«Նիկոլ Փաշինյանը չի հակադարձում Ալիեւին, բայց գոռալով ուզում է վախեցնի մեր բնակչությանը. իր լայվերից մեկի ժամանակ ասում է՝ եթե քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք, ձեզ կձերբակալեմ: Հլա սրան նայեք, էդքան դուխով տղա ես, Ալիեւին մի հատ պատասխան տուր: Ինքը գնում Ալիեւի մոտ կզած նստում ա, գալիս այստեղ, սկսում է գոռալ մեր ժողովրդի վրա: Արա, դու ով ես, որ քաղաքական հայտարարությունների չափ որոշես: Մի հատ էլ ասում է՝ կձերբակալենք: Սրանով նա մատնում է, որ իրավապահ մարմինները գործում են իր անմիջական ցուցումների ներքո: Ես զարմանում են, որ գլխավոր դատախազությունն անհաղորդ է այս իրավիճակին: Մենք նման ղեկավար չենք ունեցել, որ նման լկտի հայտարարությամբ հանդես գա»,- Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Անդրադառնալով ԶՈՒ Գլխավոր շտաբի հայտարարությունից հեռտո ստեղծված իրավիճակին, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Բանակը պետք է քայլ անի: Այսօր միակ քայլը մնացել է բանակինը ու ավարտում ենք էս խաղը: Ես վստահաբար կարող եմ ասել, որ եթե բանակը միահամուռ գա, ոստիկանությունը չի բախվելու բանակին, որովհետեւ ոստիկաններն էլ են զզվել սրանից:
Հարգելի զինվորականներ, խնդրում եմ՝ միավորվեք, էսօր ավարտենք էս ամեն ինչը: Կոչ եմ անում զինվորականներին՝ չթողնել, որ առավոտը դիմավորի վարչապետի պաշտոնում»:
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը
Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը
Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը