Փաշինյանի շվաքի ներքո սահուն եկել, բազմել եք էստեղ, դու անցար էն կարմիր գիծը. Պապիկյանը՝ Մարուքյանին (video)
Անձնավորություն, որ իմ երկօրյա խորհրդարանում գտնվելու ընթացքում միայն մի քանի վայրկյան եկել ու նստել է թիվ մեկ ընդդիմադիրի աթոռին, եւ փորձում է հագնել երբեմնի թիվ մեկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պատմուճանը, որը չի հաջողվում նրան, ասում է՝ տարածքային կառավարման նախարարը, փոխվարչապետը հազիվ վերջին պահին գալիս են.: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: