Նոր հավելված սմարթֆոնների համար. ինչպես կարող են հայերը ճամփորդել և ստանալ կորոնավիրուսի պատասխանը
Կառավարության նիստն այսօր վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որը նշեց, որ բազմաթիվ հայրենակիցներ աշխատանքի են մեկնում Ռուսաստանի Դաշնություն եւ սահմանների փակումը կարող է խնդիրներ առաջացնել, այդ իսկ պատճառով նոր մոտեցումներ և ծրագիր են նախաձեռնել:
«Գործարկվում է ճամփորդիչ առանց քովիդ-19 ծրագիրը, որի վերաբերյալ արդեն ՀՀ և ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ: Եվ կորոնավիրուսի բացասական թեստի պատասխանով հնարավորություն է առկա ճամփորդել եւ կարծում ենք ՝ այն կաշխատի, քանի որ նախափորձարկումը լավ է անցել», – նշեց նա:
Նշենք, որ փետրվարի 1-ից մարտի 1-ը ներառյալ Ռուսաստանը բացում է օդային սահմանը Հայաստանի քաղաքացիների համար՝ կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում: