3 + 3 ձևաչափը նպաստում է վստահության մակարդակի բարձրացմանը. Զախարովա
«3 + 3 ձևաչափը նպաստում է վստահության մակարդակի բարձրացմանը, առկա հակասությունների վերացմանը, տնտեսական, տրանսպորտային և հումանիտար ներուժի բացահայտմանը»,- այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մեր կարծիքով, այդ մեխանիզմի գործարկումը նպաստում է միջպետական հարաբերությունների նկատմամբ վստահության մակարդակի բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը, տնտեսական, տրանսպորտային, հումանիտար ներուժի բացահայտմանը»,- ասել է Զախարովան։