Որոշել է՝ գնում է․ Վահրամ Դումանյանը՝ Լևոն Արոնյանի որոշման մասին
«Իմ տվյալներով` Լևոն Արոնյանի նկատմամբ չկա որևէ պաշտոնական պարտավորություն, որ ԿԳՄՍ նախարարությունը չի կատարել։ Ոլորտի բոլոր պարտավորությունները կատարված են՝ նույնիսկ գերակատարված են։ Ինձ իրավունք չեմ համարում մեկնաբանել պրոֆեսիոնալ ոլորտը, իսկ վարչական՝ նախարարաության մասով բոլոր պարտավորությունները կատարված են և շարունակվում են կատարվել։ Ես չեմ համարում, որ Լևոն Արոնյանը հեռանում է այս իշխանությունների՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության մեղքով»,– լրագրողների հետ զրույցում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնոլով Լևոն Արոնյանի այն հայտարարությանը, թե հեռանում է Հայաստանից:
«Սպորտսմենի իրավունքն է, որոշել է՝ գնում է Շատ ցավում եմ, որ նման որոշում է կայացրել , շատ բարձր եմ գնահատում նրա շախմատային նվաճումները։ Զարմացած եմ, որ նման որոշում է կայացրել մեր լավ շախմատիստը։ Ուրախ կլինեմ, եթե վերանայի իր որոշումը»,- նշեց Վահրամ Դումանյանը։
Հարցին, թե որ փորձագետներն են եզրակացրել, որ գրոսմայստեր Արոնյանն այլևս պոտենցիալ չունի, նախարարը պատասխանեց․ «Արոնյանին հարցրեք, ես նման կարծիք չեմ լսել»։