Գյումրիում Վազգեն Մանուկյանի դեմ ակցիան կազմակերպվել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով։ Մեր տեղեկություններով, ակցիան կազմակերպել է «իմքայլական» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանի միջոցով։ Այս մասին գրում է Past.am-ը:
Գյումրիից ադրբեջանական գերության մեջ գտնվողների հարազատներին համոզել են, թե՝ պետք է ակցիա անեք, որ Նիկոլ Փաշինյանը բանակցի ու ձեր երեխեքին վերադարձնի։ Շատերին սպառնացել են ուղիղ՝ ասելով՝ եթե Վազգենի հավաքին մասնակցեք, ձերոնցով չենք զբաղվելու։ Որպեսզի ընդդեմ ակցիային հնարավորինս շատ մասնակցություն լինի, ներգրավել են նաև Գյումրու որոշ կրիմինալ շրջանակների։ Նույն կրիմինալ շրջանակների միջոցով Նիկոլ Փաշինյանի դեմ խոսող ակտիվ քաղաքացիներին սպառնացել են, որ «չեն մարսելու», հաշվեհարդար կտեսնեն իրենց հետ, եթե մասնակցեն Վազգեն Մանուկյանի հավաքին։ Չնայած սրան, դահլիճային հավաքը եղել է բազմամարդ, ընդդեմ Վազգեն Մանուկյանի ակցիան՝ փոքրաթիվ մարդկանցով։ Այսինքն, անգամ բարձր մակարդակի պաշտոնյաները չեն կարողանում մարդկանց համոզել հօգուտ Փաշինյանի և ընդդեմ Մանուկյանի քայլերի գնալ։
Ի դեպ, կուլիսներում արդեն խոսում են, որ փաստորեն Նիկոլ Փաշինյանի հավատարիմների շրջանակն այնքան է փոքրացել, որ ստիպված նրա կազմակերպած բոլոր ակցիաներին մարդկանցով ապահովելու գործը անում են Անդրանիկ Քոչարյանն ու Աշոտ Զաքարյանը։
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, թե դեկտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուր երթին կրկին նրանք էին մարդկանց հավաքագրում՝ պատերազմի մասնակիցներին և տարբեր պատճառներով դիրքերը լքածներին սպառնալով, որ եթե չմասնակցեն, քրեական գործեր կշալակեն։
Մարտի 5-ին` ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 5-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Թեմա` երկրում տեղի ունեցող վերջին զարգացումները, Ռ. Քոչարյանի հարցազրույցը ռուսական լրատվամիջոցներին
Մարտի 4-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի կողմից Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատման դիմումի տակ չստորագրելը, որքանով է այն հակասահմանադրական և դրանից բխող քայլերը
Մարտի 4-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է մոսկվայաբնակ Բադալ Պարյանը, որը հանդիսանում է հայեր միացեք նախաձեռնության անդամ:
Թեմա` ՌԴ հայության կողմից ուղարկված օգնության հետքերով. Ինչպես է այն անհետացել, ում ջանքերով և ում կողմից, ինչ դեր ունի անհետացման գործում ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Վերջինիս արձագանքը և քայլերը:
Մարտի 3-ին` ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, նախագահ Արմեն Սարգսյանի Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու դիմումի չստորագրելը, դրանից բխող հետևանքները, սահմանադրական կարգի կիրառում
Մարտի 3-ին` ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ոստիկանություն իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Թաթուլ Պետրոսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, մարտի մեկի հանրահավաք, շարունակվող բողոքի ակցիաներ
Մարտի 3-ին` ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հովհաննիսյանը:
Թեմա` ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում: Մարտի 1-ին անցկացված հանրահավաքներ ընդդիմության և իշխանության գործողությունները
Մարտի 3-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Իրինա Ծատուրյանը
Թեմա` մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցկացրած հանրահավաքը, որոշումները, և դրանից բխող ներքաղաքական լարված իրավիճակը մեր երկրում, ինչպիսի հոգեբանական ազդեցություն ունեցավ հանրության վրա, ինչպիսի մեթոդներ է կիրառում և բառախաղի դիմում:
Մարտի 3-ին ՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկլավի ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը:
ԹԵՄԱ՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ՀՀ վարչապետի հայտարարությունը. ներքաղաքական օրակարգ. ՀՀ սահմանների անվտանգությունը. Արցախյան պատերազմ. ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը: