Համացանցում լուսանկարներ և տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են Հանրապետության հրապարակում կայանված թուրքական բեռնատարից իջեցվում սեպտեմբերի 21-ի Անկախության միջոցառման համար նախատեսված տեխնիկան։ «Ահա թե ինչ գումարներով են պատրաստվում տոնակատարություններ կազմակերպել, արդեն պարզ է, թե ով ու ինչ է պատրաստվում տոնել, տեխնիկան և գումարները Թուրքիայից են»,- գրել է տեսանյութը հրապարակած քաղաքացին։
ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ, «Դոմինո փրոդաքշն» ընկերության տնօրեն Աշոտ Առաքելյանը պարզաբանեց, որ տեխնիկան գերմանական է և այն արտադրում, վաճառում է բացառապես գերմանական ընկերությունը․ «Մենք պայմանագիր ենք կնքել գերմանական ընկերության հետ Spider cam համակարգեր ներմուծելու համար, որը ժամանակակից նկարահանման համակարգ է։ Այս համակարգի շնորհիվ հնարավոր է բարձր որակով 21-րդ դարին համապատասխան նկարահանումներ իրականացնել, անգամ վերևից լուսաբանել մեր Անկախության տոնին նվիրված միջոցառումը»,- ասաց նա։
Առաքելյանն ընդգծեց՝ տեխնիկայի տեղափոխման պարտավորությունը կրել է գերմանական ընկերությունը․ «Մենք ևս տեղում ենք տեսել, որ տեխնիկան գերմանական ընկերությունը առաքել է թուրքական գրառումներով բեռնատարով»,- նշեց «Դոմինո փրոդաքշն» ընկերության տնօրենը։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Անկախության օրվա միջոցառումներն անցկացնելու մասին․ «Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու մասշտաբային և գունագեղ տոնակատարություն: Այն առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության և Արցախի համար կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»,- նշել է նա:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը