Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մեկնաբանել է Արցախի «Արդարություն» կուսակցության քաղաքական կուրսի հետ տարբերությունների հարցը:
Արցախի Հանրային հեռուստատեսությանը տված մեկնաբանությունում Բալասանյանը, ով 2020 թվականի համապետական ընտրություններում Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու էր առաջադրվել «Արդարություն» կուսակցության կողմից, նկատել է, որ ինչպես բոլոր քաղաքական ուժերը, այնպես էլ «Արդարություն» կուսակցությունն ունի իր ռազմավարությունն ու քաղաքական կուրսը:
«Ես կարող եմ կարծիք հայտնել, սակայն բարոյական իրավունք չունեմ և երբևէ չեմ կարող պարտադրել, որպեսզի շեղվեն իրենց քաղաքական կուրսից: Մինչև ընտրությունները՝ մեր ծրագրերը նորաստեղծ «Արդարություն» կուսակցության հետ համարյա համընկել էին: Երբ ես հստակ իմ համաձայնությունն եմ տվել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և նախագահի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ, կուսակցությունն առաջադրել է իմ թեկնածությունը: Ես գլխավորել եմ «Արդարության» ընտրացուցակը: Արդյունքում՝ կուսակցությունը, առաջին անգամ մասնակցելով համապետական ընտրություններին, այսօր ունի 3 հոգանոց խմբակցություն Ազգային ժողովում: Խորհրդարանի ձևավորումից հետո «Արդարություն» խմբակցությունն իրեն հայտարարել է ընդդիմություն՝ առայսօր պահպանելով իր կուրսը:
Ես իմ սրբազան պարտքն եմ համարում մեր երկրին ու ժողովրդին ծառայելը, առավել ևս, երբ երկրում ծանր իրավիճակ է: Ուստի, երբ Արցախի Հանրապետության նախագահը հայտարարեց ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին և ձեռք մեկնեց քաղաքական բոլոր ուժերին, ես առաջիններից մեկն էի, որ արձագանքել եմ: Կցանկանայի, որպեսզի Արցախում ապրող յուրաքանչյուր քաղաքացի իր սրբազան պարտքը համարի՝ մեր ժողովրդին ու երկրին ծառայելը»,-նշել է Բալասանյանը:
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը
Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ:
Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը:
Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում
Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ
Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները
Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: