Թուրքիան Հայաստանի հետ սահմանին պատ է կառուցում. ANF News
Թուրքական իշխանությունները Հայաստանի հետ սահմաննին անվտանգության պատ կկառուցի: Այդ մասին, ըստ ermenihaber.am-ը՝ գրում է թուրքական «ANFNews» լրատվական գործակալությունը: Հայ-թուրքական և թուրք-իրանյան սահմանին Թուրքիան նախատեսում է կառուցվելիք պատի հետ միասին ներդնել նաև «ինտեգրացիոն սահմանային անվտանգության համակարգ», որը իրենից ենթադրում է շուրջօրյա վերահսկողություն նշյալ սահմանների նկատմամբ: Ըստ աղբյուրի երկրի սահմանները պարսպապատվում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում: «PKK-ն թուրք-իրանյան սահմանին ռազմաճամբարներ ունի: Դրանք ներխուժելով Թուրքիա՝ գործողություններ են իրականացնում, ապա հետ են վերադառնում: Աղրը նահանգում ահաբեկիչների դեմ մեր կողմից իրականացված գործողությունների ժամանակ նրանք փախան դեպի այդ ռազմաճամբարները: Ի պատասխան դրան՝ Աղրը-Իգդիր սահմանը փակում ենք 70կմ-ոց պատով»: