ԱԺ-ն չի կարող Ջհանգիրյանին առաջադրել

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում որոշել է առաջադրել նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին, սակայն իրավաբանները նշում են, որ նա չի կարող հավակնել այդ պաշտոնին, քանի որ տարիքային շեմ կա սահմանված՝ մինչեւ 65 տարեկանը, իսկ Ջհանգիրյանը 66 տարեկան է։ Ջհանգիրյանն էլ պնդում է, որ ինքը որպես իրավաբան-գիտնական է գնալու ԲԴԽ, իսկ օրենքն այդ մասով տարիքային վերին շեմ չի սահմանում։ Զրուցեցինք սահմանադրագետ Վարդան Այվազյանի հետ, ով ասաց՝ Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածը պատասխանում է այս հարցին․

«ԲԴԽ կազմի 10 անդամներից 5-ը դատավորներ են, որոնք պետք է ընտրվեն դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ տարբեր ատյաններից։ Մյուս 5-ն իրավաբան-գիտնականներն են։ Դատավորի համար պաշտոնավարման տարիքային վերին շեմը սահմանվում է 65 տարեկանը, բնականաբար, դատավորների մասով նման խնդիր չկա․ եթե 65 տարին լրացած եղավ, ուրեմն չի կարող անդամ լինել։ Իրավաբան-գիտնականների համար սահմանափակում չկա, բայց այս հարցի պատասխանը Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ մասն է տալիս․ խոսքը հետեւյալ դրույթի մասին է, որ ԱԺ-ի կողմից որպես ԲԴԽ անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար որեւէ սահմանափակում, իսկ դատավոր նշանակվելու սահմանափակումներից մեկը տարիքային սահմանափակումն է, եւ 80-րդ հոդվածի 9-րդ մասը մեզ հստակ հիմք է տալիս պնդելու, որ 65 տարին լրացած անձը չի կարող առաջադրվել որպես ԲԴԽ անդամ, այսինքն՝ նրա վրա տարածվում են դատավորի համար նախատեսված բոլոր սահմանափակումները»։

Իշխանությունը հակափաստարկ է բերում՝ տարիներ առաջ Գագիկ Հարությունյանը եւս ընտրվել է ԲԴԽ անդամ, չնայած հատել էր տարիքային շեմը։ Վարդան Այվազյանն ասաց․ «Ենթադրում եմ, որ Գագիկ Հարությունյանն էլ էր ընտրվել Դատական օրենսգրքի խախտումով․․․ ԲԴԽ-ն պետական իշխանության մարմին է, ԲԴԽ անդամների վրա տարածվում են նաեւ հանրային ծառայողների սահմանափակումները․ բիզնեսով չեն կարող զբաղվել, այլ պետական պաշտոն չեն կարող զբաղեցնել, վճարովի աշխատանք եւ այլն, բացի գիտամանկավարժական գործունեությունից, եւ դա ենթադրում է, որ ԲԴԽ 10 անդամների համար պետք է լինեն նույն չափանիշները եւ նույն սահմանափակումները։ Սա տրամաբանությունն է, իսկ Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ մասն ամրագրում է, որ ԱԺ-ն չի կարող ընտրել այնպիսի անձի, որը դատավոր նշանակվելու համար ունի որեւէ սահմանափակում, տվյալ դեպքում ունենք տարիքային սահմանափակում, եւ, հետեւաբար, ԱԺ-ն չի կարող տվյալ անձին առաջադրել որպես ԲԴԽ անդամ»։

ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանն անդրադարձել է Ջհանգիրյանի` իրավաբան-գիտնական լինելու հանգամանքին․ «Ո՞վ է համարվում ԲԴԽ իրավաբան-գիտնական. նա՞, ով, օրինակ՝ 30 տարի առաջ թեկնածուական է պաշտպանել, սակայն դրանից հետո որեւէ գիտական գործունեություն չի իրականացրել, թե՞ այն մարդը, ով, անկախ գիտական աստիճանի առկայությունից, իրականացնում է ակտիվ գիտական գործունեություն: Կարծում եմ՝ «գիտնական» հասկացությունը պետք է ենթարկել դինամիկ վերլուծության, այսինքն՝ գիտնական համարել այն անձին, ով, անկախ գիտական աստիճանի առկայությունից, իրականացնում է գիտական գործունեություն: Ասվածը հիմնավորվում է նաեւ գործող օրենքներով: Այսպես՝ «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ գիտնական է համարվում գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն իրականացնող սուբյեկտը, որը զգալի ներդրում ունի գիտության մեջ: Նույն հոդվածը սահմանում է, որ գիտական գործունեությունը դա ձեռք բերած գիտելիքների ԸՆԴԼԱՅՆՄԱՆ եւ ՆՈՐ գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեություն է:

Այսպիսով՝ ԱԺ-ն իրավաբան-գիտնականին որպես ԲԴԽ անդամ ընտրելիս պետք է ստուգի, թե գիտական աստիճան ունեցող (կամ չունեցող) անձն արդյոք իրականացնո՞ւմ է գիտական գործունեություն, այսինքն՝ նա իր գիտելիքների ընդլայնման եւ նոր գիտելիքների ստացման եւ կիրառման ուղղությամբ ինչ մտավոր գործունեություն է ծավալում, այդ գործունեության արդյունքները որտեղ են հրապարակվել եւ այլն»։

hraparak.am

 

դիտվել է 451 անգամ
Լրահոս
Լա՛վ լսեք՝ ոստիկանների մեջ «մլիցեք» կան, բայց էդ հարցը լուծվելու է․ ժողովու՛րդ, պետք է գործենք․ Դավիթ Մկրտչյան (video) Պարգևատրման արարողություն Կիրանցում (video) Հլը թո՛ղ ձեռքս․ ոստիկանը քաշում է պատգամավորի ձեռքից (video) Որտեղ էլ հայտնվի Փաշինյանը, պետք է վանկարկել՝ «Ցեղասպան Փաշինյան»․ Անդրանիկ Միհրանյան (video) Աղդամի ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնը դադարեցրել է գործունեությունը «6 տարի առաջ այս օրը Հրապարակում հայտարարեց, որ՝ եթե չընտրվի վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա…». Ռոբերտ Հայրապետյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Հողը խաբար չտա Ալմա Աթիի հռչակագրում չկա որեւէ խոսք «ԽՍՀՄ ներքին վարչական սահմանների» մասին. Հակոբ Բադալյան Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել «Բժիշկներն ասել են 2–3 օրից հետո օրգանիզմը չի դիմանա». «Զվարթնոցում» հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանը քաղցկեղ ունի «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ», «Դավաճա՛ն». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում Չարբախը նույնպես փակ է Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից Փակ է նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մի հանեեեեե՛ք, մի՛ հանեք․ էդ միներն ադրբեջանցիների համար են դրել․ Կիրանցում իրավիճակը լարված է (video) ԿԳՄՍՆ-ում փոփոխություններ են նախապատրաստվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 23-ին՝ ժամը 16:45-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Մայիլյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը Ապրիլի 23-ին՝ ժամը 13:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախը Ապրիլի 22-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am