Մենք ակնկալում ենք աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակությունից․ Ալիևը ուղիղ խոսքով դիմեց Հայաստանի սորոսակններին և մյուս գրանտակերներին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է բացահայտումների շարքը, որոնք կարևոր են հասկանալու համար, թե Հայաստանում նախաձեռնվող գործընթացների արմատներն ուր են գնում։

Շաբաթներ առաջ արևմտյան գրանտներով սնված և Սորոսի հիմնադրամի հետ կապ ունեցող տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ ակտիվորեն սկսեցին խոսել թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։

Առաջինը իհարեկե խոսեց վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Նա մարզային այցելություններից մեկի ժամանակ հայտարարեց, թե «չգիտի, թե երբվանից է սկսել մեր և թուրքերի թշնամանքը»։ Նա նաև նկատեց, որ թուրքերը մեզ թշնամի են համարում, քանի որ մենք ենք նրանց այդպես ընկալում։

Նախկինում Սորոսի հիմնադրամի շահառու ԱԽՔ Արմեն Գրիգորյանը պետական հեռուստաընկերության երթերում հայտարարեց, որ պետք է թուրքերի նկատմամբ մեր ունեցած մոտեցումները շտկենք։ Սրանից հետո առանձին հայտարարությամբ հանդես եկավ թրքասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Իսկ ԱԺ փոխոխսնակ Լենա Նազարյանը ստեղծված իրավիճակը համարեց «լավ հնարավորություն» թուրքերի հետ ընդհանուր շահեր գտնելու համար։ Թրքասիրական այս քարոզարշավին միացան սորոսական լրատվամիջոցները։

Իշխանությունների կողմից նախաձեռնված այս քննարկումը հանրային պարսավանքի արժանացավ։ Այս պահին ակնհայտ է, որ հանրավոր չէ հազարավոր որդիներ և հայրենիք կորցրած հայ ժողովրդին համոզել, որ ներկա թուրքերը տարբերվում են ցեղասպան թուրքից։

Եվ ահա այս ամենի ֆոնին օգնության կոչով սորոսականներին և թրքասիրության քարոզիչներին է դիմում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ «Միևնույն ժամանակ, մենք պետք է նայենք դեպի ապագան: Այստեղ մենք ակնկալում ենք ավելի շատ աջակցություն Հայաստանի քաղաքացիական հասարակությունից... Հակամարտությունը լուծված է, և մենք պետք է նայենք ապագային»,-հայ զինվորներին ծաղրող ցուցադրության ժամանակ հայտարարել է Ալիևը։

Հիմա արդեն հասկանալի է, որ թրքասիրության քարոզը առաջին հերթին ձեռնտու է Ալիևին։ Նա լավ է գիտակցում, որ Հայաստանի գործող ղեկավարը խեղկատակ է ու նրա օրոք արձանագրված «հաղթանակըզ երերուն է»։ Այս հանգամանքը հաշվի առնելով, Ալիևը փորձում է օգտագործելով արևմտյան գրանտներով սնվող գործիչներին՝ կոտրել Հայաստանի քաղաքացիների մեջ արդարության հասնելու ձգտումը։ Ալիևը փորձում է չեզոքացնել իր ապագա պարտությունը։

Աղբյուրը՝ politik.am

դիտվել է 496 անգամ
Լրահոս
Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am