Բա ո՞ւր էիք, 44 օր չկայիք, ֆոսֆորային զենքերն ու օնլայն կտտանքները չէիք տեսնում

Տարիներ առաջ, երբ Հայաստանի ներքաղաքական մթնոլորտը լարվում էր, թեժանում, ընդդիմադիրները ցույց էին կազմակերպում, փողոցներ փակում, կաթվածահար անում մայրաքաղաքում երթևեկությունը, նույնիսկ բողոքի ցույցերի ժամանակ տեղի էին ունենում բախումներ, սադրանքներ, արևմտյան կառույցները շաբաթներով մտածում էին՝ հայտարարություն տարածե՞ն, թե՞ ոչ...

Ապա, երբ վերջապես որոշում էին՝ արձագանքել, ապա միանշանակ քննադատում էին իշխանությանը, կոչ անում, այսպես ասած՝ չփորձել անգամ ընդդիմության ձայնը ճնշել...
Փոխվել են ժամանակները: Երեկ՝ Փաշինյանի հրավիրած աջակցության հանրահավաքից ընդամենը ժամեր անց միջազգային բոլոր կառույցներից անմիջապես տարածվեցին հայտարարություններ:

Պաշտոնական Վաշինգտոնը կոչ է անում Հայաստանում բոլոր կողմերին խուսափել բռնությունից, իսկ զինվորականներին՝ չմիջամտել քաղաքականությանը: «Մենք տեղյակ ենք Հայաստանում վերջին իրադարձությունների մասին, շատ ուշադիր հետևում ենք իրավիճակին։ Բոլոր կողմերին զսպվածության կոչ ենք անում, հորդորում ենք խուսափել ցանկացած լարվածությունից և բռնությունից»,- նշել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Վաշինգտոնը ուղիղ կոչ արեց «զինվորականներին՝ չմիջամտել», այսինքն՝ հստակ պաշտպանեց Փաշինյանի գիծը: Նախկինում իշխանության նման աջակցություն երբեք չի ցուցաբերվել: «Հիշեցնում ենք բոլոր կողմերին ժողովրդավարական հիմնարար սկզբունքի մասին՝ պետության զինված ուժերը չպետք է միջամտեն ներքին քաղաքականությանը», - ընդգծել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության ներկայացուցիչը՝ շեշտելով, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին և ինստիտուտներին: «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարությանն ու ինքնիշխանությանը», - հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակը՝ կոչ անելով առաջնորդներին «տարաձայնությունները լուծել խաղաղ, հարգելով օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը և Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները»:

Իսկ ավելի վաղ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն տարածեց, նշելով, որ ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ «Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը։ Միացյալ Նահանգները, մեր ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին, շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին», - ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ։
ՆԱՏՕ-ն ուշիուշով հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը և կողմերին կոչ է անում խուսափել լարվածությունից և բոլոր տարաձայնությունները լուծել խաղաղ ճանապարհով՝ համաձայն Սահմանադրության, Twitter-ի իր էջում գրել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն: «Մենք ուշադիր հետևում ենք մեր դաշնակից երկիր Հայաստանում իրավիճակի զարգացմանը: Կարևոր է խուսափել այնպիսի արտահայտություններից ու գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա լարվածության: Ցանկացած քաղաքական տարաձայնություններ պետք է լուծվեն խաղաղ և ժողովրդավար ճանապարհով՝ Հայաստանի սահմանադրության համաձայն»,- գրել է նա:

ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեն մտահոգություն է հայտնել Հայաստանի զարգացումների վերաբերյալ: Այդ կապակցությամբ նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: «Մտահոգված եմ Հայաստանի վերջին զարգացումներով: Կոչ եմ անում բոլոր կողմերին գործել խաղաղ ճանապարհով՝ հավատարիմ ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության մասին ԵԱՀԿ հանձնառություններին: Իրավիճակը պետք է լուծվի առանց բռնության»,- ասվում է հայտարարության մեջ:

Եվրամիությունը նույնպես ուշադիր հետևում է Հայաստանի զարգացումներին և կոչ արեց բոլոր դերակատարներին հանդարտություն պահպանել և խուսափել ցանկացած հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել հետագա սրացման: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Ստանոյի հայտարարության մեջ: «Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ խստորեն հետևելով խորհրդարանական ժողովրդավարության գործընթացներին և սկզբունքներին: Ըստ Հայաստանի Սահմանադրության՝ զինված ուժերը «պետք է չեզոքություն պահպանեն քաղաքական հարցերում և պետք է մնան քաղաքացիական վերահսկողության տակ»: Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ ճանապարհն է, որով Հայաստանը կարող է արդյունավետ պայքարել իրեն սպառնացող մարտահրավերների դեմ»,- ասվում է հայտարարության մեջ:

Իսկ ՄԱԿ-ում մտահոգված էին Հայաստանի իրադարձություններով և կոչ են անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, քաղաքական տարաձայնությունները լուծել երկխոսության ճանապարհով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկն ասել է. «Այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանում, ծայրաստիճան մտահոգում է մեզ։ Շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը պահպանեն հանդարտություն։ Մենք կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, նաև ընդգրկուն երկխոսություն սկսել՝ մեղմելու լարվածությունը և լուծելու քաղաքական տարաձայնությունները»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակն ու հավելել․ - «Դա պետք է արվի հարգելով Սահմանադրությունը և ժողովրդավարական գործընթացը»։

Հետաքրքիր է, իսկ ո՞ւր էին այս կառույցները թուրք-ադրբեջանական պատերազմից ժամեր անց, օրեր անց, շաբաթներ անց, 44 օր, երբ հայերին ոչնչացնում էին ֆոսֆորային զենքերով, գերի վերցնում ու ցուցադրում կտտանքները՝ պատերազմական բոլոր հանցագործությունները ի տես ամբողջ քաղաքակիրթ աշխարհի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 7354 անգամ
Լրահոս
Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում Լարված իրավիճակ՝ Հակակոռուպցիոն դատարանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am