Երկերեսանիության նոր մակարդակ. քծնել Պուտինին, ապա՝ մեղադրել

Armvoice տելեգրամ ալիքը նախօրեին հրապարակել է հատված Նիկոլ Փաշինյանի և հայ իրավաբանների հանդիպումից, որում Նիկոլ Փաշինյանը մեղադրել է Ռուսաստանին՝ Արցախում ստատուս քվոյի փոփոխության համար։

«Մենք մերոնցով ենք խոսում, ստատուս քվոն, որ մենք ունեինք, ունեինք ուղիղ այնքան ինչքանով, որ դրա գոյությունն այդ տեսքով համընկնում էր Ռուսաստանի շահերի հետ։ Երբ որ կոնյուկտուրան փոխվեց, փոխվեց ամեն ինչ։ Երբ որ եկել էր պահը, որ մենք ինչ-որ բանով պետք է վճարեինք, պարզվեց, որ մենք կամ չենք կարող, կամ չենք ուզում վճարել, կամ չունենք վճարելու որևէ բան, որովհետև մենք սնանկ ենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Մի օր ԱԺ ամբիոնից Փաշինյանը «նախկիններին» ու ԱԺ ընդդիմությանն է մեղադրում պատերազմում իր կրած խայտառակ պարտության ու կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելու համար, իսկ պարզվում է, Մոսկվա վերջին այցից հետո, Պուտինի հետ հանդիպելուց անմիջապես հետո նա Մոսկվայում, այսպես ասած՝ մեղադրում է Ռուսաստանին Լեռնային Ղարաբաղում պատերազմ հրահրելու մեջ:

Ինչ է սա, եթե ոչ պետական մտածելակերպ չունենալու վառ ապացույց: Փաշինյանը այդ հայտարարությունից ժամեր առաջ Պուտինին «պատմում» էր, թե որքան կարևոր է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում կայունության ապահովման համար: Բայց պարզվում ա, չկա՝ ոչ մի արգելք, այսպես ասած, սեփական պարտվողականության պատճառները թաքցնելու հարցում նա կարող է մեղադրել բոլորին, այդ թվում և Ռուսաստանին, որը կայունություն է հաստատել Արցախում, զբաղված է բոլոր խնդիրների լուծմամբ: Իսկ պատերազմի ընթացքում՝ հայկական կողմը, ինչպես փաստում են լավատեղյակ աղբյուրները, զենքի պակաս չի զգացել:

Ու այս իշխանությունը դեռ Ռուսաստանին ինչ-որ բանո՞ւմ է մեղադրում...

Այս ապաշնորհ, ոչ պետականամետ իշխանության պայմաններում անգամ Մոսկվան այս օրերին շեշտում է Հայաստանի կարևորությունը:

Հայաստանը և Ռուսաստանը շարունակում են ամրապնդել համագործակցությունն ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային կառույցների, նախևառաջ ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Նախօրեին Մոսկվայում Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի հետ բանակցությունների ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի ԶՈՒ ԳՇ պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը։ Ռուսաստանցի զինվորականի խոսքով՝ «Հայաստանը Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն ու գործընկերն է»։ «Հայաստանի տարածքում 102-րդ ռազմակայանի գործունեությունը երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի վկայությունն է», ասել է Գերասիմովը։

Իսկ երեկ Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանը, Ռուսաստանի տարածքում կայանալիք համատեղ զորավարժությունների պլանավորմանն ու կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Հարությունյանը կարևորել է Ռուսաստանի դերակատարումն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը: Բարձր գնահատելով Արցախում իրականացվող Ռուսաստանի խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը, նախարարը կրկին անդրադարձել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց Հայաստան վերադարձնելու հարցի կարևորությանը և խնդրի անհապաղ լուծման անհրաժեշտությանը:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկը, կողմերը բարձր են գնահատել հայ-ռուսական դաշնակցային համագործակցության և քաղաքական երկխոսության դինամիկան, արդյունավետ փոխգործակցությունը պաշտպանական ոլորտում:

Ահա, Ռուսաստանի ջանքերն ու Փաշինյան իշխանության բացարձակ անհեռատես քաղաքականւթյունը... Նա, ըստ ամենայնի՝ ինչ-ինչ ուժերի կողմից նա հստակ ուղղորդվում է, և նրանց նպատակը Հայաստան-Ռուսաստան, այսպես ասած՝ ոչ այնքան բարվող հարաբերություններն էլ ավելի բարդացնելու նպատակն է դրված: Այլ բացատրություն, պարզապես, հնարավոր չէ գտնել...

Այնպես որ, հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանը մի օր էլ հայտարարի, որ Արցախի դեմ Ադրբեջանն ու Թուրքիան չեն կռվել, այլ՝ Ռուսաստանը...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2018 անգամ
Լրահոս
Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Քաղաքացիները կամազներով փակեցին Խանջյան փողոցը Նիկո՛լ, եթե սա մեր հողը չի, ինչի եք մեզ կադաստրի վկայականները տվել․ Կիրանցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am