Ռազմական դրությունը սեփական իշխանությունը պահելու համար առանց որևէ բացատրության ամիսներ շարունակ երկարացրած դավաճանների խումբը խոստանում է կազմակերպել արդար ընտրություններ. Նարեկ Մալյան
Պատերազմից ավելի քան 3 ամիս անց Հայաստանում ռազմական դրություն է: Էդմոն Մարուքյանը իմ հիշելով հայտարարում էր, որ ԳՇ պետը խնդրել է կապիտուլյացիայի հայտարարությունից հետո 7 օր պահպանել ռազմական դրությունը: Որևէ մեկը հիշում է ինչ եղավ... Էդմոն Մարուքյանը խոստանում էր 7 օրից ռազմական դրությունը հանել, բոլորը ասում էին իշխանությունները խաբում են, որպեսզի երկարացնեն սեփական իշխանության օրերը, Էդմոնը պնդում էր, որ ճիշտ է: Ինչևէ, ռազմական դրությունը միայն դավաճաններին հասկանալի պատճառներով պահպանվում է առ այսօր: Ինձ, Միհրան Հակոբյանին ու էլի մարդկանց մեղադրանք են առաջադրել ռազմական դրության ժամանակ բողոքի ցույց կազմակերպելու մեղադրանքով... Որտե՞ղ է այժմ Էդմոն Մարուքյանը... Եվրոպաներում վիզը ծուռ ցույց է անում, ներկայացնելով իսկական հային: Եվրոպացիների աչքերում իսկական հայը հենց այդպիսինն է՝ ծիրանի արկղի շուրջ հաղթական պարող, բայց եվրոպական ատյաններում անարդարությունից բողոքող, մենակ, վիզը ծուռ ինչ որ բան խնդրող աշխարհի մեծերից: Ինչու էի սա գրում, Ռազմական դրությունը սեփական իշխանությունը պահելու համար առանց որևէ բացատրության ամիսներ շարունակ երկարացրած դավաճանների խումբը խոստանում է կազմակերպել արդար ընտրություններ: Արածեք կովեր, կյանքը կարճ է, ինչպես կասեր Մարկեսը: Ի դեպ Մարկեսի հայերեն թարգմանությունը, ներառյալ կովերի արածելու վերոգրյալ տողերը, իրականացրել է Ռուբեն Հովսեփյանը: Նույն Ռուբեն Հովսեփյանը ով 2003 թվականին միայնակ դեմ քվեարկեց ՀՀ-ում մահապատժի վերացմանը
Մարտի 1-ին` ժամը 12:30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ, ԵԿՄ նախկին անդամ Դավիթ Մկրտչյանը
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Գառնիկ Առաքելյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ
Մարտի 1-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:
ԹԵՄԱ՝ մարտի 1-ի գործողություններից 13 տարի անց. ներքաղաքական օրակարգ. Արցախի անվտանգությունը:
Փետրվարի 26-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:
Թեմա` Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում:
Փետրվարի 26-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբում մամուլի ասուլիսով հանդես կգան «Հայեր միացեք» նախաձեռնության անդամները: Թեմա՝ Պատերազմի ընթացքում օգնությունների և հանգանակություների ոչ հասցեական բաշխումը:
Փետրվարի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Թեմա՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում:
Փետրվարի 26-ին` ժամը 12:00-ին, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի կունենա Մոսկվա - Երևան տեսակամուրջ, որի ընթացքում կամփոփվեն Հայաստանի տնտեսության վերաբերյալ ԵԱՏՄ-ին երկրի անդամակցության համատեքստում 2020 թ.-ի տնտեսական հետազոտության արդյունքները:
Փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրերն են Հայաստանի առաջին օմբուդսման, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը և «Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանը:
Թեմա՝ Սումգայիթ-33