Նիկո՛լ, քեզ շուն նվիրած Գախարիայից օրինակ վերցնեիր, հասկանայիր՝ ինչ է երկրի շահին հավատարիմ մնալը

«Կարծում եմ, որ երկրի ներսում առճակատումն ու մրցակցությունը վտանգում են Վրաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացման ապագան: Այդ պատճառով ես հայտարարեցի իմ հրաժարականի մասին ՝ բևեռացումը նվազեցնելու և իրավիճակը լիցքաթափելու հույսով », սրանք երեկ Վրաստանի արդեն նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի խոսքերն են՝ իր պաշտոնանկության պատճառների մասին:

Գախարիան խոսեց իշխող թիմի հետ ընդդիմության առաջնորդ Նիկա Մելիայի դեմ դատարանի որոշման կատարման հետ կապված տարաձայնությունների մասին: Նա կարծում է, որ «անընդունելի է որևէ իրադարձության իրականացումը, որը որոշվում է նույնիսկ իրավական արդարադատությամբ՝ որոշակի անձի նկատմամբ, եթե դա ռիսկ է ստեղծում առողջության, քաղաքացիների կյանքի կամ երկրում քաղաքական սրացում ստեղծելու համար»:

Երեկ առավոտյան Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան անսպասելիորեն հրաժարական ներկայացրեց: Իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը, վարչապետի թեկնածու է առաջադրել ներկայիս պաշտպանության նախարար Իրակլի Ղարիբաշվիլիին: 2013թ. նոյեմբերից մինչև 2015-ի դեկտեմբեր Ղարիբաշվիլին արդեն զբաղեցրել է Վրաստանի վարչապետի պաշտոնը: Առաջիկայում նա պետք է ձևավորի կառավարության նոր կազմը և այն ներկայացնի խորհրդարանի հաստատմանը:

Հիշեցնենք, որ քաղաքական ճգնաժամի առիթը՝ Վրաստանի ընդդիմադիր կուսակցության՝ «Ազգային միացյալ շարժման» լիդեր, պատգամավոր Նիկա Մելիային ձերբակալելու մասին Թբիլիսիի դատարանի որոշումն է, որը Վրաստանի ոստիկանները դեռ չեն կատարել: Իրավապահները Մելիային առաջարկում են կամավոր ներկայանալ բաժանմունք, սակայն ընդդիմադիր պատգամավորը մերժում է այդ հնարավորությունը:
Վարչապետ Գախարիան առավոտյան դիմել է հանրությանը և պարզաբանել հրաժարական ներկայացնելու որոշումը: «Երեկ դատարանը պարոն Նիկա Մելիայի համար խափանման միջոց է ընտրել կալանքը, նա այն անձն է, ով չունի հարգանք պետության նկատմամբ, ով հայրենակիցներին դրդել է հարձակման խորհրդարանի վրա, բայց անկախ այդ հանգամանքներից, ես վստահ եմ, որ կալանքի որոշումը ծայրահեղ միջոց է: Նույնիսկ եթե այն միանգամայն օրինական է կոնկրետ անձի վերաբերյալ, միևնույն է, եթե խափանման միջոցը սրելու է ներքաղաքական իրավիճակը, եթե վտանգ է ստեղծելու մեր քաղաքացիների առողջության և կյանքի համար՝ այն չի կարելի կիրառել»,- ասել է վարչապետը:

Գախարիայի փոխանցմամբ, այսօր առավել քան երբևէ հրատապ է քաղաքական կայունությունը, որը թույլ կտա պայքարել կորոնավիրուսի համավարակի և տնտեսական ճգնաժամի դեմ, լուծել տարածաշրջանային հիմնախնդիրները: «Ամենակարևոր նպատակն է խուսափել բևեռացումից, միայն այդպես մենք մեր երեխաներին կտանք լավ ապագա: Մարդուն կարելի է կալանավորել միայն այն դեպքում, եթե չկա վտանգ ուրիշների համար, եթե բոլոր ռիսկերը հաշվի են առնվել, եթե կա վստահություն, որ խափանման միջոցի ընտրությունը չի ստեղծի նոր առճակատում: Դժբախտաբար, ես չկարողացա դրանում համոզել իմ բոլոր թիմակիցներին, այդ պատճառով էլ ազատում եմ պաշտոնը»,- ասել է Գախարիան ուղերձում:

Հիշեցնենք, որ 41-ամյա Նիկա Մելիան մեղադրվում է 2019-ին մայրաքաղաքում անկարգություններ հրահրելու մեջ և կարող է դատապարտվել ընդհուպ մինչև 9 տարվա ազատազրկման: Բախումները տեղի են ունեցել հունիսին այն բանից հետո, երբ խորհրդարանի շենքում հավաքվել են Ուղղափառ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի պատգամավորները: Վրաստանի քաղաքական գործիչներին զայրացրել է այն հանգամանքը, որ Ռուսաստանի՝ ասել է թե ագրեսոր-պետության պատվիրակության ղեկավար Սերգեյ Գավրիլովը բազմել է Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռին: Մելիայի և մի շարք ակտիվիստների նախաձեռնությամբ սկսվեցին ցույցեր, ընդհարումներ, խոսնակ Իրակլի Կոբախիձեն հրաժարական ներկայացրեց:

Մելիան հերքում է մեղադրանքը և պնդում, որ իշխանության կողմից քաղաքական հալածանքների է ենթարկվում: Նա հրաժարվել է վճարել գրավը և, փաստորեն, ստիպել է դատարանին ընդունել խափանման միջոցը փոխելու որոշում: Մելիան իր համախոհների հետ գտնվում էր «Ազգային միացյալ շարժման» գրասենյակում, իրավապահները գիտակցում էին, որ նրան կալանավորելու փորձն անխուսափելիորեն կհանգեցնի ընդհարումների:

Դատարանը նրան կալանավորելու վճիռը կայացրել է Վրաստանում առանց այն էլ լարված ժամանակաշրջանում: Անցյալ տարվա հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ուղեկցվեցին սկանդալներով, անկախ դիտորդների փոխանցմամբ, գրանցվել են բազում խախտումներ, ընդդիմադիր կուսակցությունները հրաժարվում են վերցնել մանդատները:

Հիշեցնենք նաև, որ «Ազգային միացյալ Շարժումը» ստեղծել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այն ժամանակին եղել է Վրաստանի իշխող կուսակցությունը, սակայն հետագայում պարտվեց մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի առաջնորդած «Վրացական երազանք»-ին և դարձավ ընդդիմադիր կառույց: Նիկա Մելիան հիմա պնդում է, որ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ ճանապարհը Վրաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է:

Այսքանը՝ Վրաստանի ներքաղաքական կյանքից, սակայն ինչն է հետաքրքրական՝ քաղաքական գործընթացների առումով, եթե փորձենք զուգահեռներ տանել: Մեզանում շատ են սիրում հպարտանալ, թե հայերն ինչպիսի դեր են ունեցել Վրաստանում մշակութային, քաղաքակրթական զարգացման հարցում...

Բայց ի՞նչ է երեկ տեղի ունեցել Վրաստանում... Երկրի վարչապետը միայն այն պատճառով, որ երկրի ընդդիմադիր թեկնածուն կարող էր հայտնվել ճաղերի հետևում, իսկ դա կարող էր պետության ներսում լարվածություն առաջացնել, հասարակությանը պառակտել՝ որոշեց ինքը հեռանալ, թեև ընդդիմադիր Նիկա Մելիայի համարում է ծայրահեղական, այլ կերպ ասած՝ սադրիչ:

Զգացեք տարբերությունը՝ Հայաստանի վարչապետի համառության աստիճանը, որը Արցախին ու Հայաստանին պատերազմում կապիտուլյացիայի տանելով, համարում է, որ պետք է շարունակի Հայաստանում վարչապետ աշխատել, իսկ հարևան երկրի վարչապետը ցուցաբերում է իրապես պետականամետ մոտեցում՝ գիտակցելով իր պետության շահը:

Այս առումով, Հայաստանի ու Վրաստանի քաղաքական էլիտաների միջև պետականության, երկրի շահի գիտակցման տեսանկյունից, ցավոք, ահռելի անդունդ է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3531 անգամ
Լրահոս
Ալիևը Բեռլինում է․ բանակցություններ կվարի Շոլցի հետ Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկո՛լ, աղջկադ՝ Արփիի հայացքը հիշի․ ինքը գիտի, որ դու ես այդքան երեխեքի սպանել․ Դավիթ Մկրտչյան (video) Լեո Նիկոլյանը չի պատրաստվում դադարեցնել հացադուլը, մինչև չասեն... Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի մասնիկ խլում են ինձնից Տղես. Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի Ալե՛ն, 44-օրյայի ժամանակ դու պախկված էիր, այսօրվա փողոց փակողներն Արցախում էին․ կիրանցի (video) Շուտով կլսենք և Երասխի, և միջանցքի հանձման մասին Ժամը 13.00-ի դրությամբ` Երևանի ճանապարհները «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Նիկո՛լ, Արմենուհի Կյուրեղյանն ասել է՝ ձեր նմանների հետ փողոցում ինչ են անում․ Դավիթ Մկրտչյան (video) Թուրքի հետ խաղաղ ապրել չի լինի, պիտի խափանենք հող տալու գործընթացը (video) Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am