Ազատվելով նիկոլից՝ ազատագրում ենք Հայաստանը
Գալիք ընտրական խառնարանում խառնված են մի քանի ուժեր և, թող ներվի ասելը, ոտքի տակը նկնող «մանրապճեղ» կուսակցություններ, որոնք շատ լավ գիտեն` իրենց քաղաքական կյանքը մի քանի օրվա համար է: Տպավորություն է, որ նրանց համար ազգը, ժողովուրդը աուտենտությունը կորցրած ֆիզիկական միավորներ է:
Մինչդեռ ՝ հայ ժողովուրդ , ինչո՞ւ ես հիվանդացել, ինչո՞ւ չես տեսնում տեսանելին, ինչ՞ու ես դարձել դավաճան հանդուրժող: Դու արժան՞ի ես ծանակված, ծանծաղամտությունը կայացած գաղափարախոսություն համարող ազգակործան առաջնորդի:
Հայ ժողովուրդ, դու լսում ես ու չե՞ս լսում, թե ո՞վ է քաղաքակրթության բնօրրան Շուշին թուրքական համարում, ով է քո հայրենիքի սահմանները գծում թշնամու հետ «բանավոր ըմբռնումների» հիման վրա, ով է ստորագրում քո նվաճումները , հաղթանակը տապալող փաստաթուղթը, ով է քո զոհված հերոս զավակներին պլուսով և մինուսով հաշվում, ով է վախենում թուրքին հրապարակայնորեն թշնամի որակելուց:
Հայ ժողովուրդ, դու գիտես, թե ով է արժանի քո քաղաքական ոճիրին : Դու կորցրե՞լ ես քո զորությունը ու վանդակի մեջ ՝ օրափայով կերակրող գազանի նման, չե՞ս համարձակվում ազատվել ու ազատագրել քեզ և հայրենիքը: ԻՆՉՈ՞Ւ: Ին՞չ եղավ քեզ, հայ ազգ: Ինչ՞ու ես դարձել անզգա: «Շիտակ խոսքը շրթունք կհամբուրե»,- ասում է Աստվածաշունչը: Զարթնի հայ ազգ, ազատվիր բանականությունից զուրկ հայակործան դավաճանից: Ամոթ է:
Իրոք, եկել է քաղաքացու վրեժի ժամանակը
Իրապես, քաղաքացու վրեժի ժամանակը վաղուց է եկել: Քաղաքական գործընթացներում դա՝քաղաքական ընտրություններն են: Ին՞չ պատկեր ունենք մենք ընտրությունների նախաշեմին: Ունենք պարտված, կյանքի բոլոր ոլորտներում ձախողված , երկրում որևէ գործնական դրական տեղաշարժ չարձանագրած քաղաքական «լրբենի», որը նույնիսկ իր ձեռքով ստորագրած կապիտուլյացիան «նաղդում» է ուրիշների վրա: Ունենք մի խամաճիկային Ազգային ժողով, որի հասարակական «նեյմինգը» դարձավ «մինի մեջլիս» կամ ՝ ապազգային ժողովը: Օրենսդիր այդ մարմնի ղեկավարի թուրքական հատուկ ծառայությունների «օմեգա» լինելու հանգամանքը, ԱԺ իշխող ողջ խմբակցության անթաքույց թրքապաշտությունը վիրուսի նման տարածվեց՝ не один он, а все мы такие տրամաբանությամբ:
Կոլեկտիվ այդ «նիկոլները» խժռում են մեր հայրենիքը մեր աչքի առաջ ու մենք դեռ տատանվում ենք իրենցից ազատվե՞լ : Սա արդեն քաղաքական դիսկուրս չէ, այլ ազգային խեղված հոգեբանություն՝մենք մեղք ենք , թող թուրքը գա, բայց նախկինները չգան նոր հիվանդություն: Սա նաև Նիկոլ Փաշինյանի քարոզչական կայացած հնարքներից է: Կապիտուլյանտը դուք եք, հողատուն դուք եք իր «մանտրան» կրկնելով , նա իր անճար ոռնոցն է արձակում: Իսկ իրականում ՝ հայ ժողովրդի վերջին երեսուն տարվա պատմության մեջ պաշտոնապես ճանաչված միակ հողատուն ինքն է: Վկա՝2020 թվականի նոյեմբերի 9- ին իր կողմից ստորագրված հայտնի փաստաթուղթը, որի հրապարակային ստորագրումից ինքը փախչեց: Պաշտոնապես հաստատված միակ կապիտուլյանտը ևս Նիկոլ Փաշինյանն է, նա , ով հավեսով երկրորդում է Ալիևին , հարցնելով հայ պատգամավորին՝ Շուշին «իր այդ կարգավիճակով» հայկական է: Նիկոլ Փաշինյանն է ասում, որ «ՍՈւ-30 գերժամանակակից զենք գնելով՝ մենք հրահրել ենք պատերազմ»: Նիկոլ Փաշինյանի՝ թուրքին հպատակվելու բացառիկ վկայությունը թշնամուն արդարացնելն է: Թշնամին մեղավոր չէր, մենք զինվում էինք , ինքն էլ տեսավ , կատաղեց, հարձակվեց- ահա սա է Փաշինյանի օրեր առաջ ասածը: Սա դավաճանության , քաղաքական մանկուրտության և սրիկայության դրսևորում է, թուրքական շահերի հրապարակային սպասարկում :
Նիկոլ Փաշինյանն ինքն իր ձեռքով իրեն վերածում է քաղաքական մուտանտի: Միայն քաղաքական մուտանտը կարող է ասել. «Պատերազմի պատրաստվելն ունի նրբություններ, որովհետև հակառակորդն էլ է հետևում քեզ, տեսնում է, որ դու 80-ականների զենքերից անցում ես կատարում 2020-ականների զենքերին։ Նա հասկանում է, երբ այդ գիծն անցար, քո պոտենցիալն աճելու է։ Սա էլ է պատերազմի հրահրում>>:
Ստացվում է՝ Ալիևը պիտի զենք առներ, մենք էլ սպասեինք, թե այդ զենքը, երբ և ինչպես է մեզ ոչնչացնե՞լու:
Նիկոլ Փաշինյանը ,փաստորեն, հաստատում է՝ իր համար կապիտուլյացիան և պարտությունը ընդունելի տարբերակներ էին: Հաստատում է , որ պատերազմի երրորդ օրը զորքի լրահամալրումը դադարեցնելու հրաման իրապես եղել է: Հաստատում է, որ , ինչպես շատերն են պատմում , միշտ նահանջելու հրամանը եղել է հայկական կողմի մարտական գործողությունների ռազմավարությունը: Շուշին «գցելու», Քարվաճառը, Լաչինը, Ակնան անկրակոց վերցնելու Ալիևի հորթային հրճվանքը, ինչպես նաև հայկական, ռուսական , նաև թուրքական հրապարակումները գալիս են լրացնելու հայոց իշխանության ղեկին նստած միակ դավաճանի իրական , ոչ հնարովի կերպարը:
Ու՞մ հրամանով են այժմ Սյունիքի գյուղերը զինաթափվում։ Ինչպե՞ս կարող է երկրի վարչապետի աթոռում հայտնվածը հայտարարել, որ , կա գաղափար բանակում զինծառայությունը դարձնել երեքամսով՝ հինգ տարին մեկ: Ու սա այն դեպքում, երբ թշնամի Ալիևը չորս անգամ ավելացնում է իր ռազմական բյուջեն: Հիմա հարց ուրիշին հողատու ու կապիտուլյանտ մանկամտական «ալավերդի» անող Նիկոլ Փաշինյանին՝ իր իսկ խոսքերով. Դու չե՞ս հետևում հակառակորդին, չե՞ս տեսնում, որ թշնամին 2020-ականների զենքերից անցում է կատարում գերժամանակակից զենքերին, չե՞ս տեսնում, որ սպառազինվում է, չե՞ս լսում՝բացահայտ ասում է, որ հարձակվելու է քո՝ չէ, մեր վրա:
Քաղաքական ծակ մատնոցի դերակատարումը ստանձնածի քաղաքական կյանքը պետք է ավարտի, այո, հայ քաղաքացին: Իրապես, եկել է քաղաքացու վրեժի ժամանակը:
Ընտրական խառանարան. երբ բացասական ընտրությունն է դրական
Այն, որ նիկոլից պետք է ազատվել, գիտեն, հասկանում են փաստերը, հանգամանքները տեսնող, լսող, դրանցից օրուգիշեր տառապող հայ մարդիկ: Հարց է առաջանում՝ էլ ին՞չ ունի անելու պատերազմում պարտված , իր աթոռը պաչելով մաշող, արտաքին որոշ ուժերի քաղաքական կլերկ հանդիսացող, ազգային ոչ մի որակ, հատկանիշ, բաղադրիչ չունեցող, տարրական էրուդիտիայից զուրկ մեկը: Որն՞է նրա անավարտ մնացած քաղաքական ծրագիրը :
Քաղաքական դեռևս «քյափի» ձևավորման փուլում այժմ միավորում են նրանք, ովքեր որևէ տրամաբանությամբ պետք է անգամ չմերձենային, հրապարակ են իջնում նրանք, ովքեր պետք է շարունակեին ընդամենը հետևել քաղաքական գործընթացներին: Այս ֆոնին ուշագրավ է ՀՀ առաջին և կապիտուլյացիոն գաղափարախոսության հիմնադիր Լևոն Տեր- Պետրոսյանի մեծագույն ցանկությունը՝ նորից մտնել քաղաքական խաղի մեջ, բայց ոչ թե խաղալու, այլ ՝ խառնելու: Այլ կերպ անհնար է մեկնաբանել թուրքերի հետ քիրվայության ձգտող, Նիկոլ Փաշինյանին մեկ աջակցող, մեկ՝ հրապարակային ստորացնող Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը երեք նախագահներին՝ դաշինքով ընտրություններին մասնակցելու: Փաստորեն , ՀՀ առաջին նախագահը միանգամից երկու ընծա է մատուցում իր հոգեզավակ Նիկոլին: Նա փայլուն գիտի, որ հանրությունը չի ընկալի երկրի երեք նախկին նախագահների ընտրական դաշինքը գոնե միայն այն պատճառով, որ հենց նա է այդ դաշինքի գաղափարական հայրը: Երկու անգամ քաղաքական լուզեր դարձած ՀՀ առաջին նախագահը գիտակցում է, որ ինքն իր ՀԱԿ-ով , վերստին հանրային քաղաքական ապտակի է արժանանալու: Ուստի, փորձելով միավորվել իրենից հետո երկիրը ղեկավարածների հետ, հույս ունի , թերևս, ընտրականփշրանք պոկել ու մի քանի ՀԱԿ-ականի տեղավորել ԱԺ-ում: Սա քաղաքական խաղերի կանոնների մեջ տեղավորվող հնարք է: Բայց ԼՏՊ-ի դեպքում, թերևս, նա փորձ է անում իր մշտամնա բացասականությունը տարածել ակնկալվող դաշնակիցների վրա, վարկաբեկել նրանց և անսայթաք ճանապարհ հարթել իր հոգեզավակի համար: Հետո ինչ , որ նա հայրաբար «ազգակործան պատուհաս» է անվանել վերջինին:Դա մեղմ, հայրական ապտակի կվերածվի, երբ հոր և որդու հեռահար նպատակը կյանքի կոչվի: ԼՏՊ-ի առաջարկը՝ քաղաքական մահ է այդ անհատների համար: Այդ անհատները դա գիտակցել են:
Հայոց քաղաքական խառնարանը դեռ եփելու է :
Նիկոլ Փաշինյանին ուզում եմ ասել՝ ապագա կա առանց քեզ, Նիկոլ: Пожалуйста, заруби себя на носу, на алиевском носу.
Լիլիթ Աղեկյան
Աղբյուրը՝ esse.am