Փողի պակաս ունե՞ս, տղա ջան. Սայաթ Շիրինյանը՝ Սարգիս Քլոյանին. Հրապարակ

Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, դատի է տվել պահեստազորի գնդապետ Սայաթ Շիրինյանին. նա պահանջում է հատուցել պատվին եւ արժանապատվությանը հասցված վնասը:

Հայցի համար հիմք է հանդիսացել այն, որ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն էր արել Գոռ Քլոյանի թմրամոլ լինելու վերաբերյալ։

Հայցվոր կողմը պահանջում է ներողություն խնդրել եւ 2 մլն դրամ փոխհատուցում վճարել։ Հայցը վարույթ է ընդունվել եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին:


«Հրապարակի»-ի հետ զրույցում Շիրինյանն անդրադառնալով Քլոյանի կողմից իրեն ներկայացված հայցին՝ նշեց․ «Եթե այստեղ բարոյականության խնդիր էր, դա ուրիշ բան, բայց, եթե այստեղ կա նաեւ 2 միլիոնի հայց, նշանակում է, որ Սարգիս Քլոյանին իշխանություններն այլեւս երեւի փող չեն տալիս, այդ մարդը փողի պակաս ունի։ Իսկ այդ ամենը ապացուցելու բազում տարբերակներ կան, որի մասին ես հիմա չեմ խոսի»։

Նա անրադարձավ նաեւ իր հրապարակմանը․ «Իմ ձեքի տակ կար տեղեկանք, որ ըստ օպերատիվ տվյալների՝ նա թմրանյութ է օգտագործում, եւ չի բացառվում, որ այդ օրը նա թմրանյութի ազդեցության տակ է եղել․․․ Ինձ բացարձակապես չի հետաքրքրում այդ հայցը, հասարակությունը պետք է իմանա, երբ դու խնդիր ունես քո կամ տղայիդ բարոյական նկարագիրը վերականգնելու, այդ ժամանակ դու հայց ես ներկայացնում, պատիվ ես պահանջում, բայց երբ դրա հետ կա նաեւ 2 միլիոնի պահանջ, այս դեպքում են ասում՝ շան գլուխն այստեղ է թաղված։ Եթե քո ինքնասիրությունն է վիրավորված, արժանապատվություն, ուզում ես քո եւ տղայիդ բարի համբավը վերականգնել, այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված 2 միլիոնը, փողի պակաս ունե՞ս, տղա ջան։ Այսինքն՝ այն 30 միլիոնը անհասկանալի ձեւով իշխանությունը, որ տվեց, այդ 30 միլիոնից ոչ մի բաժին, դրա մասին հարսն էլ խոսել, որ իրենց ոչ մի կոպեկ չի հասել, ինքն էր ասել՝ փողը տամ, որ իր կայերի համար ուտուշ-խմուշների վրա ծախսի՞, հարսին չի տվել։ Զուտ դրա մասին պետք է մտածի, իրեն ավելի շատ ոչ թե տղու բարոյական կերպարն է պետք վերականգնել, այլ իրեն հետաքրքրում է գումարը։ Բայց զարմանում եմ՝ ինչի՞ 2 միլիոն, կարծում եմ՝ ինքը շատ փող է սիրում, պիտի 20 միլիոն գրեր կամ 30, որովհետեւ 30 միլիոնին սովոր է այդ չակերտավոր մարդը»։

Հիշեցնենք՝ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը 30 միլիոն դրամ տրամադրեց, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին էլ՝ 5 միլիոն դրամ։

դիտվել է 4057 անգամ
Լրահոս
Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video) ՔՊ-ական պատգամավորի համար տարբերություն չկա՝ Ադրբեջանից գազ կգնի, թե այլ երկրից Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով Աննա Հակոբյանը բազմաթիվ թիկնապահների հետ այցելել է Գյումրի Ռուսաստանաբնակ հայ գործարարներ, ովքեր ներդրում են անում ու աջակցում Նիկոլին՝ դավաճան են․ Բաղդասարով (video) Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան Ուշադիր եղեք, այսօր անակնկալներ են սպասվում․ Աբրահամ Գասպարյան (video) Ագրարային համալսարանի առանց տրակտոր գյուղմեքենասարքավորումների կենտրոնը ՀՀ Ազգային ժողովը նամակ է ստացել Վալենտինա Մատվիենկոյից Կիրանցի տարեց տղամարդը զգուշացնում է Փաշինյանին (video) Կեղծ տեղեկություններ են տարածում՝ մարդկանց ուզում են ահաբեկել․ գնդապետ Մախսուդյան (video) Նիկոլը թող Պուտինի երդմնակալությանը չգնա․ նախագահները նողկում են սրանից․ Հովհաննես Շահինյան (video) Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով Մենք Նիկոլին կվռնդենք ու կհաղթենք այն պահից, երբ․․․ Անդրանիկ Միհրանյան (video) Գերմանիայի կանցլերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը կարգավորելու շանսերը բարձր է գնահատել Ժամանակը պտտվում է․ Նիկոլի դիմաց երկու տարբերակ են դրել․ Գագիկ Համբարյան (video) Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Ականազերծման աշխատանքներ իրականացնողներից որոշներն ազատման դիմում են գրել․ Դանիելյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am