Ի՞նչ կլինի, եթե ընդդիմադիր ուժերը հրաժարվեն իրենց մանդատներից. Մուկուչյանի պարզաբանումը (video)
Մանդատների հրաժարման ինստիտուտը քաղաքական բնույթի ինստիտուտ է, ԿԸՀ-ն, հիմք ընդունելով նախնական տվյալները, իրականացնելու է մանդատների բաշխումը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ կլինի, եթե «Հայաստան» դաշինքը եւ «Պատիվ ունեմ»-ը հրաժարվեն մանդատներից:
«Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանած կարգով պետք է ստանան այդ մանդատները, նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող»,-ասաց նա։