Մա՞րդ եք, թե՞ կենդանի

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրել է.

 Մի մեծ ցանկություն ունեմ` երեսառերես հանդիպել այն մարդանման էակներից մեկին, որն անիծում, քարկոծում, հայհոյում է մահացածներին: Տեսնեի` արդյո՞ք դրանք մեզ նման աչք-ականջ-ձեռք-ոտք ունեն, մեզ նման խոսել-լսել-հասկանալ գիտեն, արդյո՞ք հայր-մայր, քույր-եղբայր ունեն, իրենց հարազատներից որեւէ մեկին երբեւէ հողին հանձնե՞լ են, սգացե՞լ են նրանց մահը: Անպայման կհարցնեի` դուք դպրոց գնացե՞լ եք, ձեր ծնողներն ինչ-որ տարրական հասկացությունների հետ ձեզ ծանոթացրե՞լ են: Ասենք` երբեւէ լսե՞լ եք, որ իդեալական մարդիկ չկան, եւ բոլորը թերություններ ունեն: Կամ` ձեզ երբեւէ ասե՞լ են, որ մարդիկ ազատ են իրենց կարծիքն արտահայտելու հարցում եւ պարտավոր չեն իրենց քայլերը, պահվածքը, խոսքը, գործը, տեսակետը ձեզ հետ համաձայնեցնել:


Կամ կհարցնեի` լսե՞լ եք, որ դատավորը մեկն է եւ երկրի վրա չի ապրում: Նույնիսկ դատավորի պատմուճան հագած մարդիկ բարոյախրատական դասեր չեն տալիս եւ մարդկանց վարքագիծը գնահատում են ընդամենը քրեական եւ քաղաքացիական օրենսգրքերի սահմաններում: Վերջապես՝ շատ կուզենայի տեսնել, թե իրականում ովքեր են մահացած անձանց դատափետող այս «հրեշտակները»:

Ո՞վ է, որ մարդկության, հասարակության համար ավելի արժեքավոր էակ է, քան գրող, հրապարակախոս, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վանո Սիրադեղյանը, քան հայտնի փաստաբան, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը, քան հասարակական գործիչ, «Արար» հանդեսի խմբագիր, դեռ տարիներ առաջ խաղաղություն քարոզող Գեորգի Վանյանը, հայտնի լրագրող Կարմեն Դավթյանը, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը: Նրանք՝ բոլորը, անկախ իրենց բոլոր թերություններից, գույն ու արժեք էին, անհատականություն էին, եւ նրանց դատապարտելու համար առնվազն պետք է նրանցից ավելի մեծ արժեք քեզնից ներկայացնես:

 

դիտվել է 1163 անգամ
Լրահոս
Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am