Որպես աներձագ՝ այդ հայհոյանքները տառ առ տառ ուղղում եմ իրենց. Հրաչյա Հակոբյանը՝ սյունեցիներին (video)
Սա Նիկոլ Փաշինյանի մեկ ժամ տեւած ելույթի պատասխանն էր, եւ այն շրջանակները, որոնց ուղղված էին հարցեր այդ մեկ ժամանոց ելույթում, չկարողանալով բովանդակային որեւէ կերպ հակադարձել, գնացին այս քայլին եւ 30-40 խուժամի հավաքելով մի տեղ, կազմակերպեցին այսպես կորված, անհնազանդությունների ակցիաները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետի Սյունիքի մարզ այցելության ժամանակ Մեղրիում եւ մյուս քաղաքներում տեղի ունեցած իրադարձություններին: