքականությամբ է զբաղվել, այլ առաջնագի՞ծ է կառուցել։ Ստացվում է, որ կրկնակի է ստում՝ եթե բանակը այն ժամանակ քաղաքականությամբ էր զբաղված, ապա ինչպե՞ս էր անտեսանելի առաջնագիծ կառուցում, եթե քաղաքականությամբ չի զբաղվել, ապա ինչու առաջնագիծ չի կառուցել, որովհետև դրանից 10 օր անց թշնամին մտավ Հայաստանի սուվերեն տարածք և օկուպացրեց 41 քառ․ կմ։

Սակայն սարսափելին այն է, որ Փաշինյանը նույն բանի մասին ստում է երրորդ անգամ։ Այսպես՝ արդեն 2021 թվականի հունիսի 20–ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ նրա կուսակցությունը մի քանի բնակիչ ունեցող Շուռնուխում նույն բանակի շնորհիվ, որն, ըստ Փաշինյանի, արդեն քաղաքականությամբ չէր զբաղվում, առասպելական ցուցանիշներ էր գրանցել։

Ստացվում է՝ բանակը Նիկոլ Փաշինյանի համար բերանի ծամոն է դարձել։ Երբ իրեն պետք է, իբր քաղաքականությամբ է զբաղվում և առաջնագիծ չի կառուցում, երբ պետք է, իսկապես քաղաքականությամբ է զբաղվում և քվեարկում է իր օգտին։ Երբ պետք էր, այդ բանակն իր դավաճանական քմահաճույքների համար արյունաքամ եղավ Արցախում, բայց երբ պետք էր, նույն բանակի 25–35 հզար զինվորներին «փրկելու» պատրվակով, առանց մի կրակոցի, հանձնեց Քաշաթաղն ու Քարվաճառը։

Ուղղակի զարմանալ կարելի է, թե ինչո՞ւ է մեր բանակն ու գեներալիտետը դեռևս հանդուրժում այս ստախոս ղեկավարին։ Մի՞թե մի քանի լիտր դիզվառելիքի համար դատվելն ավելի անպատվաբեր է, քան դավաճանության մեջ մեղադրվելը։

ԷԴՈՒԱՐԴ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

 vesti.am 

դիտվել է 3356 անգամ
Լրահոս
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am