Կոնստանտին Օրբելյանը՝ Օպերային թատրոնից հեռանալու, Նյու Յորքի թատրոնում աշխատելու լուրերի մասին

Մամուլում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը ստանձնել է Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրենի և գլխավոր դիրիժորի պաշտոնը: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է մաեստրո Կոնստանտին Օրբելյանի հետ։

Մաեստոր, արդյո՞ք հավաստի է այն լուրը, որ ստանձնել եք Նյու Յորքի քաղաքային օպերայի երաժշտական տնօրենի և գլխավոր դիրիժորի պաշտոնը: Եթե այո, ապա հրաժարվելո՞ւ եք Օպերային թատրոնի տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։


Ես ստեղծագործական ակտիվ պրոցեսի մեջ գտնվող արտիստ եմ և մշտապես տարբեր պաշտոններ եմ զբաղեցրել ու տարբեր աշխատանքներ կատարել։ Պետք է խոստովանեմ, որ հայրենիքում աշխատելն ինձ համար իսկապես մեծապես կարևորվեց, երբ ստացա առաջարկը։ Նպատակս իմ ուժերի ներածին չափով հայրենի մշակույթին ծառայելն է եղել։ Կարծում եմ՝ կարողացանք այս ընթացքում մեծածավալ ծրագրեր իրագործել իմ ընկերների հետ միասին։

Նյու Յորքի թատրոնում աշխատելու առաջարկը նույնպես համարում եմ իմ ստեղծագործական ուղու կարևոր փուլերից մեկը։ Դեռևս շատ հարցեր ընթացիկ լուծումներ են պահանջում, սակայն վստահեցնում եմ, որ Հայաստանում կշարունակեմ իմ գործունեությունը, իսկ թե ինչ ձևաչափով՝ դեռևս պարզ չէ։

Երբվանի՞ց եք անցնելու նոր աշխատանքին։

Ինչպես արդեն նշեցի՝ շատ հարցեր դեռևս քննարկումների փուլում են։ Առաջիկայում առավել հստակեցում կլինի և ամեն ինչի մասին նաև ձեր միջոցով կտեղեկացվի հանրությանը։ Պետք է խոստովանեմ, որ զգացված եմ իմ և իմ գործունեության մասին լրատվամիջոցների, հասարակության մշտապես ցուցաբերած ուշադրության համար։ Հայաստանն իմ հայրենիքն է, իմ տունն է, այստեղ ես շատ ընկերներ, մտերիմներ ունեմ, բացի այդ՝ քանի դեռ կա իմ օժանդակության, իմ հնարավորությունների կիրառման անհրաժեշտությունը, ես, անկախ երբևէ ստեղծված բոլոր խոչընդոտներից՝ ամեն ինչ կանեմ՝ նպաստելու համար մեր թատրոնի գործունեությանը։

Ո՞ւմ եք տեսնում՝ որպես Ձեզ փոխարինող, եթե հեռանաք։

Իհարկե, դեռևս պարզ չէ, թե ինչպես կդասավորվի մեր գործունեության կազմակերպչական ընթացքը, սակայն ես դեռևս շարունակում եմ իմ գործունեությունն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ կշարունակե՞մ աշխատանքս Հայաստանում, թե՞ ոչ, ընթացքը ցույց կտա: Ինչ վերաբերում է գործը պատշաճ մակարդակով շարունակելուն, իհարկե, անհրաժեշտության դեպքում արժանավոր թեկնածուներ կլինեն։

Մի բան հստակ է՝ պետք է շատ աշխատենք, ես ասել եմ և վստահորեն այսօր էլ կրկնում եմ՝ մենք կարող ենք և պարտավոր ենք Հայաստանի Օպերայի և բալետի թատրոնը դարձնել աշխարհի լավագույն թատրոններից մեկը։

Պարզապես չպետք է արհեստական խոչընդոտներ ստեղծվեն այն պահին, երբ ջանք ու եռանդ չես խնայում ապահովելու թռիչքն այնպիսի մեծ մշակութային կառույցի, ինչպիսին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն է։

Որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ ի՞նչ փոփոխություններ հասցրեցիք անել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Հասցրել ենք շատ բան անել․ հյուրախաղեր, նոր ներկայացումներ, տասնյակ համերգներ, համաշխարհային հռչակ ունեցող արտիստների ելույթներ մեր բեմում, անգամ համավարակի տարում մենք գտանք մաքսիմալ արդյունավետ գործունեության ձև և հպարտորեն պետք է խոստովանեմ, որ մեր թատրոնի մեծ ընտանիքով կարողացանք անել անհնարինը։ Իհարկե, ձեզ հայտնի պատճառներով խաթարվեց մեր գործունեությունը, այն պահին, երբ նախատեսված էին աննախադեպ հյուրախաղեր, մենք զբաղված էինք չինովնիկական քմահաճությունները բավարարելու անհարկի հարցերով, իսկ արդյունքում թատրոնը կորցրեց այնքան դժվարությամբ գտնված հովանավորներին, զրկվեցինք հյուրախաղերի հնարավորությունից, մի շարք պրեմիերաներից։ Ինչևէ, կարծում եմ՝ ժամանակի դասերը ի նպաստ կլինեն մշակույթի ոլորտի պատասխանատուների հետագա գործունեության համար։

դիտվել է 501 անգամ
Լրահոս
«Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան Ինչ ունեն անելու Ռուսաստանի հայերը․ Բաղդասարովը փակագծեր է բացում (video) Առանց Կիրանցի, խաղաղություն չի՛ լինելու․ Մի օր թուրքը ձեր դուռն է հասնելու․ կիրանցիներ (video) Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում ՀՀ-ի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են. Մելինե Անումյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am