Վահան Քերոբյանը՝ թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքը երկարաձգելու մասին
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով թուրքական ծագման ապրանքների ներմուծման վերաբերյալ վեցամսյա արգելքին, ասաց, որ հակված են ձգել արգելանքը:
«Այս պահին մենք հակված ենք լինելու երկարաձգել արգելքը, եթե աշխարհաքաղաքական այնպիսի փոփոխություններ չլինեն, որի արդյուքնում դա անհնար կդառնա»: