Ալիևն ասում է՝ «էս սարն իմն է», «էն ծառն իմն է», Փաշինյանը՝ ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահից

Երեկ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ հանրության առջև՝ խոստացած ֆեյսբուքյան լայվով, սակայն «ժողովրդավարւթյան» ջատագովը, ճիշտ է, փակել էր մեկնաբանությունները՝ զրույցի պահին, բայց նա ձգտեց անդրադառնալ այն հարցերին, որոնք նրան թվում էին հասարակությանը հուզող...

Կարելի է վերցնել թեմա առ թեմա անդրադառնալ նրա՝ «անմեղության», «արդարամտության» ու «չքմեղության» մասին երկու ժամանոց ճառերին ու հատ-հատ ապացուցել, թե որքան սխալ ու իրականություն կտրված մեկն է այսօր ղեկավարում մեր պետությունը: Անդրադառնանք ամենաակնառու «ջախջախիչ» փաստերին:

Նախ, պարզվեց, որ նա մի հաղթանակ է համարում ընդամենը այն, որ նոյեմբերի 9-ին կարողացել է առցանց հանդիպման օր տեղափոխել: Էլ ոնց կլիներ՝ Պուտինն ու Ալիևը համաձայնել են Փաշինյանի հետ ու արդյունքում, նոյեմբերի 9-ի ծրագրված հանդիպումը չի կայացել: Ինչպիսի դիվանագիտական ձեռքբերում... Իսկ դրա արդյունքում Ալիևն իր պահանջներից՝ ուղղված Հայաստանին, հրաժարվե՞լ է...

Փաշինյանը մի կողմից ցույց էր տալիս, որ հարգում է Ռուսաստանի ղեկավարի ջանքերը, նույնիսկ ընկալում է, որ Ադրբեջանը Ռուսաստանը համար թշնամի չէ: Իսկ հետաքրքիր է՝ Փաշինյանի համար Ադրբեջանն ի՞նչ պետություն է:

Ամբողջ զավեշտն այն է, որ Փաշինյանը իր ելույթով էլ բացահայտեց, որ Ալիևը Հայաստանը ոչնչացնելու, Հայաստանի շնչել թույլ չտալու բացահայտ քաղաքականություն է վարում՝ ասելով, թե նա բացահայտ ասում է՝ որտեղ կուզենանք կկանգնենք, երբ ուզենանք՝ կհարձակվենք ու կկրակենք... Եվ ի՞նչ, Փաշինյանը դրա մասին նո՞ր է հասկացել: Կամ՝ դրա մասին երբ նա ասում է՝ դրանում էլ նախկիններն են մեղավոր:

Իսկ ինչու Ալիևը երկու տասնամյակ ատամները սեղմած սպասում էր, բայց այդպես չէր վարվում Փաշինյանի համար «ատելի» նախկինների ժամանակ... Գուցե այս հարցի մասին Փաշինյանը մտորի, նախքան 80 էջանոց ինչ-որ «խորաթափանց» ու «ճշմարիտ» փաստեր միմյանց համադրելը:

Բայց ոչ, պարզվեց, Փաշինյանը մի կողմից ցույց է տալիս, որ Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն վարող երկիր կա, բայց նա նրան պատասխանում է հետևյալ «կրեդո»-ով՝ պետք է ձգտենք լուծել խնդիրները, բանակցենք, խոսենք, պայմանավորվել, կապ պահենք...

Բայց այս իշխանությունն ունա՞կ է ՀՀ շահի տեսանկյունից հանդես գալ ուժի դիրքերից:
Խոսելով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում և նոյեմբերի 26-ին Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների մասին՝ Փաշինյանը նկատեց, որ դրանք տարբեր օրակարգեր ունեցող հանդիպումներ են։ Մանրամասնեց՝ Բրյուսելում ավելի շուտ հումանիտար հացեր կքննարկվեն, այդ թվում՝ գերիների վերադարձ։ Անդրադարձավ նաև Եվրոպական խորհրդի ղեկավարի նախաձեռնությամբ ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների մակարդակով ուղիղ կապ ստեղծելու մասին։ «Հիմա ես մեր պաշտպանության նախարարին հանձնարարել եմ, որ ակտիվորեն այդ կոմունիկացիան օգտագործի և Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտման դեպքերի մասին տեղեկատվություն փոխանակի Ադրբեջանի պաշտպանության նախարարի հետ և առաջարկի, որ նույնն անի նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը, որպեսզի մենք տեսնենք, թե ով, ինչպես է արձագանքում, և սրանից ակնհայտ կդառնա, թե ով է ավելի շահագրգիռ սադրանքների մեջ։ Եթե պարզվի, որ երկու կողմն էլ շահագրգիռ չեն սադրանքների մեջ, շատ ավելի լավ», - ասաց նա։

Ինչ վերաբերում է Սոչիի հանդիպմանը, ըստ էության, Փաշինյանը նկատեց՝ դա նույն նոյեմբերի 9-ին նախատեսված հանդիպումն էր, որը հետաձգվել է՝ հաշվի առնելով այդ օրվա հետ կապված հայկական կողմի ցավոտ ընկալումը: «Բայց, գիտեք, երբեմն սիմվոլիկայի և այլ ձևերով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի նկատմամբ իրացնել հարկադրանքի քաղաքականություն, Ադրբեջանը, այլ երկրների քաջալերմամբ, այդ գործելակերպով թիրախավորում է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը և ժողովրդավարությունը։ Եվ ես ասացի՝ «պետք չի Հայաստանի հետ խոսել հարկադրանքի լեզվով», -նշեց Փաշինյանը։

Չմանրամասնելով Սոչիի հանդիպման օրակարգը՝ Փաշինյանը նշեց՝ դեմարկացիայի և դելիմիտացիայի վերաբերյալ վերջին առաջարկները շատ չեն տարբերվում դրանից առաջ եղած առաջարկներից։ Վերահաստատեց իր նախկին պնդումները, թե միջանցքային տրամաբանություն գոյություն չունի և ունենալ չի կարող, ավելին՝ պնդեց, որ աշխատանքային մակարդակում Ադրբեջանը երբեք «միջանցք» արտահայտություն չի արել։ Այստեղ նկատենք՝ ադրբեջանական կողմը, նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետում ամրագրված «անարգել երթևեկություն» արտահայտությունը կիրառելով, պնդում է, որ սա հենց «սուվերեն միջանցք» է նշանակում։

Հարցին ի պատասխան, թե հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումն ադրբեջանական կողմին, Փաշինյանը պատասխանեց․ - «Եթե նշանակեր սուվերեն միջանցք, գրված կլիներ սուվերեն միջանցք: Մանավանդ այդ նույն փաստաթղթի մեջ միջանցք բառը օգտագործված է` Լաչինի միջանցք ձևակերպումով և գրված է, որ «Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի հսկողության, բառացի՝ контроль-ի տակ»։ Անունը դրել են «Զանգեզուրի միջանցք» և ասում են՝ «այ, եթե դուք միջանցք չտաք, մենք պատերազմով էդ միջանցքը կստանանք»։

Պետք է էս փաստը դնենք միջազգային հանրության աչքի առաջ, և պետք է սա ի ցույց դնենք, որպես Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ քաղաքականություն, որը պետք է համարժեք միջազգային գնահատականի արժանանա», - ասաց նա։

Այս պայմաններում, սակայն Փաշինյանը խոստովանում է՝ Հայաստանը կողմ է, որ Ադրբեջանը ստանա տրանսպորտային և երկաթուղային ճանապարհ, նա պնդում է՝ տարածաշրջանի ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահից։ «Չեմ հասկանում, թե ինչու Հայաստանը պետք է հրաժարվի ճանապարհ տալ։ Այսօր աշխարհում բոլոր երկրները պայքարում են մի բանի համար, որ ճանապարհներն անցնեն իրենց տարածքով, որ երկաթուղիներն անցնեն իրենց տարածքով», - ասաց գործադիրի ղեկավարը։

Դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մեկնարկը չի նշանակում արդյոք, որ Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Այս խումբ հացերին պատասխանելիս Փաշինյանը նախ խոսեց այն մասին, որ Արցախի հարցը երբեք էլ տարածքային վեճ չի եղել, բացի այդ, հղում արեց 1991թ. ԱՊՀ անդամակցությանը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։

Այստեղ Փաշինյանի բերած հիմնավորումը որևէ քննադատության չի դիմանում: Եթե պաշտոնական Երևանը պնդել է իր այս կարծիքը, ապա եռակողմ ֆորմատում Ադրբեջանն ո Ռուսաստանը ինչո՞ւ չեն կրկնում այս հիմնավորումն ու ասում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանները որոշված են, դրանց հիմքը՝ ԱՊՀ անդամակցությունն է, մնում է միայն պաշտոնապես վերահաստատել այդ սահմանները:

Դե իսկ Արցախը հանձնելու մեղադրանքներին պատասխանելիս՝ Փաշինյանը կրկին «մաստեր կլաս» ցուցադրեց... «Տվին», կամ «Ղարաբաղն ուզում էին տան», ժողովուրդ ջան, եթե մենք Ղարաբաղը տվող լինեինք, պատերազմ չէր սկսի, ինչ իմաստ ուներ պատերազմ սկսել, եթե մենք Ղարաբաղ տվող լինեինք։ Ընդհակառակը՝ եթե մենք էդպիսինն ենք, ընդհակառակը՝ ամեն ինչ կանեն, որ էստեղ հանգիստ խաղաղ լինի, ոչ մի բորբոքում, ոչ մի բան չլինի, որ մենք տենց աննկատ Հայաստանի շահերը զիջենք։ Ամեն մի կրակոց վկայությունն է նրա, որ մենք Հայաստանի շահերը չենք զիջում»։

Այսինքն, նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ստորագրելն արդեն ՀՀ շահերին համահո՞ւնչ է, պարտությո՞ւն չէր, հաղթանա՞կ էր... Էդ դեպքում՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այդ փաստաթղթի հիմքով եկել-կանգնել Հայաստանի տարածքում ու ասում՝ «էս սարն իմն է», «էն ծառն իմն է»...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1707 անգամ
Լրահոս
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան Աբրահամյան Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am