«Բորիս Ավագյանին հրավիրել ենք այստեղ, որպեսզի աշխատանքային քննարկում անենք գերիների հետ կապված հարցերով, տեսնենք՝ ինչպես կարող ենք խումբ ձեւավորել, ու այդ խումբն ինչքան նպաստավոր կլինի։ Իրեն ԱԺ շենքից դուրս ուղեկցելուց իրեն զանգ եկավ, տեղեկացրին, որ Արայիկ Հարությունյանն իրեն ուզում է ազատել աշխատանքից։ Ինձ համար դա շատ անթույլատրելի երեւույթ է, որովհետեւ դրանով հարվածում է նա ՀՀ Ազգային ժողովի ինստիտուտին։ Մամուլում հրապարակեցին, որ նա չի հանդիսանում փոխնախարար, այսինքն՝ ստացվում է, որ ԱԺ պատգամավորները չեն հասկանում՝ ում են կանչում աշխատանքային քննարկում անելու։ Եթե դուք Բորիս Ավագյանին ազատում եք աշխատանքից, ի՞նչ եք ուզում կանխել, այսինքն, որ այդ աշխատանքային խումբը չստեղծվի, գերիների հարցով չզբաղվեն, նպատակը ո՞րն է։ Ի՞նչ աստիճանի ցանկություն ունեք ազատելու, որ նույնիսկ չեք համբերում հաջորդ օրվան. այսինքն՝ իրեն մի ժամվա մեջ ազատում են աշխատանքից»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը։
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը