Հայաստան՝ միլիոնավոր վանքերի երկիր. ինդոնեզական Antara News-ն անդրադարձել է Հայաստանին

Ինդոնեզիայի պետական լրատվական գործակալության՝ Antara-ի լրագրողները Հայաստան այցից հետո մի քանի հոդվածներով անդրադարձ են կատարել Հայաստանին, երկրի պատմամշակութային կոթողներին և տեսարժան վայրերին՝ ընդգծելով դրանց եզակիությունը և նշանակությունը աշխարհասփյուռ հայերի համար: «Հայաստան, միլիոնավոր վանքերի երկիր» խորագրով հոդվածում հեղինակը ճանապարհորդական իր պատմությունը սկսել է հենց սկզբից, թե ինչպես Հովհաննես Ստեփանյան անունով մի զբոսավար օգնել է նրան բացահայտել Հայաստանը: «Որպես առաջին նպատակակետ ընտրվել էր Երևանից հարավ գտնվող Խոր Վիրապը, վանք և դամբարանային համալիր, որը կառուցվել է 17-րդ դարում: Խոր Վիրապը, որը հայերենով նշանակում է զնդան, վանական համալիր է, որը ամենամոտն է տեղակայված թուրքական սահմանին»,-գրել է հեղինակը: Նրան հատկապես տպավորել է Խոր Վիրապից բացվող Արարատ լեռան հստակ տեսարանը, որը նա ներկայացրել է որպես Հայաստանի Հանրապետության խորհրդանիշ, չնայած Արարատը գտնվում է Թուրքիայի տարածքում. «Բայց այդ օրը ամպերը ծածկել էին Արարատի գագաթները, որոնք մշտապես ծածկված են հավերժական ձնով»: Խոր Վիրապն ուխտագնացության վայր է, որտեղ հարգանքի տուրք են մատուցում Հայ առաքելական եկեղեցու առաջին առաջնորդ Գրիգոր Լուսավորչին հիշատակին: Նա կրոնական առաջնորդ էր, ով նպաստել է Հայաստանում քրիստոնեության հաստատմանը 301 թվականին որպես պետական կրոն: «Առաջին հայացքից վանքն ավելի շատ նման է բերդի, քան երկրպագության վայրի կառուցվածքի պատճառով՝ բարձր պատեր եւ չափազանց փոքր դուռ»: Հեղինակի հաջորդ ուղղությունը Նորավանքն է եղել, որը նույնպես վանական համալիր է՝ կառուցված 13-րդ դարում: «Ինձ պատմեցին, որ արձակուրդի ժամանակ հայկական ծագում ունեցող երեխաները՝ աշխարհի տարբեր ծայրերից («Արի տուն» ծրագրի մասին է) այցելում են իրենց նախնիների հող: Խոր Վիրապը եւ Նորավանքը պարզապես հարյուրավոր վանքերից երկուսն են, որ կան Հայաստանում: Մյուս հուշարձանները, որոնք ոչ պակաս գեղեցիկ են, համալրում են Հայաստանի պատմական անցյալը՝ Գառնին, Գեղարդը, Էջմիածինը, Հաղպատը, Օձունը, Տաթեւը եւ այլն: Այդ իսկ պատճառով Հայաստանը հաճախ անվանում են լեգենդ երկիր կամ թանգարան բաց երկնքի տակ»: Որպես Հայաստանի տեսարժան վայրեր՝ հեղինակը առանձնացրել է նաև Ծաղկաձորը և Սևանա լիճը: Հայաստանում իսլամի հետքերով Այս հոդվածում հեղինակը անդրադառնում է Կապույտ մզկիթին՝ նշելով, որ մզկիթի, փաստորեն, կարելի է հանդիպել ոչ միայն Թուրքիայում, այլև Հայաստանում: «Հայաստանը, որն աշխարհագրական դիրքով տեղակայված է Ասիայում, սակայն մշակույթով ավելի շատ հարում Եվրոպային, իր պատմության մեջ ունեցել է ժամանակաշրջաններ, երբ եղել է մահմեդականների ազդեցության տակ: Երկիրը շրջապատված է մահմեդական մշակույթով, որովհետև երկրի արեւմուտքում Թուրքիան է, հարավում՝ Իրանը, արևելքում՝ Ադբեջանը, հյուսիսում՝ Վրաստանը»: Հեղինակը ներկայացրել է, որ Երևանում գտնվող Կապույտ մզկիթը 7 մզկիթներից մեկն է, որ մնացել է կանգուն: Մյուս մզկիթները դադարել են գործել խորհրդային իշխանությունների օրոք եւ փոխել են գործառույթների շրջանակը: «Ընդհանուր առմամբ, մոտ հիսուն ուխտագնաց կար մզկիթում պահքից դուրս գալու ժամանակ, և այդ թվից կարելի էր ենթադրել, որ մահմեդականները իրոք փոքրամասնություն են Հայաստանում»,-պատմել է հեղինակը, ում մզկիթի աշխատակիցներից մեկն ասել էր, որ Հայաստանում կրոնական ազատությունը երաշխավորված է: Մզկիթը, որը կառուցվել է 1765 թվականին, ունի 442 քմ աղոթատեղի: Այն ունի նաև գրադարան, ինչպես նաեւ 26 դասասենյակ: Մզկիթը ծառայում է նաև որպես պարսկերենի ուսուցման կենտրոն, պատկերասրահ: Արարատ լեռը՝ հայկական ինքնության խորհրդանիշ Հեղինակը գրում է. «Արարատ լեռը չի կարող առանձնացվել հայերի ամենօրյա կյանքից: Արարատի անունն են կրում Հայաստանի հյուրանոցները, ռեստորանները, ֆուտբոլային ակումբը, ընդհուպ ըմպելիքները և ծխախոտը: Հայաստանի ժողովրդի համար Արարատը խորհրդանիշ է և պետության ինքնությունը, որովհետեւ այն սուրբ լեռն է, որտեղ հանգրվանել է Նոյի տապանը, սակայն Արարատը, որի բարձրությունը հասնում է 5,165 մետրի, Հայաստանի տարածքում չէ, այլ Թուրքիայի»: Հեղինակը գրում է, որ Արարատը, որը Թուրքիայի ամենաբարձր կետն է, իրականում հայկական տարածք էր համարվում մինչեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիան զավթեց տարածքը: «Հայաստանի տարածքում չլինելով հանդերձ՝ այն Հայաստանի ինքնության անբաժան մասն է, եւ պատմականորեն, եւ մշակույթով այն պատկանում է Հայաստանին: Նախքան քրիստոնեության ընդունումը այն համարվել է «աստվածների տուն», ժամանակի ընթացքում այդ առասպելը հետզհետե վերացել է»: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գերմանական Der Spiegel գերմանական պարբերականին տված հարցազրույցում նշել էր, որ Արարատը միշտ է լինելու ամեն հայի սրտում: «Ոչ ոք չի կարող Արարատը խլել մեզանից, քանի որ մենք այն պահելու ենք մեր սրտերում. որտեղ էլ հայերը սփռված լինեն, դուք կգտնեք Արարատը նրանց տներում»,-ասել է նախագահը: Հեղինակը հաստատում է, որ Արարատ լեռը հայերի խորհրդանիշն է, որովհետեւ լեռան ամենագեղեցիկ տեսարանը բացվում է հենց Հայաստանից՝ մասնավորապես՝ Խոր Վիրապի վանքից:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Արարատի մարզում բախվել են «Volkswagen»-ն ու «Mazda»-ն. վերջինը կողաշրջված հայտնվել է դաշտում Ոստիկանների շարասյան վերջը չի երևում (video) Նիկոլը սարսափած է․ Ոստիկանների շարասյունը վերջ չունի (video) Ոստիկանությունը չի հերքում ԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունը Սատարո՛ւմ ենք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը. Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Քաղաքացիները բացասական են գնահատում ոստիկանության գործողություններն ակցիաների ընթացքում. Հարցում Մտածեք՝ Նիկոլին ոնց պահեք, որ մի կտոր լափ ուտեք. քաղաքացիներն ամոթանք են տալիս ոստիկաններին (video) Փարաքար համայնքում տեղի ունեցած սպանության հետքերով (video) ԵՊՀ բազմաթիվ դասախոսներ աջակցում են Շարժմանը և պահանջում են Փաշինյանի հրաժարականը. ցանկ Արսեն Թորոսյանն «ալբանական կայֆերից» իրեն կորցրել է․ Արմինե Ադիբեկյան (video) Արփի Դավոյանը ղշերի հետ կմիանա Սրբազան պայքարին․ Արմինե Ադիբեկյան (video) Հարցվածների 52,9% ը դրական է համարում Բագրատ Սրբազանի Շարժումը (video) ՔՊ-ն էլ է ելել «սրբազան պայքարի». Սևակ Հակոբյան ՊՆ-ում 7 պաշտոնյայի աշխատանք է փոխվել 11 տարվա ազատազրկում Վլադիմիր Գասպարյանին, 8՝ Լևոն Երանոսյանին. հրապարակվել է դատախազի ճառը «Փաշինյանը բանակը բերել է կենտրոն» (video) Քրիստոնեական հավատքը հայոց պետականության կարևորագույն հիմքերից մեկն է. Արշակ Կարապետյան «Հաճախորդներն ասացին՝ դուք էլ, ձեր Նիկոլն էլ». Օպերայի հարակից սրճարաններին արգելում են աշխատել (video) Այ․․․ դու պետք է շնորհակալ լինեիր, որ Բագրատ Սրբազանը քեզ ողջունել է․ քաղաքացի (video) Իշխանությունները տագնապի մեջ են. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում Թքած ունեն բոլորիս, այդ թվում մանկահասակների կյանքի ու առողջության վրա․ Քրիստինե Վարդանյան Երևանը որոշել է սառեցնել համագործակցությունը փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում. ՌԴ ԱԳՆ Մանկավարժական, Կոնսերվատորիա, Նիկոլի «քամակից բռնել եք», չասեմ՝ ինչ եք անում․ Արմինե Ադիբեկյան (video) Կոտայքի փոխմարզպետը առաջարկում է հանրահավաքին մասնակցածներին ազատել աշխատանքից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Վիրաբյանը Մայիսի 15-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am