Հունիսի 20-ը մեր տարեկապի օր. Շղթայելու ենք շիդարին, ազատագրելու ենք մեր խաթարված գոյությունը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ինձ վաղուց չի զարմացնում նիկոլ-շիդարի էությունը։ Անգամ երեկվա հայհոյանքը չզարմացրեց․․․նրանից ամեն բան սպասելի է։ Առանց աչքերը թարթելու, մի ամբողջ ՀԱՅՐԵՆԻՔ ծախածի համար հայհոյելն ինչ է, նա բոսխյան ամբոխի ու հատակի կուռքն է ու հերոսը, չմարդության հանճարը։ Այս տեսակը ժամանակ և աշխարհագրություն չի ճանաչում․ բայց կա․․․

Մեր երկրի հատակը բացվել է․ ազգովին հասել ենք հատակին, ամեն բան բաց է, մեր ափի մեջ: Բացահայտում ենք ջրի երես դուրս եկած տեսակին ու շունչներս կտրվում է․ նրանք կան, նրանք մեր կողքին են, յան-ով վերջացող ազգանունով․․․

Ես այդ շիդարից շատ վաղուց չեմ զարմանում, բայց երեկ սահմռկեցի, երբ լսեցի, թե ինչ հեշտությամբ է պատրաստ որդուն թուրքին տալ․․․և ինչի դիմաց, ոչ թե՝ պետության, ոչ թե՝ հաղթանակի, ոչ թե՝ ապագայի, որ թե՝ խաղաղության դիմաց․․․նա դա անում է այն պահին, երբ իշխանությունը պահելու իր համար սրբազան ծեսը կա։

Նա որդուն՝ իր արյան մի մասնիկին փոխանակում է աթոռի հետ․ տալիս է հանուն պաշտոնի, հանուն քարոզարշավի, հանուն դանթեական հատակից սպասվող անմարդկային խրախճանքի ու ոռնոցախառն ցնծության։

Բոլոր գրված ու չգրված օրենքներով սա չի տեղավորվում մարդկային ուղեղի մեջ։ Բայց մի ամբողջ հայրենիք մատաղացու դարձնողի ձեռքն ու հույզը ինչու՜ պիտի դողան սեփական զավակի համար․․․

Սա ինքն է անթաքույց, հատակից, սատանայական չմարդ էությամբ․ անխմբագրելի․․․

Մեղավորը մենք ենք․ սրան՝ այս շիդարին լավ չենք կարդացել, չենք պատկերացրել։ Նա չի թաքցրել, կարդացեք սրա «Երկրի հակառակ կողմը» գրքի երկրորդ գլխի այս հատվածը․ «Ես շեմքից ներս մտա: Որդիս անվրդով քնած էր: Ես ուրախացա, բայց ոչ թե իմ հարկի տակ տիրող խաղաղության համար, այլ, որ որդիս քնած էր: Ես չէի ուզում, որ մեր հայացքները հանդիպեն, չէի ուզում, որ որդիս նայի աչքերիս մեջ, որովհետեւ ինձ թվում էր, որ նա ամեն ինչ կհասկանա ու չի վարանի ինձ հարցնել. «Հայրիկ, դու վախկո՞տ ես»:

- Բայց, որդիս, ես վախենում եմ քե՛զ կորցնել…

- Սուտ է. դու վախենում ես կորցնել քո ծառայողական ավտոմեքենան, դու վախենում ես կորցնել քո կաբինետը, քո շինծու հպարտությունը, քո շինծու հեղինակությունը: Մի՞թե դու ոչինչ չես հասկացել, հայրիկ: Մի՞թե դու ոչինչ չես հասկացել քո մահճակալի մոտ դրված Աստվածաշնչի ընթերցումից. Աբրահամը իր որդի Իսահակին դրեց զոհասեղանին եւ այդպիսով` միայն այդպիսով փրկեց նրան:

- Քեզ դնել զոհասեղանի՞ն: Բայց մի՞թե ես դա չեմ անի ընդամենը հանուն ավելի լավ ծառայողական մեքենայի, հանուն ավելի լավ կաբինետի, հանուն ավելի մեծ, բայց ավելի շինծու հեղինակության, ավելի մեծ, բայց ավելի շինծու հպարտության:

- Հայրիկ, դու ստահա՞կ ես: - Ես խոստանում եմ, խոստանում եմ ստահակ չլինել, որդիս: Ես խոստանում եմ վախկոտ չլինել, որդիս, ես խոստանում եմ քեզ դնել զոհասեղանին: Ների՛ր ինձ, որդի՛ս»:

Հ․Գ․ Մեր առասպելաբանության մեջ Շիդարը աշխարհավեր ցնցումը մարմնավորող խելագարության խորհրդանիշն է։ Ամեն տարի Նավասարդի՝ նոր տարվա նախօրյակին, գիշերը կոփող դարբինները տարեկապ էին անում։ Ամրացնում էին լեռան մեջ շղթայած սրա կապերը, որ իր դիվական էությամբ չխաթարի և վտանգի Հայոց կենսակարգի գոյությունը:

Հունիսի 20-ը մեր տարեկապի օրն է։ Շղթայելու ենք շիդարին, ազատագրելու ենք մեր խաթարված գոյությունը»։

դիտվել է 657 անգամ
Լրահոս
Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ Մնացականյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am