«Ազատություն՝ «Ազատությանը». Գեղամ Նազարյան

Բայց մինչ Արթուր Վանեցյանը փորձում էր քաղաքակիրթ ձեւով հարթել միջադեպը, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն ընդգծված ագրեսիվ տոնով սկսեց արտասանել նախապես իրեն հանձնարարված տեքստը՝ կարծես թե դիմացինը չկա, չի խոսում։ Իսկապես, զավեշտալի էր՝ խորհուրդ կտամ ուշադիր դիտել։ Այս մասին գրում է «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը։

«Ազատություն՝ «Ազատությանը»

Երեկ ուշագրավ մի բան կատարվեց. նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հանդեպ մի քանի ցուցարար անհարգալից վեբերմունք էին ցուցաբերել։

ԱրթուրՎանեցյանը`լինելով նոր սերնդի քաղաքական գործիչ, դատապարտեց միջադեպը, ներողություն խնդրեց այլոց քայլերի համար։ Բայց մինչ նա փորձում էր քաղաքակիրթ ձեւով հարթել միջադեպը, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցն ընդգծված ագրեսիվ տոնով սկսեց արտասանել նախապես իրեն հանձնարարված տեքստը՝ կարծես թե դիմացինը չկա, չի խոսում։ Իսկապես, զավեշտալի էր՝ խորհուրդ կտամ ուշադիր դիտել։

Բայց թեման ավելի խորն է. «Ազատություն» ռադիոկայանը վերջին տարիներին վերածվել է ատելության ռադիոկայանի, որը զբաղված է հասարակության պառակտմամբ եւ այլ պետությունների շահերի անթաքույց սպասարկմամբ։

Եկեք անկեղծ խոսենք՝ «Ազատություն» ռադիոկայանն իր գաստրոլյոր ղեկավարով հաճախ սպասարկում է թշնամու շահը։ Համենայն դեպս տպավորությունն այդպիսին է։ Նախկինում՝ ինֆորմացիա ազատ աղբյուրից եւ բարձր պրոֆեսիոնալ լրագրողական կազմ ունեցող լրատվամիջոցից, «Ազատությունը» այսօր վերածվել է ատելության ռադիոկակայնի, որն աշխատում է Հայաստանի դեմ։

Վերջին դրվագում, երբ Անդրանիկ Քոչարյանը ռադիոկայանի եթերում հայտարարեց թե պատրաստ են կրակել ցուցարարների վրա, որոնք կփորձեն այս կամ այն շենքը մտնել, «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության «յան» ազգանունով ղեկավարն ընդամենը ժպտաց եւ շնորհակալություն հայտնեց։ Հասկանո՞ւմ եք, ժպտաց եւ շնորհակալություն հայտնեց։ Երեւի դուրը եկավ։

Շատ լավ. Արթուր Վանեցյանը որպես կիրթ մարդ միջադեպի համար ներողություն խնդրեց եւ ճիշտ արեց, բայց ես էլ որպես այս երկրի քաղաքացի, ով երկրի համար տվել է ամենաթանկ գինը, հարց եմ ուզում տալ Հայաստանի քաղաքացիություն ուենցող «Ազատության» լրագրողներին. երբեմն ինքներդ ձեր մեջ մտածո՞ւմ եք, որ վատ բան եք անում, որ ուրիշի խաղն եք խաղում, որ ուրիշ պետության շահն եք առաջ տանում, որ վնասում եք մեր երկրին, որ ձեզ խաբում են՝ դա լրագրություն չէ, դա արեւմտյան սոուսով բոլշեվիկյան քարոզ է։ Մտածո՞ւմ եք, որ ձեր ղեկավարները առանց աչք թարթելու ձեզ կհանձնարարեն Ալիեւի ու Էրդողանի գիծը տանել ու դուք հավանորեն չեք առարկի...։

ՀՀ քաղաքացի չհանդիսացող «յան» ազգանունով ղեկավարները մի օր լքելու են երկիրը, կամ էվակուացվելու են՝ նայած զարգացումներին։ Նրանց հայրենիքը այլ շենքերն են ու շահերը։ Մեր խնդիրը նրանց հետ չէ, նրանցով առավելագույնը մի օր պետք է զբաղվի ԱԱԾ-ն։

ԱԱԾ-ն, եթե ոչ այսօր, ապա առաջիկա իշխանափոխությունից հետո պետք է ուշադիր լինի այս ռադիոկայանի «յան» ազգանունով, բայց օտարերկրյա քաղաքացի հանդիսացող աշխատակիցների եւ ղեկավար անձնակազմի երկրից ելքի նկատմամբ, քանի որ նրանք ակնհայտորեն եւ բավական ագրեսիվ կերպով հատկապես վերջին երեք տարիներին սպասարկում են այլ պետության՝ Թուրքիայի շահերը»,- գրել է նա։

դիտվել է 718 անգամ
Լրահոս
Պետական դավաճանություն կատարելու համար երկու անձ է հետախուզվում․ ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում Տիգրան Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը հանդիպել են ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավարին․ քննարկել են Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ղեկավարների հետ կապված հարցեր Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սահմանային սյուն ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա Հրազդանի ոստիկանության բաժանմունքում է Երևան-Սևան մայրուղու հատվածում բերման ենթարկեցին Արթուր Խաչատրյանին և քաղաքացիների Հասկացե՛ք, դուք իշխանություն չեք, ձեզնից է պետք պաշտպանել անկախությունը, ազատութունը և ինքնիշխանությունը, ոչ թե մեզնից․ Բագրատ Սրբազան Պատրաստ ենք ընդլայնել ռազմական համագործակցությունը. Շոյգուն՝ Իրանի ՊՆ ղեկավարին Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան Պետական դավաճանության հոդվածով քրեական հետապնդում է հարուցված Ադրբեջան անցած լրտես Վահան Մարտիրոսյանի ու Սյուզան Ջաղինյանի նկատմամբ Երևան-Սևան մայրուղու հատվածում լարված իրավիճակ է Վազգեն Սարգսյանն ամենասարսափելի վիճակում 500 մահապարտ հավաքեց ու հաղթեց․ Միհրանյան (video) Նիկոլի Հայաստանում Անժելա Թովմասյանի ու Զոհրաբյանի նկատմամբ գիտե՞ք՝ ինչ են անում․ Գագիկ Համբարյան (video) Նաիրա Զոհրաբյանը Ոստիկանության պետ Խուդինյանին ներկայացնում է իրենց նկատմամբ վայրագությունները (video) Ձեր արյան մեջ թուրքի արյու՞ն են լցրել․ քաղաքացին՝ մարդկանց ծեծող ոստիկաններին (video) Ոստիկանները ուժով բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին և այլ ցուցարարների (video) Շուռ արի, դեմքդ մարդիկ տեսնեն․ ոստիկանները խայտառակ ձևով հարձակվել են մարդկանց վրա․ Արման Ղազարյան (video) Մենք չենք ուզում թուրքի հետ ապրել, ոտքի՛․ Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում այս պահին (video) Իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել ՀՀ տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Գուգարքում և Վանաձորում՝ ապրիլի 29-ին և 30-ին Փակ է Երևան-Սևան մայրուղին՝ Հրազդանի հատվածում «Մի գոռա վրե՛ս»․ Ոստիկանության պարեկային ծառայող Սահակյանը հիստերիայի մեջ է․ ճվճվում է, գոռում (video) Աշտարակի ոստիկանները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am