Նիկոլ Փաշինյանի հերթական դավաճանությունը՝ նոր տարածքներ, բացահայտված գործարք

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
«Հայտնում ենք, որ միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն: Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը»,-նշված է հայտարարության մեջ:
Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ ֆեյսբուքյան ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածվող տեսանյութը, որտեղ ադրբեջանցի զինվորականները նսեմացնելով և ծեծելով մեր զինվորականներին քշում են դիրքերից, առնչություն չունի Սյունիքի և Գեղարքունիքի վերջին դեպքերի հետ։
Փաստորեն, նախ հերքեցին, որ երկու ժամ անց հաստատեն։ Եվ սա ՀՀ պաշտպանության նախարարությունն է, այն պետական կառույցը, որը պատասխանատու է ՀՀ սահմանների պաշտպանության ու անվտանգության համար, սա զինված ուժերի գործունեության համար թիվ մեկ պատասխանատու գերատեսչությունն է։
Սա, մսուր-մանկապարտեզ և անգամ խենթանոց չէ։ Սա անմեղսունակության և անճարակության դրսևորում չէ, որովհետև անհնար է այդքան անճար ու տգետ լինել։ Սա դավաճանություն է սեփական բանակի, սեփական զինվորի, պետության սահմանի ու հայրենիքի նկատմամբ։
Փաստորեն, մենք մեր զինվորի հետ սահմանին կատարված միջադեպի մասին տեղեկանում ենք ադրբեջանցի օգտատերերի տարածած տեղեկույթներից։ ՀՀ ՊՆ-ն անմիջապես հերքում է, հետո հաստատում, թե նման բան իրականում կատարվել է՝ երկու օր առաջ։ Այսինքն՝ եթե թշնամին չտարածեր այդ տեսանյութը, ՀՀ ՊՆ-ն այդպես էլ անտեղյակ էր մնալու սահմանին կատարված միջադեպի մասին։
Իրականում, եթե Նիկոլ Փաշինյանի փոխարեն երկրի ղեկին նորմալ ղեկավար ունենայինք, այս տեսանյութից հետո պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետը պետք է անմիջապես կալանքի վերցվեին, իսկ արժանապատիվ սպա լինելու դեպքում՝ ինքնասպան լինեին։

Արդեն կասկած չկա, որ Հայաստանի դեմ հերթական սադրանքն է նախապատրաստվում՝ ՀՀ դավաճան իշխանության ձեռքով նոր պատառիկներ են խլում մեր երկրից։ Այս խայտառակ տեսանյութը հրապարակ է նետվել՝ ցույց տալու համար, որ մեր բանակն ու զինվորը չեն կարող կանգնել թշնամու դեմ։ Հայաստանի տարածքների զիջումը թշնամուն կարող է հիմնավորվել հենց այս տեսանյութի օգտագործմամբ և սա լիովին համահունչ է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի որդեգրած քաղաքական կուրսին։
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը արդեն գրառում է կատարել, որ նախապատրաստվում է հեթական հակահայ փաստաթուղթը, որով բացվելու է Սյունիքի միջանցքը և քննարկման առարկա է դարձվելու Տավուշի և Արարատի մարզերից որոշ գյուղեր Ադրբեջանին հանձնելու հարցը, ինչին Փաշինյանը տվել է իր համաձայնությունը։ Նոր և վերջնական դեմարկացիայի աշխատանքները կարգավորող փաստաթղթերը պատրաստվելու և նախաստորագրվելու են մինչև հունիսի 30-ը։

<< 1. Նիկոլը Ալիևին տվել է խոստումներ, որոնց մասին իրենից բացի չգիտի ոչ ոք, նույնիսկ Հայաստանի կողմից բանակցող պաշտոնյաները՝ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։
2. Հունվարին Մոսկվայում ՌԴ նախագահի ներկայությամբ Նիկոլը խոստացել է Ալիևին, որ գարնան սկզբին՝ ձնհալից հետո, շտապ կարգով իրականացնելու է Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ամբողջական ու վերջնական դեմարկացիա՝ պնդելով, թե ինքն է միակ հայն, ով դա անելու լեգիտիմություն ու կամք ունի (այդ բանակցության ժամանակ արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգ չկար)։
3. Նիկոլը պայմանավորվել է Ալիևի հետ, որ դեմարկացիայի և դրա հետևանքների մասին Հայաստանը չի անելու միջազգային աղմուկ՝ հղում անելով հանուն խաղաղ համակեցության երկկողմ աշխատանքային պրոցեսին։
4. Նիկոլը խոստացել է տրամադրել Սյունիքով միջանցք, որի երթուղին քննարկվում է Հայաստան-Ադրբեջան ուղիղ, երկկողմ ձևաչափում։
5. Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զորքերի ներխուժումից մեկ շաբաթ առաջ Նիկոլը փորձել է փոփոխել պայմանավորվածության ժամկետները՝ ասելով, թե երբ խոսք էր տալիս, չգիտեր, որ ընտրություններ են լինելու։
Նա խնդրել է հետաձգել պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը և ժամկետները սահմանել ընտրություններից հետո։ Դրան ի պատասխան Ադրբեջանը ներխուժեց Սյունիք և Գեղարքունիք։
6. Երբ Նիկոլը ինքնամոռաց և վախեցած սկսեց զանգել Կրեմլ, այնտեղից հնչեց երկու հարց՝ ինչո՞ւ էր խոստանում, եթե չէր անելու և կոնկրետ ի՞նչ է ակնկալում ՌԴ-ից>>,- գրել է Միքայել Մինասյանը։
Այս ամենը, իհարկե, Փաշինյանը կարող է նախ հերքել, հետո կրկին հաստատել՝ պնդելով, թե այլ ճար ու ելք չկար՝ Ալիևն այդպես էր ուզում, իսկ Փաշինյանն էլ պատերազմ չէր ուզում։
Պատահական չէ, որ այս ամենին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ընդամենը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները պետք է լքեն Հայաստանի Հանրաետության ինքնիշխան տարածքը։ Փաստ է, որ արդեն 8 օր դուրս չեն գալիս մեր տարածքից։ Ադրբեջանական կողմը պայմանավորված ժամին չի գնացել անգամ բանակցության։ Ու՞ր է ռուսական կողմի խոստացած օգնությունը։ Հայաստանում գտնվող օտարերկրյա դեսպանատները մեկը մյուսի հետևից հայտարարություն են տարածում, որոնցում կոչ են անում իրենց քաղաքացիներին չմեկնել Սյունիք, Գեղարքունիք, Վայոց Ձոր։ Հայաստանը կանգնած է նոր պատերազմի շեմին՝ անճարակ ու դավաճան իշխանության շնորհիվ պետությունը կորցնելու պատմական վտանգի եզրագծին։
Մինչև արտահերթ ընտրությունը մենք կարող ենք կորցնել Սյունիքը։ Միակ ելքը Փաշինյանին հեռացնելն ու իշխանությունը ազգային ուժերին հանձնելն է, այլապես հետո արդեն կարող է շատ ուշ լինել։


Հայկ Դավթյան

դիտվել է 8016 անգամ
Լրահոս
Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am