Թշնամին կրակ է բացել Երասխի դիրքերի ուղղությամբ, փորձել ամրաշինական աշխատանքներ իրականացնել
Դիտել նաև
«էս մեր գյուղապետը սաղ գյուղին համոզել ա, որ հենց Նիկոլը մեր գյուղը հանձնի, սաղիս ամենաքիչը Իջևանում տուն են տալու»
2020 թ․ թշնամուն է հանձնվել 228 գյուղ ու քաղաք, որից 140-ը հիմնվել էր Հայաստանի Երրորդ Հանրապետության կողմից
Բացառիկ լուսանկար ադրբեջանական խոցված ԱԹՍ-ից․ Banak.info
Հայաստանի երկինքը պետք է պաշտպանվի ավիացիայով. ՌԴ ռազմա-օդային ուժերի նախկին հրամանատար
Հուլիսի 31-ին, ժամը 06։30-ին, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ և փորձել ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել։
Հայ դիրքապահների պատասխան գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է, ամրաշինական աշխատանքները դադարեցվել են։
Ժամը 11։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո։
ՀՀ ՊՆ